Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում անցկացվելու է Գերմաներեն լեզվի իմացության ավստրիական վկայագրի քննություն լեզվական հետևյալ մակարդակներով՝ A1, B1, B2, C1:
ՀայտարարություններԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸնթերցել...
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ2012 թ. մայիսի 5-10-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է վաստակաշատ լեզվաբան Ֆ.Խլղաթյանի հիշատակին նվիրված միջբուհական գիտաժողով «Բուհերում հայոց լեզվի ուսումնասիրության գիտահետազոտական ուղղությունները» խորագրով:/ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ/
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄ. ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԵվրոպական Միության «Ժան Մոնե ծրագիր» Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը հրավիրում է մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն» դասընթացին ԵՀ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության Ժան Մոնե ծրագրի շրջանակներում: Դասընթացը նախատեսված է բակալավրիական և մագիստրոսական կրթական աստիճաններում սովորող ուսանողների համար: «Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն» դասընթացը բաց է ուկնդիրների լայն շրջանակի և քաղաքացիական հասարակության համար:Ծրագրի ակադեմիական համակարգող՝ Ն.Դանիելյան (էլ. փոստ` european-studies@brusov.am) Մանրամասների համար սեղմել այստեղ: ՀՈՒՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում գործող հունարենի որակավորման կենտրոնը 2012 թվականի մայիսի 14-ին, 15-ին և 16-ին իրականացնելու է ՀՈՒՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ A1, A2, B1, B2, Γ1, Γ2 մակարդակների համար: Դիմումների համար ներկայանալ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, չորրորդ հարկ, 413 լսարան, ամեն օր, (երկուշաբթիից – ուրբաթ), ժամը`12:30-ից մինչև 13:30: Պատասխանատու` պարոն Անտոնիոս Բիցիմիս. Հեռ` 010-535550(1-60), 094429248, 091-659504, 091-494528 Էլեկտրոնային փոստ` antonis_bitsimis@hotmail.gr Դիմումներն ընդունվում են մինչև 2012թ. մարտի 21-ը: "ՌՈՒՍԵՐԵՆԸ 3D ՁԵՎԱՉԱՓՈՎ. ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ” ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՀրավիրում ենք Ձեզ մասնակցելու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Ռոսսոտրուդնիչեստվո»-յի Հայաստանյան ներկայացչության աջակցությամբ կազմակերպվող և երկամյա ռուսական մանկավարժական ինստիտուտի առաջին շրջանավարտների թողարկման 75-ամյակին նվիրված "ՌՈՒՍԵՐԵՆԸ 3D ՁԵՎԱՉԱՓՈՎ. ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ” ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ: Գիտաժողովի նշանաբանն է` “Ավանդույթ և նորարարությունը` զուգընթաց»:Գիտաժողովը հետաձգվում է/նախնականորեն 2012 թ. սեպտեմբերին/ Ծաղկաձորում (Հայաստան):
Էջ 1 ... 2-ից |














