ԵՊԼՀ մագիստրատուրան հիմնադրվել է 2008 թ.: Մագիստրատուրան բարձրագույն կրթության երկրորդ աստիճանն է և հանդիսանում է բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև: Մագիստրատուրա կարող է ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը` մասնագիտական գիտելիքները խորացնելու կամ վերամասնագիտանալու նպատակով:
ԵՊԼՀ մագիստրատուրան առաջարկում է կրթություն 7 մասնագիտություններով` 15 մասնագիտացումներով: Ուսուցման տևողությունը առնվազն 2 տարի: Ուսուցումն իրականացվում է կրեդիտային համակարգով: Հնարավոր է ուսուցում անհատական գրաֆիկով և անհատական հետագծով:
ԵՊԼՀ մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է անվճար և վճարովի հիմունքներով. անվճար և վճարովի տեղերի քանակը յուրաքանչյուր տարի հաստատում է ՀՀ կառավարությունը:
Մագիստրատուրա |














