Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< December 2017 >
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 23 24
25 26 27 28 29 30 31

«ԵՊԼՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF

Ս/թ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարմիր դահլիճում տեղի ունեցավ «ԵՊԼՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությունը, որը կազմակեպել էր համալսարանի ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ-ի ֆինանսավորմամբ:

«ԵՊԼՀ մշակութային ոլորտի լավագույն  ուսանող 2017» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԵՊԼՀ ԹՄՀ ֆակուլտետի բակալավրիատի ուսանողուհի Լիլիթ Օսիպյանը: Հաղթողին պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը:

«ԵՊԼՀ մարզական ոլորտի լավագույն ուսանող 2017» անվանակարգում հաղթեց ԵՊԼՀ ՕԼ ֆակուլտետի բակալավրիատի ուսանողուհի Ռիմա Հովհաննիսյանը: Հաղթողին պարգևատրեց ծանրամարտիկ, 2017 թվականի  ՀՀ լավագույն  մարզիկների ցանկում ներառված, Եվրոպայի երիտասարդների ծանրամարտի առաջնության ոսկե մեդալակր, Երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

«ԵՊԼՀ գիտական ոլորտի լավագույն ուսանող 2017» անվանակարգում հաղթող ճանաչվեց ԵՊԼՀ ԹՄՀ ֆակուլտետի բակալավրիատի ուսանողուհի Աննա Սարգսյանը: Հաղթողին պարգևատրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ Արամ Սահարյանը:

Այնուհետև Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց արիությամբ և խիզախությամբ աչքի ընկած ԵՊԼՀ հետևյալ տղաներին՝ Սոս Դաղենցին, Գևորգ Ամիրջանյանին, Լևոն Դավթյանին, Նարեկ Ալիխանյանին, Վլադիմիր Ոսկանյանին, Արեն Սահակյանին, Աշոտ Բաբայանին, Վահե Գալստյանին, Վլադիմիր Մկրտչյանին և Արմեն Գաբրիելյանին, պատվոգրեր հանձեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմակրթական համակարգի զարգացման կենտրոնի պետ, գնդապետ Արման Մկրտչյանը:

Հայտնի դարձան նաև ԵՊԼՀ ֆակուլտետների 8 ամենաակտիվ ուսանողները՝ ԹՄՀՖ ուսանողուհիներ Դիաննա Ասլանյանը, Սիլվա Ավագյանը, Նարե Համբարձումյանը, Անի Հակոբյանը, ՕԼՖ ուսանողուհիներ Մերի Գրիգորյանը և Ամալյա Քոչարյանը, ՌՕԼՄՀՖ ուսանողուհիներ Վերգինե Մելիքյանը և Մարիամ Սաֆարյանը, որոնց պարգևատրեց ԵՊԼՀ ռեկտորի տեղակալ Հասմիկ Ափյանը:

անվանակարգում հաղթող ճանաչվեց  ՌՕԼՄՀ ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Աննա Աչոյանը: Պարգևատրումն իրականացրեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:

ԵՊԼՀ  ՕԼ ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանող դարձավ Աստղիկ Ասլանյանը, ԹՄՀ ֆալուլտետի 2017 թվականի լավագույն ուսանող դարձավ Նարինե Եղիազարյանը, իսկ ՌՕԼՄՀ ֆակուլտետի 2017 թվականի լավագույն ուսանող դարձավ Աննա Թովմասյանը: ԵՊԼՀ 2017 թվականի լավագույն ուսանող ճանաչվեց ԵՊԼՀ ՌՕԼՄՀ ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մանե Ներսիսյանը: Լավագույն ուսանողներին պարգևատրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:

Պարգևատրվող ուսանողները ստացան համալսարանի կողմից տրամադրած «Դալմա Գարդեն Մոլ»-ի նվեր քարտեր: ԵՊԼՀ գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը գիտական ոլորտի լավագույն ուսանողին նվիրեց «Անի» հյուրանոցի լողավազանից և մարզասրահից մեկ ամիս անվճար օգտվելու քարտ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համալսարանի 2017 թվականի ամենաակտիվ ուսանողին պարգևատրեց Iphone բջջային հեռախոսով, իսկ համալսարանի 2017 թվականի լավագույն ուսանողին՝ Պրահայի 7 օրյա ուղեգրով:

  Մրցանակաբաշխությունը ուղեկցվեց գեղեցիկ համերգային ծրագրով, որի ժամանակ ելույթ ունեցան հայկական էստրադայի հայտնի ներկայացուցիչներ Սոֆի Մխեյանը, Սրբուհի Սարգսյանը և Վարդան Բադալյանը, նախագծի մասնակից Գրիգոր Դավթյանը, X Factor նախագծի մասնակից Աբրահամ Խուբլարյանը, ինչպես նաև ԵՊԼՀ տաղանդաշատ ուսանողները և շրջանավարտները:  Հումորային կատարումներով հանդես եկավ ԵՊԼՀ ուրախների և հնարամիտների ակումբը:

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner