Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Հաղորդակց. և կրթ. հատուկ մոտեցումների կենտրոն » Միջոցառումներ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF


2004թ. իրականացվել է հատուկ կրթական կարիքներ ունեցուղների համար համալսարանի շեմքային պայմանների բարելավման գործընթաց. համալսարանի մուտքասրահներից մեկում կառուցվել է թեքահարթակ` հենաշարժական դժվարություններ ունեցող մարդանց համար:

Մայիսի 3-12, 2005 թ., "Հասանելի կրթություն բոլորի համար»
Կազմակերպված Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ-ի, Միջազգային Կրթության Ամերիկյան Խորհրդի և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից

Խնդիրները
  • Փոքրամասնությունների դերի ուսումնասիրությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներում
  • Երիտասարդության դերի և պատասխանատվության բարձրացումը «նախապաշարմունքների հաղթահարման» գործում
  • Հասանելի կրթություն բոլորի համար` առանց տարիքային սահմանափակումների
  • «Հասանելի կրթության» հեռանկարները հայաստանյան համալսարաններում

Հոկտեմբերի 18, 2005թ, «Կրթություն առանց տարիքային սահմանափակումների»
Գիտական սեմինար` Եվրախորհրդի ժամանակակից լեզուների կենտրոնի «Հատուկ կրթության» ծրագրի շրջանակում, կազմակերպված Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից` համատեղ, ժ.11:00 ԵՊԼՀի Նիստերի դահլիճում
Սեմինարի նպատակները`
  • Գիտական մտքի փոխանակում
  • Հաղորդակցական արդյունավետ մոդելների իրազեկում
  • Գիտական մտքի «շարժունակության» խթանում
  • Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացում գիտական համագործակցության ոլորտում (ի նպաստ քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացների)
  • Նախապաշարմունքների հաղթահարում «Կրթություն առանց տարիքային սահմանափակումների» գաղափարի ներքո

Նոյեմբերի 11, 2005 թ., «Մշակույթների խաչմերուկ»
ԵՊԼՀ-ում «Հատուկ կրթության» ծրագրի հայաստանյան կոորդինացիոն խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված էր համալսարանի հիմնադրման 70-ամյակին: Այն մշակույթների տոն էր, որի նպատակն էր լեզվի միջմշակութային հաղորդակցության արդյունավետ մոդելների միջոցով հասնել սոցիալական համերաշխության:

Նոյեմբերի 15, 2006թ., Հանդիպում Կիմ Հարցների հետ
Նպատակները.
  • «Հատուկ կրթության» խնդիրների իրազեկում
  • Հաշմանդամության խնդիրների լուսաբանում «մարդու իրավունքների» միջազգային փորձի տեսանկյունից
ԵրՊԼՀ-ի «Հատուկ կրթության» ծրագրի Հայաստանյան կոորդինացիոն խորհուրդը/Եվրախորհրդի ժամանակակից եվրոպական լեզուների կենտրոն/ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, ԵրՊԼՀ ուս. խորհուրդը 2006թ. նոյեմբերի 13-ին ԵրՊԼՀ-ում կազմակերպել են հանդիպում «Առաքելություն Արևելք» մարդասիրական մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցների հետ:
Դասախոսությունը նվիրված էր Հաշմանդամության հիմնախնդրի լուծման միջազգային փորձին «մարդու իրավունքների» լույսի ներքո: «Հատուկ կրթության» ծրագրի հայաստանյան կոորդինատոր Սոնյա Զաքարյանն ընդգծեց առաջ քաշված խնդրի կարևորությունը հատկապես ԵրՊԼՀ-ի համար, որի թվով քսան հատուկ խնդիր ունեցող ուսանողները ինքնագնահատման և հասարակության մեջ ինքնհաստատման հատուկ կարիք ունեն:

2009թ.
կենտրոնին հատկացվել է տարածք` սենյակ/լսարան` «Հաղորդակցության և կրթական հատուկ մոտեցումների կենտրոն» անվամբ` հատուկ կրթական խնդիրներ ունեցող անձնակազմի /ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, դասախոսական ներուժ/ գործունությանն ուղղված միջոցառումների ծրագրերն իրականացնելու համար: 

Մարտի 19, 2009թ, «Առողջ հաղորդակցություն` հանուն առողջ ապրելակերպի»
ԵրՊԼՀ ում տեղի ունեցավ «Հաղորդակցության և կրթական հատուկ մոտեցումների» կենտրոնի անդրանիկ միջոցառումը` «Առողջ հաղորդակցություն` հանուն առողջ ապրելակերպի» խորագրով:
Միջոցառման նպատակը միջմասնագիտական հաղորդակցությամբ առողջ ապրելակերպի և հաղորդակցության արդյունավետ մոտեցումների քննարկումն էր:

Հոկտեմբերի 24, 2009թ., «Գիտական հաղորդակցության և դրա իրականացման արդյունավետ ուղիները»

hoktemberi24_2009small
ԵՊԼՀ «Հաղորդակցության և կրթական հատուկ մոտեցումների» կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի և անգլերեն հաղորդակցման ամբիոնի համատեղ «Գիտական հաղորդակցության և դրա իրականացման արդյունավետ ուղիները» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ և ԼՄՀ-ի դեկան պրն. Հ. Ճանճապանյանը :
Միջոցառման նպատակն էր. զարգացնել գիտական հաղորդակցության և դրա իրականացման արդյունավետ ուղիները:


Խնդիրները
.
  • գիտական աշխատանքի կազմակերպման ուղիները ( թեզեր, կուրսային, մագիստրոսային և այլ գիտական աշխատանքներ):
Առաջարկներ.
  • Մասնագիտական և միջմասնագիտական գրականությունից օգտվելու անհրաժեշտությունը, թիմային աշխատանքի կարևորությունը, ուսանողների անհատական կրթական խնդիրները բացահայտելուն ուղղված հետազոտություններ, ուսանողների մոտիվացիան և նարգրավվածությունը համալսարանական գիտական գործունեության մեջ :


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ