Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզու, Հասարակություն, Հաղորդակցություն» գիտական պարբերական հանդեսի խմբագրակազմը հրավիրում է ներկայացնել գիտական հոդվածներ ըստ սահմանված ընթացակարգի, որը նկարագրված է հաջորդիվ: Պարբերականը հրատարակում է լեզվաբանական, նշանագիտական, ոճաբանական, գրականագիտական, ինչպես նաև տարբեր հումանիտար (այդ թվում` քաղաքագիտություն, պատմություն), նաև կիրառական (օրինակ` տնտեսագիտություն) գիտությունների խաչմերուկում իրականացված հետազոտությունների հիման վրա գրված հոդվածներ: Առանձին տեղ է հատկացվում և առաջնային են համարվում հումանիտար ոլորտի ու կիրառական փիլիսոփայության մեթոդաբանության հարցերն արծարծող հոդվածները: Հարցերի, առաջարկների, մեկնաբանությունների, ինչպես նաև պարբերականի նախորդ համարները ստանալու համար կարող եք դիմել մեզ՝
Երևան, 375002, Թումանյան 42,
Հեռ.՝ (+374 10)532239 (ներքին106)
Էլ. փոստ՝ brusovjournal@brusov.am














