Top Links

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home

Top video

  • 1
  • 2
  • 3

Announcements

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
ՀՈՒՆԱՐԵՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ և ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող հունարենի և հունական մշակույթի կենտրոնը ս.թ. մայիսի 15-ին, 16-ին և 17-ին շիրականացնելու է հունարենի որակավորման և վկայագրման քննություններ Α1-Α2, Β1-Β2, C1-C2 մակարդակների համար: 
Դիմումներն ընդունվում են մինչև մարտի 18-ը: Գրանցվելու համար կարող եք օգտվել հետևյալ կայքից` language.gr/certification/application/index.html ինչպես նաև այցելել Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հունարենի և հունական մշակույթի կենտրոն՝ առաջին մասնաշենք, չորրորդ հարկ, 413 լսարան, ամեն օր, (երկուշաբթիից – ուրբաթ) ժամը` 09:00-ից մինչև 13:00-ն:
Պատասխանատու` Մ. Գեորգիադի

Read more
ԵՊԼՀ սիրելի՛ սովորողներ,

IspaniaԷրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Վայադոլիդ համալսարանի միջև կնքված պայմանագրով 2017 – 2019 ուս. տարիների համար նախատեսվում է շարժունություն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են օնլայն տարբերակով՝ https://www5.uva.es/uvamobplus/publico/inicio:

Բոլոր մանրամասները (դիմելու կարգ, փաստաթղթղերի ցանկ և այլն) տրամադրված են տեղեկագրքում՝

https://www5.uva.es/uvamobplus/files/36589/ApplicantsGuide_1_36589.pdf:

Ծրագրի մասին հավելյան տեղեկատվություն կարող եք գտնել նաև տեղեկատվական թերթիկում՝ https://www5.uva.es/uvamobplus/files/36589/Leaflet.pdf:

Իսպանիայի Վայադոլիդ համալսարանի կրթաթոշակներին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 28-ը՝ ժամը 23:59-ը: Read more
ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ 103-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13.02.2018թ.

Տեղեկացնում ենք, որ ԵՊԼՀ շրջանավարտ Տիգրան Սահակյանի կողմից հայտարարվել է էսսեների մրցույթ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց Ցեղասպանության հիշատակման 103-րդ տարելիցի կապակցությամբ:

Էսսեների մրցույթը հովանավորվում է ԱՄՆ-ում գործող «Վարդանի ասպետներ և դստրեր» («Knights & Daughters of Vartan» - www.kofv.org) հայկական միջազգային կազմակերպության կողմից:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն, իսկ դրանց հեղինակաները կստանան դրամական պարգև:

Էսսեների ուղարկման վերջնաժամկետն է 2018թ.-ի ապրիլի 1-ը:

Մրցույթի հիմնական պահանջները ներկայացված են տեղադրված փաստաթղթում:

Read more
ԵՊLՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՑ

ԵՊԼՀ-ում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգում սովորողների լուծարումները կանցկացվեն երկու փուլով՝ լուծարում 1-ին՝ փետրվարի 7-ից 16-ը, լուծարում 2-րդ՝ փետրվարի 19-ից 28-ը:

Բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգում սովորողների լուծարումները նույնպես կանցկացվեն երկու փուլով՝ լուծարում 1-ին՝ փետրվարի 12-ից 22-ը, լուծարում 2-րդ՝ մարտի 5-ից 16-ը:

Դասերն առկա ուսուցման համակարգում կսկսվեն փետրվարի 7-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ ապրիլի 9-ից:

Read more
ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԼՀ-ՈՒՄ

2018թ. մարտի 17-18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվի Գերմաներեն լեզվիիմացության ավստրիական վկայագրի քննություն լեզվական հետևյալ մակարդակներով՝ A1, B1, B2, C1: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 15-ը:

Քննության գրանցման համար անհրաժեշտ է ներկայանալ Ավստրիական գրադարան անձնագրով և անձնագրի պատճենով:

Քննությունը կանցկացնեն «Գերմաներեն լեզվի ավստրիական դիպլոմ» կենտրոնական գրասենյակի կողմից վերապատրաստված մասնագետները:              

 

Խորհրդատվություն՝ երեքշաբթի – ուրբաթ՝ ժամը 14:00-17:00-ն, Ավստրիական գրադարան /ԵՊԼՀ գրադարանի մասնաշենք, 2-րդ հարկ:

Էլ. հասցե ՝ austrianlibrary@brusov.am Read more
ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Երևանի  Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի տնօրենի (այսուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն գիտական աստիճան և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքային ստաժ:

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊԼՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ/ անձնական տվյալների թերթիկ, որտեղ պետք է նշված լինի մշտական բնակության հասցեն, քաղաքային և/կամ բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն,

ե) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,

զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

է) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն գործում է),

թ) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով, որը բացվում է փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ը` ժամը 09:00-ից 18.00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԵՊԼՀ, Առաջին մասնաշենք, թիվ 304 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ. Փիլավջյան):

Մրցույթը տեղի կունենա 2017 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հասմիկ Փիլավջյանին (հեռ.՝ 010-53-22-39, sciencesec@brusov.am/">sciencesec@brusov.am/:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Read more
ԵՊԼՀ հարգելի՛ աշխատակիցներ և ուսանողներ, 2017թ. նոյեմբերին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը պատրաստվում է ընդունել Էթիկայի Կանոնագիրքը և դրա հետ առնչվող մի շարք փաստաթղթեր: Հաշվի առնելով այդ գործընթացում ԵՊԼՀ կոլեկտիվի բոլոր անդամների մասնակցության կարևորությունը՝ խնդրում ենք Ձեզ լրացնել ստորև ներկայացված հարցաթերթիկները:
Read more

News and events

  • 1
  • 2
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՏՈԼՅԱՏԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՏՈԼՅԱՏԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ 17.02.2018թ. ԵՊԼՀ միջազգային համագործակցության ընդլայնման շրջանակներում ս.թ. փետրվարի 13-17-ը ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Տոլյատիի պետական համալսարանի պատվիրակությանը` ռեկտոր, ֆիզիկամաթ... Read more
ԱՍՄՈՒՆՔԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊԼՀ-ՈՒՄ ԱՍՄՈՒՆՔԻ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊԼՀ-ՈՒՄ 14.02.2018թ. Ս.թ. փետրվարի 14-ին ԵՊԼՀ-ի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Արի լռենք» խորագրով ասմունքի ցերեկույթ, որը կազմակերպվել էր ԵՊԼՀ ՈՒԽ մշակութային հանձնաժողովի ասմունքի խմբակի կ... Read more
ԲՐՅՈՒՍՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ 13.02.2018թ.Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և ԵՄ համալսարաննե... Read more
ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ Ս.թ. փետրվարի 13-ին ԵՊՀ-ի գիտական խորհրդի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող 2017» հանրապետական մրց... Read more
BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner