Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

ԵՊԼՀ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Նամակ գրել Տպել PDF

Ս.թ. փետրվարի 23-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հյուրընկալել էր Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ն.Գ. պարոն Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին և Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս, մշակույթի գծով պատասխանատու պարոն Ռոդրիգո Ռոբերտո Օուտեյրո դե Ազեվեդո Լիմային:

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կ. Հարությունյանը, ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ԵՊԼՀ ռեկտորի տեղակալ տիկին Հ. Ափյանը, Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ պարոն Ֆ. Հովհաննիսյանը, Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնի ղեկավար պարոն

Ս. Բաբայանը և Միջազգային կապերի բաժնի մասնագետ Լ. Մադոյանը:

Այցի նպատակն էր սկսել համագործակցություն, քննարկել համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավորությունները՝  մասնավորապես ԵՊԼՀ-ում պորտուգալերենի ուսուցումը, պորտուգալերեն գրականության տրամադրումը, համագործակցության հաստատումը ԵՊԼՀ-ի և Բրազիլիայի առաջատար բուհերի հետ, ԵՊԼՀ դասախոսների վերապատրաստումը, ուսանողների փոխանակումը և այլն:

Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց նաև մշակութային համատեղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպանը, որն, ի դեպ, դիվանագիտական առաքելությունը ստանձնել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում, ցանկություն հայտնեց հայերեն սովորել հենց մեր բուհում՝ հաշվի առնելով բուհի ոլորտում առաջատար լինելը:

                   IMG_9156   IMG_9173

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ