Եվրոպական Միության «Ժան Մոնե ծրագիր»/Ժան Մոնե մոդուլ
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը հրավիրում է մասնակցելու Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Եվրոպական ինտեգրում. լեզու, մշակույթ և ինքնություն» դասընթացին ԵՀ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործակալության Ժան Մոնե ծրագրի շրջանակներում: Դասընթացը նախատեսված է բակալավրիական և մագիստրոսական կրթական աստիճաններում սովորող ուսանողների համար (էլ. փոստ` european-studies@brusov.am):














