2007 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց Շրջանավարտների միավորում: Միավորման հիմնական նպատակն է ԵՊԼՀ շրջանավարտների և բուհի միջև ստեղծել սերտ կապեր և շարունակաբար ամրապնդել դրանք:
Միավորումն ունի անդամ, աջակից և պատվավոր անդամներ:
Միավորման անդամ կարող են դառնալ ԵՊԼՀ շրջանավարտները, համալսարանում աշխատող կամ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիները, համալսարանին սատարելու ցանկություն ունեցող ՀՀ կամ օտարերկյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են մասնակցել նրա գործունեությանը: Աջակից անդամ կարող է լինել այն անձը, ով համալսարանի շրջանավարտ չէ, բայց ցանկանում է աջակցել և օգնություն ցույց տալ համալսարանի կրթագիտական ծրագրերի իրականացմանը: Միավորման պատվավոր անդամ կարող է դառնալ այն անձը, ով զգալի ինտելեկտուալ, խորհրդատվական, բարոյական, նյութական կամ այլ օգնություն է ցուցաբերում միավորմանը: 2010թ. նոյեմբերի 2-ին Շրջանավարտների միավորման նախագահ է ընտրվել Արցախյան թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
ԵՊԼՀ Շրջանավարտների միավորման նպատակները
- ամրապնդել բուհի և շրջանավարտների միջև շարունակական կապը,
- նպաստել ԵՊԼՀ-ում կրթական և գիտական ծրագրերի իրականացմանը,
- քննարկել ԵՊԼՀ շրջանավարտներին հուզող հարցերը,
- իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում ՀՀ և արտերկրի նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ,
- քաջալերել շնորհալի երիտասարդներին և երիտասարդ մասնագետներին:
«Շրջանավարտների միավորում» ՀԿ կանոնադրություն
Շրջանավարտների միավորման դիմում
Էլ. հասցե՝
Խումբ՝ Career and Alumni Center, YSLU after V. Brusov

Պաշտոնական էջ՝ Career and Alumni Center, YSLU after V. Brusov
Հեռախոսներ` 530272 / ներքին 529/














