Լրացուցիչ և շարունակական լեզվի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2006թ.-ին` իր առջև նպատակ դնելով զինելու իր այցելուներին բոլոր ժամանակների ամենահզոր զենքով` լեզուների իմացությամբ:
ԼՇԿԿ ապահովում է լեզուների բարձրակարգ, բայց և մատչելի կրթություն թե՛ մասնագիտական, թե՛ ակադեմիական և թե՛ սիրողական մակարդակներում լեզվի ուսուցման անմիջական միջավայրում: Որդեգրելով այսպիսի քաղաքականություն` ԼՇԿԿ-ն առաջարկում է ԵՊԼՀ-ում դասավանդվող 22 լեզուների խորացված ինտենսիվ խմբակային և անհատական դասընթացներ: ԼՇԿԿ-ն առաջարկում է հետևյալ լեզուները` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, կերեերեն, չինարեն, արաբերեն, հինի, եբրայերեն, հունարեն, պարսկերեն և այլն: Որպեսզի առաջարկվող դասընթացը լինի արդյունավետ և շահավետ, ԼՇԿԿ-ն նախևառաջ անցկացնում է նախնական տեսթավորում` որշելու ուսանողի լեզվի իմացության մակարդակը և ապա միայն սկսում տվյալ ուսանողի համար համապատասխան դասընթացը: ԼՇԿԿ-ն իր դասընթացները կազմակերպում եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան` առաջարկելով լեզվի յուրացման 3 մակարդակ, որոնցից յուրաքանչյուրը տևում է 3 ամիս` շաբաթական երկու օր` երկուական ժամով: Հերթական մակարդակը հաջողությամբ ավարտելուց հետո ուսանողները հանձնում են վերջնական քննություն, որից հետո նրանց շնորհվում է լեզվի համապատասխան մակարդակի վկայագիր: ԼՇԿԿ-ում լեզվի դասընթացները անցկացնում են ԵՊԼՀ-ի արհեստավարժ դասախոսները:
ԼՇԿԿ- մասին առավել ամբողջական տեղեկատվություն կարող եք գտնել` հետևելով http://www.brusov.am/hy/structure/centers/center-of-languages/otherc6 հղմանը կամ էլեկտորնային նամակ գրելով languagecentre@brusov.am հասցեին
Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն |














