Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն » Փաստաթղթեր

Փաստաթղթեր, զեկույցներ, զեկուցումներ

Նամակ գրել Տպել PDF
ԵՊԼՀ Որակի ապահովման ձեռնարկ (2014)

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2010 թվականի նախնական ինքնավերլուծական զեկույցը.
Զեկույցի շրջանակներում իրականացվեց առաջին ենթակառուցվածքային ու մարդկային ներուժի վերլուծականը, որն էլ հանձնում ենք ԵրՊԼՀ ղեկավարության ու անձնակազմի դատին, հուսալով, որ սա իր համեստ լուման կունենա ակադեմիական հաղորդակցության ու կրեացիայի գործընթացներում` հանդիսանալով մտքերի փոխանակման համար հարմար գործիք:Ներբեռնել այստեղից /ԵրՊԼՀ ինքնագնահատում/:

 

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2006-2010թթ. ռազմավարական ծրագրի կատարողականի գնահատումը
. Մշակված ռազմավարական ծրագրի կատարողականը գնահատելու նպատակով ղեկավար կազմը հանդես է եկել տարեկան հաշվետվություններով, որտեղ ներառված են եղել մի շարք որակական ու քանակական տվյալներ: Որակական, մեծամասամբ նկարագրական տեղեկատվության ձևով զետեղված մասը արդեն իսկ ներկայացվել է, ինչպես նաև հետադարձ շարունակական
վերլուծության տեսանկյունից առավել դժվար որակական մասը ներակայացված լինելու պատճառով այս փաստաթղթում չի ներառվել: /ԵՊԼՀ 2006-2010թթ. ռազմավարության գնահատում/


Երևանի պետական լեզվաբանական համալսարանի 2006-2010թթ. ռազմավարության գնահատման համար օգտագործված տվյալները.
ռազմավարության գնահատման համար օգտագործվել են տարեկան հաշվետվությունների տվյալները կատարողականի տարբեր ուղղություններով, որոնք համադրվել են և կարող են օգտակար լինել այլ համեմատությունների համար: Ներբեռնել
այստեղից:


Բարձրագույն կրթության համապատասխանեցումը. Շրջանավարտներն ու շուկան – 2010թ. ԵրՊԼՀ որակի ապահովման կենտրոնը սկսեց ներքին իրավիճակի վերլուծության աշխատանքները, որի արդյունքում պարզ դարձավ աշխատանքի շուկայի վերլուծության և ԵրՊԼՀ շրջանավարտների զբաղեցրած դիրքի ու որակական առանձնահատկությունների վերլուծության անհրաժեշտությունը: Բաց Հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորման շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել ծրագրավորված հետազոտությունը: Հետազոտության հիմնական նպատակն էր սահմանել բարձրագույն կրթության որակավորումների և աշխատանքի շուկայի պահանջարկի փոխկապակցվածության աստիճանը` օգտագործելով ԵրՊԼՀ տվյալները: Այն նպատակ ուներ բացահայտելու աշխատանքի շուկայի պահանջարկում առկա շեղումները Որակավորումների Եվրոպական Շրջանակի ու Դուբլինյան դեսկրիպտորների տեսանկյունից, հասկանալ այն առանձնահատկությունները, որոնք պետք էր հաշվի առնել բարձրագույն կրթության որակի ու համապատասխանության բարեփոխումների իրականացման գործընթացում: Այս ամենի բացահայտման նպատակով հետազոտության շրջանակներում, ԵրՊԼՀ օրինակի վրա փորձ կատարվեց պատասխանել հաջորդիվ ներկայացված հարցերին: Արդյո՞ք բարձրագույն կրթության որակավորումները փոխկապակցած չեն աշխատանքի շուկայի պահանջարկի հետ: Որո՞նք են աշխատանքի շուկայի պահանջները բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու տեսանկյունից: Ինչպե՞ս են դրանք համեմատվում բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակի որակավորումները նկարագրող Դուբլինյան դեսկրիպտորների հետ: Արդյո՞ք բարձրագույն կրթության որակավորումները ազդում են աշխատանքի շուկայի դինամիկայի վրա և գործոն են հանդիսանում շրջանավարտներին աշխատանքի ընդունելիս: Ներբեռնել այստեղից:

Հետազոտության հիման վրա 2011 Կարիերայի օրվա ընթացքում ցուցադրվել է ԵՊԼՀ գովազդային տեսանյութը

Բարձրագույն կրթության համապատասխանեցման համառոտ քաղաքական փաստաթուղթ. ԵրՊԼՀ որակի ապահովման կենտրոնը սկսեց ներքին իրավիճակի վերլուծության աշխատանքները, որի արդյունքում պարզ դարձավ աշխատանքի շուկայի վերլուծության և ԵրՊԼՀ շրջանավարտների զբաղեցրած դիրքի ու որակական առանձնահատկությունների վերլուծության անհրաժեշտությունը: Բաց Հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ֆինանսավորման շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել ծրագրավորված հետազոտությունը: Հետազոտության հիմնական նպատակն էր սահմանել բարձրագույն կրթության որակավորումների և աշխատանքի շուկայի պահանջարկի փոխկապակցվածության աստիճանը` օգտագործելով ԵրՊԼՀ տվյալները: Հիմնված ամբողջական հետազոտության վրա այս քաղաքական փաստաթուղթը բարեփոխումների ու արդիականացման հնարավոր ու հրատապ զարգացումների համախում է առաջարկում: Ներբեռնել այստեղից:


Գործատուների ընդլայնված հարցում.
ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնը կարիերայի կենտրոնի հետ համատեղ 2011թ.-ին իրականացրել է գործատուների հարցում, որի միջոցով փորձել է պարզել վերջիններիս հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը: Բացի այդ, փորձ է կատարվել գնահատել հմտությունների պահանջարկի ու առաջարկի համադրական վերլուծությունը, ինչը ցույց կտար այսօր աշխատանքի շուկայում առկա ակտուալ պահանջները: 300 հարցվածից պատասխանել են 149-ը, որոնք ըստ էության կազմում եմ բուհի փոխազդեցության ծիրում գտնվող՝ բուհի արդյունքներով ու շրջանավարտներով առավել հետաքրքրվածները: Ներբեռնել այստեղից


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ