Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Միջազգային կապեր » Արտասահմանցի ուսանողներ

Արտասահմանցի ուսանողներ

Նամակ գրել Տպել PDF
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը համարվում է Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում  լեզվական կրթություն ապահովող լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Մեր բուհը քաջալերում է բոլոր արտասահմանցի ուսանողներին դիմել և սովորել այստեղ, քանի որ մեր կարևորագույն առաքելություններից է միջմշակութային հաղորդակցության ապահովումը և լեզվական բազմազանության շնորհիվ  բազմալեզու և բազմամշակույթ միջավայրի ստեղծումը:
 
Օտարերկրացի ուսանողներին ԵՊԼՀ-ն առաջարկում է ուսուցում մի շարք բնագավառներում, նրանք կարող են ստանալ ինչպես բուհական և հետբուհական կրթություն, այնպես էլ կարող են դիմել կարճաժամկետ /1-12 ամիս տևողությամբ/ դասընթացների համար:
 
Բուհի օտարերկրացի ուսանողներին հնարավորություն է տրվում բնակվել ԵՊԼՀ-ի ուսանողական հանրակացարանում:

Մաղթում ենք Ձեզ արդյունավետ և միևնույն ժամանակ հաճելի ուսումնառություն Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ