Կենտրոնի խնդիրները և աշխատանքային շրջանակները
Կենտրոնի երկու հիմնական թիրախային խմբերն են` ուսանողներ և շրջանավարտներ: Կենտրոնն իր առջև դրված նպատակների և խնդիրների իրականացման համար աշխատում և համագործակցում է հետևյալ խմբերի հետ`
- համալսարանի գիտամանկավարժական անձնակազմ,
- ներհամալսարանական տարբեր ստորաբաժանումներ,
- մասնավոր և պետական կազմակերպություններ, գործատուներ և ձեռներեցներ,
- միջազգային կազմակերպություններ,
- հասարակական կազմակերպություններ:
Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ տարբեր մասնավոր և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների, գործատուների և ձեռներեցների հետ, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Կենտրոնը անց է կացնում նաև տարբեր խորագրերով թրեյնինգ-դասընթացներ ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների համար:














