Ս.թ. փետրվարի 13-ին և 14-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում և ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ չինական հատուկ համերգ՝ Լանճոյի համալսարանի երաժշտական խմբի մասնակցությամբ:
ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ կազմակերպված համերգին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին հյուրեր ՀՀ-ում տարբեր դեսպանատներից, Չինաստանից, ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից և ուսանողներ:
Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Չանչունը:














