Ս.թ. փետրվարի 15-ին, ԵՊԼՀ ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական հետազոտությունների կենտրոնի՝ «Ռուսաստան՝ լեզվամշակութային հայացք» բացումը:
Կենտրոնի անդրանիկ նիստի ժամանակ զեկույցներով հանդես եկան ՌՕԼՖ ուսանողներ Տաթևիկ Մանուկյանը և Լիլիթ Գրիգորյանը:
Կենտրոնի նպատակն է՝ ընդլայնել ոչ-ֆորմալ մասնագիտական երկխոսությունը ուսանողների, ասպիրանտների և դասախոսական կազմի միջև:














