Ս.թ. մայիսի 30-ին, ժամը 11.00-ին Ավստրիական գրադարանում տեղի կունենա ավստրիացի ականավոր դրամատուրգ Արթուր Շնիցլերի կյանքին և ստեղծագործությանը նվիրված մուլտիմեդիալ զեկույց, որը կանցկացնի Վիեննայից հրավիրված դոկ. Լորենցո Բելետինին:
Զեկույցը հնարավորություն կտա ծանոթանալու ավստրիացի գրողի ստեղծագործությանն ու անհատականությանը, ինչպես նաև նրա ժամանակաշրջանի կարևորագույն թեմաներին: Ֆիլմերից և երաժշտությունից զատ զեկույցին կներկայացվեն Արթուր Շնիցլերի միակ տեսագրությունը, ինչպես նաև նրա գրամոֆոնային ձայնագրությունը, կցուցադրվեն բազմաթիվ պատկերավոր և հումորային նյութեր նրա թողած մշակութային ժառանգության մասին:
Զեկույցը կներկայացվի գերմաներենով:


















