Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 

ԵՊԼՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և համալսարանի գիտական գրադարանը հիմնադրվել են 1935թ.: ԵՊԼՀ գրադարանը տրամադրում է բազմազան ծառայություններ, որոնցից կարող են օգտվել ԵՊԼՀ ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը:   

   ԵՊԼՀ գրադարանը առաջարկում է որակյալ գրականություն, որը ոչ միայն նպաստում է ուսանողի   ինտելեկտուալ,  գեղագիտական, մշակութային ու   զգացմունքային զարգացմանը, այլև ստեղծում է համապատասխան գիտական  մթնոլորտ՝ ուսումնական գործընթացը դարձնելով հետաքրքիր ու հաճելի: ԵՊԼՀ գրադարանը գրքերի յուրահատուկ շտեմարան է, որն ունի ուսումնական գործընթացը արդյունավետ իրականացնելու, հետազոտական գործունեություն ծավալելու բոլոր անհրաժեշտ նախապայմանները: ԵՊԼՀ գրադարանն ունի տարբեր լեզուներով մոտ 200 հազար գիրք:

ԵՊԼՀ գրադարանը անդամակցում է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին և միացված է թվային գրադարանների ցանցին, որը հնարավորություն է ընձեռնում օգտվել այնպիսի էլեկտրոնային շտեմարաններից, ինչպիսիք են SpringerLink,EBSCOhost, Royal Society Publishing, polpred.com, Wiley Online Library, elibrary.ru և Oxford English Dictionary :Վերջիններս աշխարհի առաջատար առցանց տեղեկատվական կայքերից են, որտեղ կարելի է գտնել ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ գիտական, տեխնիկական, բժշկագիտական գրքեր և գիտական պարբերականներ: Տվյալ էլեկտրոնային շտեմարաների աղբյուրներից կարելի է օգտվել միայն ԵՊԼՀ գրադարանի համակարգչային սրահից, որը գտնվում է ԵՊԼՀ գրադարանի մասնաշենքի 4-րդ հարկում:  

ԵՊԼՀ գիտական գրադարանի մասին հիմնական տեղեկատվությունը ներկայացված է www.brusov.am կայքում:   Հետևելով http://www.facebook.com/yslu.library?ref=ts&fref=ts հղմանը՝ կարող եք մշտապես տեղեկացված լինել ԵՊԼՀ-ի  գրադարանի նորություներից ու իրադարձություններից: Գրադարանը տրամադրում է նաև առցանց ծառայություններ՝ առցանց պատվեր, հարց գրադարանավարին http://www.brusov.am/en/library/yslu-library/services/ask-the-librarian-, ինչպես նաև էլեկտրոնային գրքեր ներբեռնելու հնարավորություն, որից կարելի է օգտվել այցելելով http://www.brusov.am/hy/library/yslu-library/collections/ebooks վեբ էջը:

ԵՊՀԼ գրադարանի մասնաշենքում է գտնվում Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը ներառում է Եվրախորհրդի և Ջ. Շիլսի ֆոնդերը, որոնք ընդգրկում են ԵԽ-ի, ԵԽ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի, օտար լեզուների և մեթոդաբանության ուսուցման, դասավանդման և այլ թեմաների վերաբերյալ եզակի գրքեր:

ԵՊԼՀ գրադարանի մասնաշենքում գտնվում է նաև Երևանի Վ. Վերֆելի անվան ավստրիական գրադարանը, որը հանրային գրադարան է և իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի ընթերցասեր հասարակության համար: Նրանք, ովքեր հետաքրքրված են Ավստրիայով, ավստրիական հարուստ մշակութային ժառագությամբ, կարող են այցելել Ավստրիական գրադարան, ծանոթանալ ավստրիական գրականության գործերին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ