Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Ղեկավարություն » Ուսումնական գծով պրոռեկտոր

ԵՊԼՀ Ուսումնական գծով պրոռեկտորի ժ/պ

Նամակ գրել Տպել PDF
Գոհար Հրաչիկի Ավետիսյան
Գործարար Կառավարման Մագիստրոս

avetisyanՀարգելի բարեկամ,

Ողջունում եմ Ձեզ ԵՊԼՀ կայք-էջի մեր բաժնում: Հուսով եմ, որ Ձեր այցելությունը կօգնի պարզաբանել հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:

Որպես ԵՊԼՀ ուսումնական վարչության ղեկավար և ուսումնական գծով պրոռեկտորի պաշտոնակատար պետք է նշեմ, որ մեր ստորաբաժանումը ԲՈւՀ-ի առաքելության ուսումնակրթական բաղադրիչի իրականացմանն ուղղված, ուսումնական գործընթացը կարգավորող և կառավարող կարևորագույն մասնագիտացված օղակն է: Ես և իմ ղեկավարած արհեստավարժ աշխատակիցների թիմը հենց այդ բարձր պատասխանատվության գիտակցումով ենք մոտենում մեր աշխատանքային պարտականությունների ամենօրյա իրականացմանը:

Մեր աշխատանքային առօրյան և օրակարգը ձևավորվում են ԲՈւՀ-ի ղեկավարության կողմից պարբերաբար սահմանվող բարձր որակական չափանիշների և պահանջների ներքո, վերջիններս էլ թելադրված են մեր երկրի կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերներով և զարգացումներով: Իրականացնելով ԵՊԼՀ ուսումնական գործընթացի ամենօրյա կազմակերպական գործառույթներ` միաժամանակ մեր ներգրավվածությունն ենք ապահովում ԲՈւՀ-ի ռազմավարական ծրագրի իրականացման գործընթացներում:

Վստա′հ եղեք, որ մենք պատրաստակամորեն կաջակցենք, որպեսզի իրականություն դառնան համագործակցությանն ու փորձի փոխանակմանը միտված Ձեր բոլոր նախաձեռնությունները: Կարծում եմ, որ դա է կրթության որակի բարելավման և զարգացման արդյունավետ ճանապարհը:

Մեր երկրի կրթական համակարգում ԲՈւՀ-ի բարձր համարումն ու տնտեսության մեջ մեր շրջանավարտների մասնագիտական ճանաչումը լավագույն գնահատականն են ԲՈւՀ-ի արհեստավարժ անձնակազմի ներդրմանը ԵՊԼՀ վեհ առաքելության իրականացման գործում:

Հավատում եմ, որ միայն որակյալ գիտելիքներով զինված երիտասարդն է վաղվա օրվա մեր հայրենիքի լավագույն պաշտպանը, մտավորականը և քաղաքացին:


Ցանկանում եմ, որ մեր համալսարանում ստացած Ձեր գիտելիքները դառնան հետագա աշխատանքային գործունեության հաջողության գրավականը։
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ