Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ գրադարանում առկա գրականությունը հնարավոր է պատվիրել առցանց: Ծառայությունից կարող են օգտվել ԵՊԼՀ ուսանողները, դասախոսները և աշխատակիցները:
Պատվերն ուղարկելու համար խնդրում ենք սեղմել ԱՌՑԱՆՑ ՊԱՏՎԵՐ:
- Առցանց պատվերից կարող են օգտվել ԵՊԼՀ ուսանողները, դասախոսները և աշխատակիցները:
- Առցանց պատվերը գործում է 24 ժամ, սակայն գրադարանավարը Ձեր պատվերը ընդունում է աշխատանքային օրերին` առավոտյան ժամը 09:30-13:00: Առցանց պատվերը սպասարկվում է նույն օրը աշխատանքային ժամերի ընթացքում 13:30-17:30:
- Պատվերը չի ընդունվում, եթե՝
- ընթերցողը գրանցված չէ գրադարանում
- ընթերցողը 2 անգամ պատվիրել է գիրքը և չի վերցրել այն 2 օրվա ընթացքում
ԵՊԼՀ ուսանողները, դասախոսները և աշխատակիցները կարող են նաև օգտվել հարց գրադարանավարին ծառայությունից, որը սպասարկվում է էլեկտրոնային փոստով՝ գրադարանի հետ կապված հարցերի դեպքում աջակցություն տրամադրելու համար:
Ծառայությունը գործում է 24 ժամ, սակայն գրադարանավարը Ձեր հարցին կպատասխանի աշխատանքային ժամերին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հարցը հղելու համար խնդրում ենք սեղմել ՀԱՐՑ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻՆ: