Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Ղեկավարություն » Ռեկտոր » Կենսագրություն

Կենսագրություն

Նամակ գրել Տպել PDF
Zolyan1 Սուրեն Տիգրանի Զոլյան

Ծնվել Է 16.04.1955թ.-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում:

1972 թ.-ին, ավարտելով Երևանի թիվ 8 հանրակրթական դպրոցը, ընդունվել Է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժին, որը գերազանցությամբ ավարտել Է 1977թ.-ին:
Նույն տարում սկսել է իր աշխատանքային գործունեությունը ԵՊՀ-ում` որպես ավագ լաբորանտ, ապա դասախոս /1979թ./ դոցենտ /1983թ./, ամբիոնի վարիչ /1988 -1992թթ./, պրոֆեսոր /1995-1997թթ./:


Սուրեն Զոլյանը 1982 թվականին պաշտպանել է թեկնածուկան ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 1985 թվականին ստացել դոցենտի կոչում:

1988 թվականից բանասիրական գիտությունների (լեզվաբանություն) դոկտոր է , 1989- ից` պրոֆեսոր :

Ս. Զոլյանը 1990 - 1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար:

Ս. Զոլյանը Հայաստանի գիտաարտադրական և քաղաքացիական միության հիմնադիրներից է, իսկ 1995-96թթ.` նրա նախագահը:

1995-1997 թթ. եղել է ԵՊՀ-ի ընդհանուր լեզվաբանության և ռուսաց լեզվի ամբիոնների պրոֆեսոր:

1998-2004 թթ. ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ:1998թ. -ից Եվրախորհրդի լեզվական հարցերի հանձնաժողովի ազգային համակարգողն է:

2001թ. -ից առ այսօր` Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կառավարող մարմնի անդամ :

2003թ.-ից` նաև Եվրախորհրդի փոքրամասնությունների կամ տարածաշրջանային լեզուների խարտիայի ԵԽ փորձագետների կոմիտեի անդամ:

2010թ. -ից Ս. Զոլյանը ՀՀ հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է:
Սուրեն Զոլյանը միջազգային և հանրապետական գիտական մամուլում հրապարակել է բանասիրության, լեզվաբանության և քաղաքագիտության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, հրապարակումներ, մենագրություններ և թարգմանություններ:

1997թ. ապրիլից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորն է:

Ամուսնացած է, ունի 3 զավակ:


http://armenianhouse.org  
http://www.peoples.ru
http://ru.wikipedia.org 

 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ