Ս.թ. փետրվարի 9-ին, ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հայ ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս և ԵՊԼՀ շրջանավարտ Գևորգ Վարդանյանի հիշատակին:
Գևորգ Վարդանյանը այցելել է ԵՊԼՀ դեռևս 2006թ.-ին, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ, պատմել իր անցած ուղու և ուսանողական հետաքրքիր առօրյայի մասին:Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Ս. Զոլյանը, այնուհետև ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Գ. Վարդանյանի կյանքին և գործունեությանը:















