Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Ղեկավարություն » Գիտ. Խորհուրդ

Գիտխորհուրդ

Նամակ գրել Տպել PDF

ԵՊԼՀ-ի Գիտական խորհրդի կանոնակարգը

 

  
Հատվածներ համալսարանի կանոնադրությունից
 
19. Համալսարանի Գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

20. Գիտական խորհուրդը՝
 
ա) հաստատում է իր կանոնակարգը.
բ) հատկացված ընդհանուր չափաքանակների սահմաններում, համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.
գ) քննարկում է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը.
դ) մշակում է դիմորդների ընդունելության կանոնակարգի նախագծեր և դրանք ներկայացնում նախարարություն.
ե) համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ.
զ) հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնադրությունները, ներքին կարգապահական կանոնները.
է) քննարկում է համալսարանի ուսումնական մասնաիտությունների ու մասնաիտացումների անվանացանկերը.
ը) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն.
թ) քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին.
ժ հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում է թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունները.
ժա) շնորհում է պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ և ներկայացնում բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է համալսարանի մեդալով, պատվոգրով, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածություններ.
ժբ) իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ, որոնք բխում են սույն կանոնադրությունից:
ժգ) հաստատում է համալսարանի ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտությունների կարգերը:
 

21. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել համալսարանի հաստիքային աշխատողների 1/6-ը:
22. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի գիտական քարտուղարը, ռեկտորի խորհրդականը, ուսումնական և գիտական վարչությունների (կամ մասերի) վարիչները (կամ պետերը), ֆակուլտետների դեկանները, համալսարանական ամբիոնների վարիչները, արհմիութենական կազմակերպության նախագահը, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախաահը՝ ի պաշտոնե, ինչպես նաև համալսարանի ռեկտորի ընտրությամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):
23. Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից՝ համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի: 
24. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է Գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են Գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
25. Գիտական խորհրդին կից, գիտական խորհրդի որոշմամբ, շրջափոխման սկզբունքով, 3-5 տարի ժամանակով ստեղծվում են համալսարանական հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է համալսարանի ռեկտորը: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է գիտական խորհրդի կանոնակարգով:

  


 
 
ԵՊԼՀ գիտխորհրդի կազմը
  

1

Գասպարյան Գայանե
Ռեկտորի պաշտոնակատար
2 Աբրահամյան Կարինե Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ
3 Ապրեսյան Արթուր ՕԼ ֆակուլտետի դեկան
4 Ասատրյան Էլլա Ասպիրանտ
5 Ավետիսյան Գոհար Ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ
6 Ավետիսյան Կարինա Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
7 Ափյան Հասմիկ
Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի
8 Բալայան Գաբրիել Իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր
9 Բաղդասարյան Սեդա Անգլերենի հնչյունաբանանության և քերականության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ
10 Բարլեզիզյան Արամ Ֆրանսերենի ամբիոնի բ.գ.դ, պրոֆեսոր
11 Գրիգորյան Լիլիթ ՌՕԼ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
12 Գուլանյան Կարինե Գրականագիտության ամբիոնի բ.գ.թ, դոցենտ
13 Գևորգյան Ռուբեն «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և երկրագիտության ամբիոնի դոցենտ
14 Գևորգյան Գայանե Հայագիտության ամբիոնի վարիչի ժ/պ
15 Դավթյան Նաիրա Գլխավոր հաշվապահ
16 Դիլանյան Նունե Գիտական մասի ղեկավար
17 Ելոյան Կարինե Գիտքարտուղարի ժ/պ
18 Եղիազարյան Գայանե Անգլերենի հաղորդակցման /բառագիտություն և ոճաբանություն/ ամբիոնի վարիչի ժ/պ
19 Էթարյան Ելենա Գերմաներենի ամբիոնի դոցենտ
20 Թամրազյան Շուշանիկ Գրականագիտության ամբիոնի վարիչ
21 Թորոսյան Տիգրան Քաղաքական գիտությունների դոկտոր
22 Թովմասյան Հրանուշ Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի վարիչի ժ/պ
23 Թորոսյան Սյուզան Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի
24 Թոփուզյան Աիդա Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
25 Թունյան Անահիտ Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի
26 Թևոսյան Խաչատուր Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ
27 Թմոյան Ռոլանդ Մագիստրատուրայի 2-ին կուրսի ուսանող
28 Իսրայելյան Արթուր Արևելյան լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ
29 Իսրայելյան Նիկոլայ Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտորի տեղակալ
30 Խաչատրյան Ռոբերտ
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչի ժ/պ
31 Կրանինա Սիմոնա ԼՄՀ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի
32 Հարությունյան Սոնա Ասպիրանտ
33 Հովհաննիսյան Դավիթ Միջազգային համագործակցության և միջազգային ծրագրերի ներդրման գծով ռեկտորի խորհրդական
34 Հովհաննիսյան Ֆրունզե Ռոմանական լեզվաբանության ամբիոնի վարիչ
35 Ղազարյան Մելանյա Ֆրանսերենի ամբիոնի վարիչի ժ/պ
36 Ղազարյան Էլիզա Գերմաներենի ամբիոնի վարիչի ժ/պ
37 Ճանճապանյան Հարություն Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան
38 Մադոյան Իռեն
Մագիստրական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար
39 Մանասյան Նվարդ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար
40 Մարկոսյան Գայանե Ռուսաց և օտար լեզուների դեկան
41 Մարկոսյան Լևոն Ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի վարիչ
42 Միլիտոսյան Լուիզա Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի ժ/պ
43 Ներսիսյան Նելսոն Ռեկտորի աշխատակազմի ղեկավար, իրավախորհրդատու
44 Նարինյան Լուսինե ԼՄՀ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
45 Չուլյան Աննա Գրադարանի վարիչ
46 Պետրոսյան Լիանա Մագիստրական և հետբուհական ծրագրերի ղեկավար
47 Պետրոսյան Արմինե ՕԼ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
48 Սարգիսովա Միլանա Ռուսաց և սլավոնական լեզվաբանության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ
49 Սողոյան Մարիաննա ՕԼ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
50 Վարդանյան Վարդան  Համակարգչային և տեխնիկական միջոցների կենտրոնի ղեկավար
51 Տիոյան Սուսաննա Հայագիտության ամբիոնի բ.գ .թ. դոցենտ
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ