- Առողջ ապրելակերպ և սոցիալական համերաշխություն, ուղին` արդյունավետ հաղորդակցություն
- Լեզվակրթական հաղորդակցության արդյունավետ միջոցների մշակում միջմշակութային (միջազգային, միջմասնագիտական և այլ հատուկ բիոհոգեսոցիալական կրթական խմբերի ) հաղորդակցական միջավայրի համար
Կենտրոնի հիմնական խնդիրներն են`
- հատուկ կրթական խնդիրների կանխարգելում լեզվակրթական նոր գաղափարների ու մոտեցումների մշակմամբ և արագընթաց ներմուծմամբ. հոգեկան առողջության ապահովման գործընթացի խթանում ԵրՊԼՀ-ի և համագործակցող բուհերի կրթական միջավայրում (ծրագրեր, դասընթացներ, սեմինարներ, կլոր սեղաններ, աշխատանքային հանդիպումներ).
- ներառական գործընթացների խթանում համալսարանական գիտակրթական միջավայրում` փոխվստահության և փոխադարձ հանդուրժողականության սկզբունքի հիման վրա
- Լեզվակրթական վերը նշված նոր մոտեցումների իրազեկում և տարածում` ԵրՊԼՀ , ՀՀ և համագործակցող այլ բուհերի կրթական միջավայրում (փորձարարական ծրագրեր, հաղորդակցություն համացանցով, գրադարան)
- ԵՊԼՀ-Ի համագործակցային դաշտում /մասնավորապես, համաեվրոպական համալսարանական գիտակրթական դաշտում/ ` վերոնշյալը ներդնելու գործընթացի խթանում (ուղղակի և պարբերական համագործակցային կապեր ԵՊԼՀ-ի, ՀՀ և արտասահմանյան կրթական և այլ հաստատությունների հետ ի նպաստ միջմշակութային /միջազգային, միջտարիքային, միջմասնագիտական և բիոհոգեսոցիալական զանազան խմբերի միջև արդյունավետ հաղորդակցության ապահովման
- Վերը նշված գործընթացներին`ուսանողների ներգրավվածության խթանում` ի նպաստ առողջ սերնդափոխության և մարդակենտրոն զարգացումների
Գործունեության ուղղությունները.
- Ուսումնասիրություններ և հրապարակումներ` նվիրված հաղորդակցության տեսությանն ու գործունեությանը
- Միջմշակութային ակադեմիական գործունեության իրականացում` ներառյալ հաղորդակցական առարկաների դասավանդումը
- Հաղորդակցական կենսակերպի ուժեղացում ԵՊԼՀ-ի ներսում, ինչպես նաև նրա ու այլ հաստատությունների փոխհարաբերությունների ոլորտում














