Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< July 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊԼՀ-ՈՒՄ

Write e-mail Print PDF

36985504_2136921243194530_3451968191931088896_n 

Ուսումնական տարվա ավարտի անքակտելի բաղադրիչներից մեկն էլ շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնումն է: Ինչպես առաջին անգամ համալսարան ոտք դնելը, այնպես էլ հրաժեշտ տալն ակնթարթի պես հաջորդում են իրար: Ուսանողական տարիների հիշողությունների մեջ կարևոր տեղ է գրավում նաև դիպլոմների հանձնման արարողությունը: Անգամ սոցիալական ցանցերն այս օրերին ողողված են շրջանավարտների` դիպլոմ ստանալու լուսանկարներով ու յուրօրինակ գրառումներով:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը այս տարի ընտրել էր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու իր ձևաչափը և  դիպլոմների հանձնման արարողությունը դարձնել առավել տպավորիչ ու հիշարժան:   

 Հուլիսի 9-ին բուհի 680 շրջանավարտ, որոնցից բակալավրիատն այս տարի ավարտել է 516-ը (125-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 164–ը (79-ը` գերազանցության դիպլոմով) ստացան բակալավրի և մագիստրոսի աստիճանը հավաստող ավարտական դիպլոմներ: Հանձնման արարողությունը կայացավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի բակում:

Արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր Կ. Հարությունյանը, որը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց, որպեսզի իրենց ստացած գիտելիքներն արդյունավետ օգտագործեն մասնագիտական կյանք մտնելիս և մշտապես բարձր պահեն ԵՊԼՀ-ի անունը:

«Բոլորիդ շնորհավորում եմ ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ հաջողություններ ոչ միայն հետագա կրթական գործունեության ընթացքում, այլև ընտանիքում, աշխատավայրում և ընկերության մեջ»- հավելեց ռեկտորը:

ԵՊԼՀ-ի շրջանավարտներին ողջունելու էր եկել նաև ԵՊԼՀ-ի շրջանավարտ, հայ հաղորդավար, մեկնաբան և լրագրող Արտյոմ Երկանյանը, որն ասաց, որ շատ ուրախ է շնորհավորել իր հարազատ բուհի շրջանավարտներին և փաստեց, որ իր համար նաև մեծ պատիվ է պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա լինել միջոցառմանը, քանի որ ԵՊԼՀ-ն պատվավոր շրջանավարտների պակաս չի ունեցել:

ԵՊԼՀ-ի 4 ֆակուլտետների դեկանները շնորհավորեցին  շրջանավարտներին. Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը մաղթեց ուսանողներին խելամտորեն օգտագործել իրենց ստացած հմտությունները, իսկ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Նինա Տատկալոն նշեց, որ ուրախ է իր շրջանավարտների շարքում տեսնել նաև ծնողների, որոնք իրենց փոքրիկների հետ էին եկել դիպլոմներ ստանալու: Նա ասաց, որ լիահույս է, որ մի օր էլ, այդ փոքրիկները կմտնեն մեր բուհ՝ ուսանողի կարգավիճակով:

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի փոխդեկան Իռենա Մադոյանի խոսքով՝ ԵՊԼՀ-ն ավարտում է որակյալ ևս մեկ սերունդ, որն ուղեգիր ստանալով դեպի նոր կյանք, հնարավորություն է ստանալու իր երազանքներն իրականություն դարձող նպատակների վերածել: Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն էլ, միանալով բոլոր շնորհավորանքներին, հորդորեց ուսանողի ամենամեծ ձեռքբերումը՝ գիտելիքը օգտագործել ճիշտ կերպով: 
ԵՊԼՀ 4 ֆակուլտետների դեկանները հանձնեցին ավարտական դիպլոմները, որին հետևեց համերգային ծրագիր՝ «Yellow Stones» խմբի կատարմամբ:

«Ինչ խոսք, տխուր է հրաժեշտի պահը, որովհետև համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր ունի իր պատմությունը: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը ստացածս գիտելիքներն են, որոնք ապագայում կկիրառեմ աշխատանքում: Որևէ կրթական հաստատություն ավարտելով` մենք լրացնում ենք մեր կենսագրության հերթական էջը և անցնում նորին: Իսկ ցանկացած նոր էջ բացելուց առաջ ուզում ես պատշաճ կերպով հրաժեշտ տալ հնին, հիշել ամենաթանկն ու ամենակարևորը և արժևորելով ձեռք բերածը` առաջ շարժվել»,-նշում  են ԵՊԼՀ  շրջանավարտները: Ջերմ ու անմիջական մթնոլորտում դիպլոմները ստանալուց հետո շրջանավարտները հնարավորություն են ստանում լուսանկարվելու հատուկ պատրաստված շրջանակներով ԵՊԼՀ ցուցատախտակների մոտ: 

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner