Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Համալսարանի մասին » Պատմությունը

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Նամակ գրել Տպել PDF

eminiԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75ամյա պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին: Այդ օրը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում փետրվարի 15-ից Երևանում հիմնել երկամյա մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Առաջին տնօրեն է նշանակվում Մ. Շեուկովան:

mobil porno mobile porn porno www.asaone.com omalas noline www.escoja.biz www.xoix.us www.yadira.net www.tigara.net porno www.onitx.ws porn video www.oxish.com sikiş

 

 

Հինգ տարի անց` 1940 թվականին որոշվում է վերակազմել երկամյա ինստիտուտը և այն վերածել Պետական Մանկավարժական Ինստիտուտի:

 

1941թ. փետրվարին դպրոցներն օտար լեզվի մասնագետներով ապահովելու նպատակով ինստիտուտում բացվում է օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն) երկամյա կուրսեր:

Հայրենական մեծ պատերազմից հետո, ինչպես ողջ երկրում, այնպես էլ մեր հանրապետությունում առաջնային նշանակություն է ստանում օտար լեզուներին տիրապետող մասնագետների պատրաստման հարցը: 1948թ. մարտի 1-ին որոշվում է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա բացել Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ: Տնօրեն է նշանակվում Ա. Իսահակյանը:

pushkin_small1961թ. հոկտեմբերի 3-ին. ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացնում. «Հանրապետության հանրակրթական դպրոցներում ռուսաց և օտար լեզուների ուսուցիչների աճող պահանջարկը բավարարելու նպատակով 1962թ. հունվարից Երևանի պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա ստեղծել Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ»:

 

1962թ. մարտի 2-ին ինստիտուտը անվանվում է «Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ» :

1980-ական թվականներին ինստիտուտը լայն ճանաչում ուներ ոչ միայն հանրապետությունում, այլև ողջ Խորհրդային Միության մեջ: Հայաստանի դպրոցներում ռուսաց և օտար լեզուներ դասավանդող ուսուցչական արհեստավարժ կադրերի պատրաստումը, ինստիտուտի ամբիոններում գիտահետազոտական աշխատանքների տարեցտարի ընդլայնվող ծավալը, միութենական մասշտաբով իրականացվող «Բրյուսովյան ընթերցումները», ակտիվ համագործակցությունը ոչ միայն ԽՍՀՄ հանրապետությունների, այլև արտասահմանյան երկրների մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ նկատելիորեն մեծացրել էին բուհի հեղինակությունը` հաստատուն և ծանրակշիռ դարձնելով նրա տեղն ու դերը հանրապետության ուսումնագիտական կյանքում:

1985թ. մայիսի 14-ին որակյալ կադրերի պատրաստման և գիտության զարգացման համար ինստիտուտը պարգևատրվում է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:

Brusov_small1995թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է`   «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց , 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»:

Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է շուրջ 25000 մասնագետ` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, իսպաներենի ,քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային տուրիզմի, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով:

Ներկայումս ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ