Կենտրոնի նպատակներն են`
- Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման գործընթացների հետ համեմատելի ու համադրելի գործընթացների կիրառման ապահովմանը նպաստելը.
- ԵրՊԼՀ-ում ինքնաուսուցանվող համակարգի ու համայնքի ձևավորման ապահովմանն աջակցելը:
Կենտրոնի խնդիրներն են`
ա) կրթական ծրագրերի և որակավորումների որակի ապահովման քաղաքականության ու դրան փոխկապակցված ընթացակարգերի ստեղծման, ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,
բ) կրթական ծրագրերի ու որակավորումների պարբերական վերանայման, մշտադիտարկման ու հաստատման հստակ, պարզ ու թափանցիկ մեխանիզմների ստեղծման, ամբողջականացման ու շարունակական կատարելագործման ապահովումը,
գ) գնահատման չափանիշների, ընթացակարգերի ու կանոնների ամբողջականացման, նորացման ու շարունակական բարելավմանն աջակցության ապահովումը,
դ) պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովման համակարգի ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,
ե) կրթության որակի և չափորոշիչների բարելավման, օրինակելի փորձի բացահայտման ու դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը,
զ) ուսումնառության միջոցների ու ուսանողների աջակցության համակարգի գնահատման մեխանիզմների ամբողջականացման ու շարունակական բարելավման ապահովումը,
է) կառավարման տեղեկատվական համակարգի ցուցանիշների աստիճանական մշակման ու ներդրման մեխանիզմների ամբողջականացումն ու շարունակական բարելավման ապահովումը,
ը) տեղեկատվության հասանելիության աստիճանի գնահատման համակարգի ամբողջացման ու շարունակական բարելավման ապահովումը,
թ) վերոնշյալ բոլոր խնդիրների իրագործման համար հետազոտական աշխատանքների, ախտորոշիչ միջոցառումների կազմակերպման ապահովումը։
Որակի ապահովման կենտրոնը կարևորում է արտաքին (գործատուների, շրջանավարտների, շահագրգիռ այլ անձանց ու հանրության) և ներքին (ուսանողների, դասախոսների, անձնակազմի) շահեկիցների կարծիքը բուհի վերաբերյալ: Այդ նպատակով կենտրոնը գործարկել է վիրտուալ խումբ "Բրյուսովի որակի խումբ" անվանմամբ, որը տեղադրված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Գրեք Ձեր մտահոգությունները, առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև կիսեք մեզ հետ Ձեր նորություններն ու առաջարկությունները, միանալով խմբին այստեղ:
Նվարդ Մանասյան
ՈԱԿ ղեկավար
530272 - 126
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Որակի ապահովման փորձագիտական խումբ















