ԵԼՊՀ-ի միջազգային գործունությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
- Մասնակցություն միջազգային կրթական ծրագրերի
- Միջազգային պայմանագրերի կնքում
- Միջազգային ծրագրերի իրագործում
- Ուսանողների և դասախոսների ուսուցում և որակավորման բարձրացում
- Ուսանողների և դասախոսների փոխանակում
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը իր հիմնադրման վաղ տարիներից ի վեր ծավալել է միջազգային ակտիվ գործունեություն կրթության և գիտության ոլորտում: Սակայն Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո բուհը թևակոխել է միջազգային գործունեության նոր՝ առավել հագեցած և արդյունավետ շրջան:
Պահպանելով և զարգացնելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը՝ բուհը միջազգային գործունեություն է ծավալել լեզվական քաղաքանության և լեզուների դասավանդման բնագավառներում, այն է՝ համագործակցություն Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԱՊՀ-ի կրթական կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների հետ:
Համալսարանը սերտ կապեր ունի Եվրոպայի խորհրդի լեզվական քաղաքականության բաժնի /Ստրասբուրգ/, Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի /Գրաց/, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙՀարավային Կովկաս՚ լեզվակրթական ծրագրի, ԱՊՀ խորհրդի մշակույթների և լեզուների ուսումնամեթոդական կազմակերպության և այլ միջազգային հեղինակավոր կառույցների հետ:
Համալսարանում պարբերաբար անց են կացվում լեզվաքաղաքականությունը, բազմալեզվությանը, միջմշակութային հաղորդակցմանը, օտար լեզուների դասավանդման նոր մոտեցումներին և ուսումնական միջազգային ծրագրերին վերաբերող գիտաժողովներ, որոնց մասնակցում են նաև մասնագետներ տարբեր երկրներից :
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը համագործակցում է եվրոպական, ասիական, ամերիկյան մի շարք նշանավոր համալսարանների հետ:
Համալսարանում դասավանդում են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չինաստանից, Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած մասնագետներ: Եթե սկզբնական շրջանում հրավիրված դասախոսները հիմնականում լեզուների մասնագետներ էին, ապա վերջին շրջանում նրանք ամենատարբեր մասնագիտությունների տեր անձիք են:
Համալսարանի միջազգային կապերը չեն սահմանափակվում զուտ դասախոսական աշխատանքով: ԵՊԼՀ-ի գիտնականները հաճախ են մասնակցում աշխարհի տարբեր երկրներում անցկացվող օտար լեզուների ուսումնասիրմանը և դասավանդմանը, լեզվաբանությանը, գրականագիտությանը, հասարակական գիտություններին նվիրված գիտաժողովների, սեմինարների և տարաբնույթ այլ դասընթացների:
Միջազգային կապերի բաժին
Սենյակներ` 307, 204
Հեռ.`
- +37410 53 55 50 (ներ. 213)
- +37410 53 55 50 (ներ. 124)
Էլ. հասցե`














