Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հայտարարություններ

ՀԱՊԿ ԵՐՐՈՐԴ ՄՈԴԵԼ – ՀԱՄԱԺՈՂՈՎ

Նամակ գրել Տպել PDF

«Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է ՀԱՊԿ երրորդ Մոդել-համաժողովին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումն անցկացվելու է օգոստոսի 17-ից 22-ը Ծաղկաձոր քաղաքում` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ:

Մոդել-համաժողովին կարող են մասնակցել 3-ից–5-րդ կուրսերի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև մինչև 30 տարեկան երիտասարդ գիտնականներ, որոնք հետաքրքրված են միջազգային հարաբերությունների, ազգային և հավաքական անվտանգության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների հարցերով։

Միջոցառման բացառիկ ձևաչափը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալինքներն ու պայքարը դրանց դեմ, հակամարտությունների կարգավորմանն ուղղված նոր մեխանիզմների և սկզբունքների ստեղծումը, պետական մակարդակով համագործակցության ամրապնդման հնարավորությունների բացահայտումը, ռազմավարական որոշումների կայացման և պետական շահերի պաշտպանության հիմնախնդիրներ և այլն։

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հուլիսի 10-ը ներառյալ։

Համաժողովին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է՝

  • լրացնել հայտը,
  • էջում տեղադրված միջոցառման մասին տեղեկատվությամբ կիսվել ընկերների հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Միջոցառման բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույնները կպարգևատրվեն հուշանվերներով։

Մոդել-համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Մասնակիցները կընտրվեն մրցութային հանձնաժողովի կողմից։ Ընտրական փուլի արդյունքների մասին կտեղեկացվի մինչև 2018 թ. հուլիսի 15-ը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Մոդել-համաժողովի նախագիծը, որն իրենից ներկայացնում է դիվանագիտական խաղ և ներառում ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման տարբեր տեսակի սիմուլյացիաներ, մշակվել է 2015 թ. «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայ-Ռուսական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և իրականացվել Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ։ Որպես միջոցառման գործընկերներ հանդես են եկել ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը։

Միջոցառման գլխավոր նպատակն է «մոդել-համաժողովի» ձևաչափի շրջանակներում երիտասարդության և հանրության ուշադրությունը սևեռել գլոբալ սպառնալիքների հավաքական դիմակայության, ինչպես նաև ՀԱՊԿ առանձին կառույցներում հնարավոր որոշումների և դրանց կայացման մեխանիզմների վրա։

Նշենք, որ սա արդեն երրորդ մոդել-համաժողովն է։ Նախորդ երկու միջոցառումներն անցկացվել են 2015 թ. և 2016 թ., որոնց վերաբերյալ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝ https://youtu.be/eAUHo6uZZjchttps://youtu.be/GMJE_oKhXAI։

Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի (https://public-diplomacy.org), ինչպես նաև Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի պաշտոնական կայքէջերում (https://gorchakovfund.ru):

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ