Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն » Կրեդիտային համակարգ

Կրեդիտային Համակարգ

Նամակ գրել Տպել PDF
ԿՓԵՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓԱԹԵԹ


I. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

1.1 Կրթական ուղեցույցի (Course Catalogue) առկայությունը

1.1.1 Տեղեկատվություն բուհի մասին

1.1.2 Տեղեկատվություն ծրագրերի մասին

1.1.3 Տեղեկատվություն առանձին առարկաների, դրանց կերդիտային մարվորների ու կոդերի մասին

1.1.4 Ընդհանուր տեղեկատվություն ուսանողների համար

1.2 Ուսանողի բուհ ընդունվելու դիմումաձև

1.3 Ուսումնառության պայմանագիր

1.4 Արտադրական պրակտիկայի վերաբերյալ պայմանագիր

1.5 Ստուգարքային գրքույկ (Transcript of records)

II. ԵՌԱՍՏԻՃԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

2.1 Բակալավրիատ

2.2 Մագիստրատուրա

2. 3 Ասպիրանտուրա

III. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

3.1 Որակի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր

3.1.1 Հաստատությունում կրթության ու գիտական հետազոտությունների միջև փոխկապակցվածությունը

3.1.2 Որակի և չափորոշիչների բուհական ռազմավարությունը

3.1.3 Որակի ապահովման համակարգի կազմակերպվածությունը

3.1.4 Ամբիոնների, ֆակուլտետների և այլ կազմակերպական միավորների ու անհատների պատասխանատվությունը որակի ապահովման տեսանկյունից

3.1.5 Քաղաքականության գործադրման, մշտադիտարկման, վերանայման կառուցվածքն ու ընթացքը

3.2 Կրթական ծրագրերի և որակավորումների հաստատումը, մշտադիտարկումը և շարունակական վերանայումը

3.2.1 Հստակ ձևակերպված ու հրատարակված /հասանելի/ կրթական արդյունքներ

3.2.2 Ծրագրի բովանդակության ու կառուցվածքի ձևավորման հստակ ձևաչափ

3.2.3 Կրթության տարբեր ձևեր /առկա, հեռակա, հեռավար, էլեկտրոնային/ ու տեսակներ /ակադեմիական, մասնագիտական, միջին մասնագիտական և այլն/

3.2.4 Համապատասխան ուսումնական ռեսուրսի առկայություն

3.2.5 Կրթական ծրագրի հաստատման ֆորմալ ընթացակարգ

3.2.6 Ուսանողների առաջադիմության ու առաջընթացի մշտադիտարկում

3.2.7 Պարբերական ծրագրային վերանայումներ /ներառյալ արտաքին վերանայող փորձագիտական հանձնաժողովները

3.2.8 Պարբերական կարծիք գործատուներից, աշխատանքի շուկայի ներկայացուցիչներից ու այլ կազմակերպություններից

3.2.9 Ուսանողների մասնակացությունը կրթության որակի ապահովման միջոցառումներին

3.3 Ուսանողների գնահատում

3.3.1 Ծրագրի նպատակների ու կրթական արդյունքների հաղթահարման չափը գնահատող համակարգ

3.3.2 Նպատակին համարժեք գնահատում /լինի դա դիագնոստիկ, ֆորմատիվ, թե վերջնական/

3.3.3 Գնահատման հստակ սահմանված ու հրապարակված /հասանելի/ չափանիշներ

3.3.4 Գնահատումը իրականացվում է մարդկնաց կողմից, ովքեր հասկանում են համապատասխան որակավորման համար սահմանված կրթական արդյունքը /գիտելիքներն, հմտություները, կարողությունները/ հաղթահարելու գործում ուսանողի առաջադիմությունը պատշաճ գնահատելու կարևորությունը

3.3.5 Հնարավորության ու անհրաժեշտության դեպքում մեկից ավելի գնահատողների ապահովում

3.3.6 Հաշվի է առնում քննության բոլոր հնարավոր հետևանքները

3.3.7 Գնահատումը հստակ սահմանում է ուսանողի բացակայության, հիվանդության ու այլ մեղմացնող հանգամանքների դեպքերը

3.3.8 Գնահատումը իրականացվում է հաստատության հայտարարված ընթացակարգերի շրջանակներում

3.3.9 Գնահատման գործող ընթացակարգը վարչարարության տեսանկյունից վերահսկելի է 

3.4 Դասախոսների որակի ապահովում

3.4.1 Նվազագույն բավարար պայմանները

3.4.2 Դասախոսների որակավորման բարձրացման համակարգ

3.5 Ուսումնական ռեսուրսներ ու ուսանողների աջակցություն

3.5.1 Թյութորներ, խորհրդատուներ, թեղերի ղեկավարներ

3.6 Տեղեկատվական համակարգ

3.6.1 Ուսանողների առաջխաղացումը և ավարտական ցուցանիշը

3.6.2 Շրջանավարտների զբաղվածությունը

3.6.3 Ուսանողների բավարարվածությունը կրթական ծրագրից

3.6.4 Դասախոսների արդյունավետությունը

3.6.5 Ուսանողական համակազմի կառուցվածքը

3.6.6 Ուսումնառության ռեսուրսները և դրանց գինը

3.6.7 Բուհի կատարողականը գնահատող ցուցանիշները

3.7 Հանրային տեղեկատվություն

3.7.1 Տեղեկատվություն ծրագրերի մասին

3.7.2 Տեղեկատվություն կրթական արդյունքների մասին

3.7.3 Տեղեկատվություն որակավորումների մասին

3.7.4 Տեղեկատվություն ուսումնական ու գնահատման ընթացակարգերի մասին

3.7.5 Տեղեկատվություն առկա կրթական հնարավորությունների մասին

IV. ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՀԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

V. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ /ԴԻՊԼՈՄ ԵՎ ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾ/

VI. ԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

 

I. ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 Բոլոնիայի հռչակագրի դրույթների համաձայն` մինչև 2010թ. նախատեսված է բարձրագույն մասնագիտական կրթության ընդհանուր եվրոպական տարածքի ստեղծում, որի հիմնական բաղադրիչներից մեկը պետք է հանդիսանա կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը (European Credit Transfer System-ECTS)` որպես բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման և կիրառման հիմնական մոտեցում:

 Ակադեմիական (ուսումնական) կրեդիտների համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման համակարգված ամբողջություն է, որի առանձին բաղադրիչներին հաջող յուրացումից հետո տրվում են ակադեմիական կրեդիտներ, որոնք և կուտակվում են ամբողջ ուսումնական գործընթացի ընթացքում:

 Բարձրագույն կրթության ուսումնական գործընթացում կրեդիտի` իբրև ուսումնական ծանրաբեռնվածության միավորի բաշխումը հիմնված է տարբեր հասկացությունների վրա` ներառյալ լսարանային ժամերը, արտալսարանային ժամերը, գրավոր աշխատանքները, թեստերը, մոդուլային գրավորներն և
այլն:

 1.1 Կրթական ուղեցույցի (Course Catalogue) առկայությունը

1.1.1 Տեղեկատվություն բուհի մասին

 2007 թվականին մշակվել է ուսանողի ուղեցուցյը, որտեղ հստակ սահմանված են նրա իրավունքներն ու պարտականությունները, նկարագրված են առկա կրթական ծրագրերը, մասնագիտություները, կրթական ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ` գրադարանը, դրանից օգտվելու կարգը, համակարգչային լսարանները և այլն: Տես http://www.brusov.am/docs/usanoghi-ughecuyc-2007-final.pdf

Ուսանողների ուղեցույցին զուգահեռ և որպես կից փաստաթուղթ մշակվել է ԵրՊԼՀ ներքին կարգապահական կանոնակարգը: Տես հttp://www.brusov.am/docs/students_manual.pdf

 Համալսարանի վեբկայքի “Մեր մասին” հատվածում բերված են ընդհանուր տեղեկություններ համալսարանի մասին, պատմությունը, ղեկավար մարմիններն ու կառուցվածքը: Տես http://www.brusov.am/arm/about_university.asp


 1.1.2 Տեղեկատվություն ծրագրերի մասին

ԵրՊԼՀ վեբկայքում դիմորդներին հատկացված առանձին բաժնում տեղադրված են այլ որակավորումները, որոնց շրջանակներում համալսարանը կազմակերպում է կրթական գործընթաց: Համառոտ նշված են ընդունելության այն քննությունները, որը դիմորդը պետք է հանձնի, որպեսզի կարողանա ուսումը շարունակել այս մակարդակում: Տես http://www.brusov.am/arm/education.asp?id=2

 Բացի այդ, 2007 թվականին մշակվել է ուսանողի ուղեցուցյը, որտեղ հստակ սահմանված են նրա իրավունքներն ու պարտականությունները, նկարագրված են առկա կրթական ծրագրերը, մասնագիտություները, կրթական ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ` գրադարանը, դրանից օգտվելու կարգը, համակարգչային լսարանները և այլն: Տես http://www.brusov.am/docs/usanoghi-ughecuyc-2007-final.pdf


 1.1.3 Տեղեկատվություն առանձին առարկաների, դրանց կերդիտային մարվորների ու կոդերի մասին

 Կրթական ուղեցույցը դասական իմաստով մշակված չէ, սակայն առկա են բոլոր կրթական ծրագրերի առարկայական նկարարգերը և առկայության դեպքում նաև առանձին դասախոսություններ: Տես http://www.brusov.am/arm/education.asp?id=11


 1.1.4 Ընդհանուր տեղեկատվություն ուսանողների համար

 2007 թվականին մշակվել է ուսանողի ուղեցուցյը, որտեղ հստակ սահմանված են նրա իրավունքներն ու պարտականությունները, նկարագրված են առկա կրթական ծրագրերը, մասնագիտություները, կրթական ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ` գրադարանը, դրանից օգտվելու կարգը, համակարգչային լսարանները և այլն: Տես http://www.brusov.am/docs/usanoghi-ughecuyc-2007-final.pdf


 1.2 Ուսանողի բուհ ընդունվելու դիմումաձև
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները ընդունվելու կարգը, առանձին դիմումաձև հաստատված չէ, դրա փոխարեն ԵրՊԼՀ վեբկայքում տեղադրված է համապատասխան կարգը, որը մանրամասն նկարագրում է ընդունելության կարգը

/ՀՀ կառավարության մարտի 11, 2010թ. Հմ. 238-Ն որոշում/ : Միևնույն կարգի երրորդ բաժնում սահմանված է “Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունելու ձևը”: Տես http://www.brusov.am/docs/3914arm-Yndunelutyan_karg_2010.pdf

 1.3 Ուսումնառության պայմանագիր

 1.4 Արտադրական պրակտիկայի վերաբերյալ պայմանագիր

 1.5 Ստուգարքային գրքույկ (Transcript of records)

 II. ԵՌԱՍՏԻՃԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 2.1 Բակալավրիատ

 2.2 Մագիստրատուրա

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը 2008-2009 ուումնական տարում անցել է երկաստիճան ուսման` բակալավրիատ և մագիստրատուրա: Տես http://www.brusov.am/arm/education.asp?id=12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան ուսուցումը նախատեսում է մասնագիտացման կոնկրետ ոլորտի ընտրություն` խորը գործնական և տեսական գիտելիքներ ստանալու նպատակով: Ուսումնական գործընթացի մեջ ներգրավված են հայտնի հայ և արտասահմանյան մասնագետներ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան առաջարկում է հետևյալ մասնագիտությունները /տես http://www.brusov.am/arm/education.asp?id=12/


  2.3 Ասպիրանտուրա

 1963 թ.-ից բուհում գործում է ասպիրանտուրա: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն 2008թ. դրությամբ ունի 22 ասպիրանտ, որոնցից 3-ը` առկա ուսուցմամբ, 19-ը` հեռակա: Տես http://www.brusov.am/arm/education.asp?id=3

 III. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 3.1 Որակի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր

3.1.1 Հաստատությունում կրթության ու գիտական հետազոտությունների միջև փոխկապակցվածությունը

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն իր առաքելությունն է համարում դառնալ հանրապետությունում բազմալեզվության, լեզվակրթության սկզբունքների մշակման, տարածաշրջանում եվրամիության լեզվաքաղաքականության տարածման և իրացման կենտրոն, ինչպես նաև մշակել և իրագործել գիտական գործունեության ոլորտում նորարական քաղաքականության հայեցակարգ` գիտությանը և աշխատուժի շուկային տալով խոր գիտելիքներով օժտված և գործնական հմտություններ ունեցող բարձրորակ կադրեր: Տես http://www.brusov.am/arm/res.asp?baj=about

 Համալսարանը դասախոսների գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների պլանավորման, հաշվառման, ամփոփման և խրախուսման նպատակով սահմանել է համապատասխան չափանիշներ: Ներկայացված են համալսարանի 2009թ. Գիտական ու գիտամեթոդական աշխատանքներն ըստ համապատասխան
ուղղությունների: Տես http://www.brusov.am/docs/Gitakan_Uggutyunner_2009.pdf

Բուհում գիտահետազոտական ներուժի կիրառումը զարգացնում է կրթական գործընթացի և գիտական գործունեության ապահովումը, ինչպես նաև հստակեցնում է բուհում գիտության գերակա ուղղությունները աշխատանքային շուկայի պահանջներին ընդառաջ` ընդլայնելով ուսումնակրթական հաստատությունների հետ գիտական և գիտամանկավարժական համագործակցության ոլորտը: Գիտական արդյունքը ըստ տարիների և ըստ ուղղությունների Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՙԼինգվա՚ հրատարակչությունում տպագրվել է ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների ժողովածուների և այլնի տեսքով, որոնք երաշխավորվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից: Տես http://www.brusov.am/arm/publications.asp?baj=canon
և http://www.brusov.am/arm/publications.asp?baj=main&year=2010

 Համալսարանի նպատակն է ակադեմիական հաստատությունից անցնել գիտահետազոտականի և գիտամանկավարժականիª ապահովելով գիտելիքի ոչ միայն փոխանցումը, այլև ստեղծումը: Համալսարանը ունի գիտական հետազոտությունների մի քանի հիմնական ուղղություններ: Տես http://www.brusov.am/arm/res.asp?baj=about

 Գիտական գործունեության ոլորտում համալսարանն այսօր մշակում և իրագործում է նորարական քաղաքականության հայեցակարգ` ստեղծելով նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ գիտական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար: Համալսարանը մշակել է նոր գիտական պարբերական, որտեղ զետեղված են համալասարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև այլ համալսարանների գործընկերների գիտական հոդվածները: Տես http://www.brusov.am/docs/Brusov_Journal_Issue_N1.pdf

 2009թվակաի հունիսի 18-ին ԵրՊԼՀ ռեկտորի հմ. 1Մ-101 հրամանով հաստատվել է ԵրՊԼՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածության նորմերը, որտեղ հաշվարկվում է նաև դասախոսի հետազոտական աշխատանքը: Տես http://www.brusov.am/docs/Us-canrabern-2009.pdf


3.1.2 Որակի և չափորոշիչների բուհական ռազմավարությունը

 Վեբկայքի այս հատվածի հրապարակային տեղեկատվության տրամադրման տեսանկյունից դեռ մշակման փուլում է /տես http://www.brusov.am/arm/education.asp?id=17/:

Բացի այդ, իրականացվել է առաջին ինքնավերլուծական աշխատանքը, որը հիմք է հանդիսանալու բուհի առաջիկա ռազմավարության մշակման ու որակի ապահովման ընթացակարգերի ձևավորման համար /տես http://www.brusov.am/docs/YSLU-Assessment-report-edited.pdf/


 3.1.3 Որակի ապահովման համակարգի կազմակերպվածությունը

2009 թվականին ԵրՊԼՀ-ում ստեղծվեց որակի ապահովման կենտրոնը: վերջինիս Կենտրոնի առաքելությունն է աջակցել ԵլՊԼՀ-ում որակի մշակույթի արմատավորմանը, որի հենասյուները կանգնած են վստահության հողի վրա։ Այն հույսի ու վստահության հարաբերություն է, այսինքն առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով ու պարզ քաղաքականությամբ (կանոններ, ընթացակարգեր ու նորմեր), որոնք խրախուսում են մարդկանց համատեղ աշխատել ու սովորել։ Համալսարանը մի միջավայր է, որտեղ տարբեր խմբեր ու անհատներ մուտք են գործում նոր հորիզոններ փնտրելու՝ անքննելին քննելու ու նորույթներ հայտնագործելու նպատակով։ Այսպիսի պայմաններում մեկի վստահության չափը մյուսի նկատմամբ բախտորոշ է դառնում ԵրՊԼՀ ընհանուր հաջողության և առաքելության իրականացման համար։ Այդպիսով, որակի ապահովման վստահության հենքի վրա կառուցված համակարգը պետք է հիմնված լինի երեք հիմնական սյուների՝ ազնվության, բարի կամքի և ձեռնահասության /կոմպետենտության/ վրա։ Տես http://www.brusov.am/docs/manual_voraki_apahovum.pdf

 3.1.4 Ամբիոնների, ֆակուլտետների և այլ կազմակերպական միավորների ու անհատների պատասխանատվությունը որակի ապահովման տեսանկյունից

 Մինչ օրս  համալսարանի ամբիոնները տարեկան հաշվետվությունների ու աշխատանքային պլանների միջոցով նախանշել են գալիք ակադեմիական տարվա համար ծրագրավորված միջոցառումներն ու դրանց իրականացման նպատակները: Տես http://www.brusov.am/docs/chair_report_plan_2009.doc

 Բացի այդ, որակի ապահովման ներքին համակարգի ձևավորման ու առաջիկա ռամզավարության մշակման շրջանակներում վերանայվելու և առավել համակարգային բնույթ են ստանալու առկա բոլոր ստորաբաժանումների որակի ապահովման գործառույթները: Ուսանողների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում

 3.1.5 Քաղաքականության գործադրման, մշտադիտարկման, վերանայման կառուցվածքն ու ընթացքը

Բուհը քննարկումների շարքով մեկնարկել է 2010-2015 թվականների ռազմավարության մշակման գործընթացը, որտեղ առանձնահատուկ ուշադրություան է արժանանալու որակի ներքին ապահովման համակարգի ամբողջացումն ու դրա համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի ձևավորումը: Բացի այդ, իրականացվել է առաջին ինքնավերլուծական աշխատանքը, որը հիմք է հանդիսանալու բուհի առաջիկա ռազմավարության մշակման ու որակի ապահովման ընթացակարգերի ձևավորման համար /տես http://www.brusov.am/docs/YSLU-Assessment-report-edited.pdf/

 Ներկայումս գործում է համալսարանի 2006-2010 թվականների ռազմավարական ծրագիրը /տես http://www.brusov.am/docs/YSLU%20Srtategy_2006-2010.pdf/
իր տարեկան իրականացման ծրագրով /տես http://www.brusov.am/docs/Gorcoghutyunneri%20Plan2006-2010.pdf/ և համապատասխան հաշվետվություններով /տես http://www.brusov.am/arm/about_university.asp?id=5/: Մինչ նոր ռազմավարական ծրագրի մակումը, տարեվերջին իրականացվելու է գործող ռազմավարական ծրագրի ամփոփիչ վերլուծություն, որի արդյունքները կտեղադրվեն համալսարանի վեբկայքում:

 3.2 Կրթական ծրագրերի և որակավորումների հաստատումը, մշտադիտարկումը և շարունակական վերանայումը

3.2.1 Հստակ ձևակերպված ու հրատարակված /հասանելի/ կրթական արդյունքներ,

 Ուսումնամեթոդական փաթեթներում պահանջվում է նկարագրել առարկային նպատակը և համապատասխան կրթական արդյունքները: ըստ այդմ, բակալավրիատի առարկայական ծրագրերն ու դասախոսությունները տրված են http://www.brusov.am/arm/education.asp?id=11

 3.2.2 Ծրագրի բովանդակության ու կառուցվածքի ձևավորման հստակ ձևաչափ

 Դասախոսները մշակում են ուսումնամեթոդական փաթեթներ, որտեղ հստակ սահմանվում են տվյալ առակայի նպատակը ու կրթական արդյունքները: Ըստ այդմ, կրեդիտավարկանիշային կարգը սահամնում է, որ “Տվյալ առարկայի բովանդակայինին, ծրագրմանը բոնորշ յուրահատկությունները, ՈՒԱԻԱ իրագործումն ու գնահատումը, ինչպես նաև ամփոփիչ գնահատականի նշանակման չափանիշները հայտարարվում են դասախոսի կողմից դասընթացի սկզբում, բոլոր ուսանողների համար հանդիսանում են նույնը և ենթական չեն փոփոխության ուսուցման ընթացքում և դասընթացի ամփոփիչ գնահատման ժամանակ:” Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.2.3 Կրթության տարբեր ձևեր /առկա, հեռակա, հեռավար, էլեկտրոնային/ ու տեսակներ /ակադեմիական, մասնագիտական, միջին մասնագիտական և այլն/

 Բոլոր որակավորումները ձևի իմաստով տրվում են միայն առկա ուսուցմամբ, իսկ տեսակի առումով ակադեմիական են:

 3.2.4 Համապատասխան ուսումնական ռեսուրսի առկայություն

 ԵրՊԼՀ կերդիտավարկանիշյաին համակարգի կարգի վեցերրորդ բաժնի` «Առարկայական նկարագրերի/ուսումնական ծրագրերի/մշակումն ու հաստատումը մասի 6,2,4 ենթաբաժինը պահանջում է, որպեսզի ապահովված լինի ուսումնամեթոդական մասը: Դա նշանակում է, որ ուսումնամեթոդական փաթեթը մշակելիս, դասախոսը պետք է պարտադիր տրամադրի գրականության ցանկը, ծրագրային և նյութատեխնիկական միջոցներն առարկան յուրացնելու համար: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.2.5 Կրթական ծրագրի հաստատման ֆորմալ ընթացակարգ

 ԵրՊԼՀ կերդիտավարկանիշյաին համակարգի կարգի վեցերրորդ բաժինը սահմանում է «Առարկայական նկարագրերի/ուսումնական ծրագրերի/մշակումն ու հաստատումը: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.2.6 Ուսանողների առաջադիմության ու առաջընթացի մշտադիտարկում

 Վերջնականացված չէ, սակայն գործում է համալսարանի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների գնահատման կարգը /տես http://www.brusov.am/docs/GITELIQGNAHATUM.pdf/  ինչես նաև մնացորդային գիտելիքի ստուգման կարգը /տես http://www.brusov.am/docs/Manual_Assessment_mnacord.pdf/ և վերջապես ավարտական որակավորման հիմնական դրույթները /տես http://www.brusov.am/arm/about_university.asp?id=2/:


3.2.7 Պարբերական ծրագրային վերանայումներ /ներառյալ արտաքին վերանայող փորձագիտական հանձնաժողովները/

 Դեռևս չի գործում

 3.2.8 Պարբերական կարծիք գործատուներից, աշխատանքի շուկայի ներկայացուցիչներից ու այլ կազմակերպություններից,

 Դեռևս չի չափագրվում

 3.2.9 Ուսանողների մասնակացությունը կրթության որակի ապահովման միջոցառումներին

 Մշակվել է ուսանողների կողմից դասախոսների և ուսումնական գործընթացի ավոտամատացված կարգ և էլեկտրոնային համակարգ, որը գնահատում է յուրաքանչյուր դասախոսին: Այդ համակարգը դեռևս ամբողջությամբ չի գործադրվում:

 3.3 Ուսանողների գնահատում

 ԵրՊԼՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կրեդիտավարկանիշային համակարգի մասին կարգը սահմանում է բուըհում գործող կրթության ծավալի չափման սահմանաչափն ու կարգը, որտեղ նաև հստակ ձևակերպված են գնահատման տարբեր ձևերն ու կարգը: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

Բացի այդ, նաև սահմանված ու հրապարակված են`

 - Փոխատեղումը /տես http://www.brusov.am/docs/Rotation_form.pdf/

 - Դասընթացի վերահանձնումը /տես  http://www.brusov.am/arm/education.asp?id=1#credit/

 - Դասընթացի փորձնական շրջանը /տես http://www.brusov.am/arm/education.asp?id=1#credit/

 - Հեռացումը /տես http://www.brusov.am/docs/heracum-verakangnum.pdf/

 3.3.1 Ծրագրի նպատակների ու կրթական արդյունքների հաղթահարման չափը գնահատող համակարգ

 Կրեդիտավարկանիշային համակարգի կարգը նաև սահմանել է “ուսանողների գիտելիքի բութագիրը”, որը պարտադիր է բոլոր դասախոսների համար, իրենց գնահատման ընթացիկ ու վերջնական գործընթացը կազմակերպելիս: Համապատասխան սանդղակը, առաջադիմության հաղթահարման շեմերի
սահմանմամբ բերված է կարգի 15-րդ էջում: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.3.2 Նպատակին համարժեք գնահատում /լինի դա դիագնոստիկ, ֆորմատիվ, թե վերջնական/

 Դասախոսները մշակում են ուսումնամեթոդական փաթեթներ, որտեց հստակ սահմանվում են տվյալ առակայի նպատակը ու կրթական արդյունքները: Ըստ այդմ, կրեդիտավարկանիշային կարգը սահամնում է, որ “Տվյալ առարկայի բովանդակայինին, ծրագրմանը բնորոշ յուրահատկությունները, ՈՒԱԻԱ իրագործումն ու գնահատումը, ինչպես նաև ամփոփիչ գնահատականի նշանակման չափանիշները հայտարարվում են դասախոսի կողմից դասընթացի սկզբում, բոլոր
ուսանողների համար հանդիսանում են նույնը և ենթական չեն փոփոխության ուսուցման ընթացքում և դասընթացի ամփոփիչ գնահատման ժամանակ:” Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.3.3 Գնահատման հստակ սահմանված ու հրապարակված /հասանելի/ չափանիշներ

 Կրեդիտավարկանշային համակարգի հաստատված կարգի 3.4 բաժնում /էջ 14/ հստակ սահմանվում է գնահատման կարգը և համապատասխան սանդղակը: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.3.4 Գնահատումը իրականացվում է մարդկնաց կողմից, ովքեր հասկանում են համապատասխան որակավորման համար սահմանված կրթական արդյունքը /գիտելիքներն, հմտություները, կարողությունները/ հաղթահարելու գործում ուսանողի առաջադիմությունը պատշաճ գնահատելու կարևորությունը

 Դասախոսները համապատասխան ամբիոններում մշակում են Ուսումնամեթոդական փաթեթները, որտեղ համապատասխանաբար նկարագրում են առարկայի նպատակը, ակնկալվող արդյունքները և դրանց չափման մեթոդաբանությունը, որն էլ ձևավորում է համարժեք գնահատման համակարգը:

 3.3.5 Հնարավորության ու անհրաժեշտության դեպքում մեկից ավելի գնահատողների ապահովում

 Առանձին ընթացակարգ սահմանված չէ:

 3.3.6 Հաշվի է առնում քննության բոլոր հնարավոր հետևանքները

 Դեռ քննարկված չէ:

 3.3.7 Գնահատումը հստակ սահմանում է ուսանողի բացակայության, հիվանդության ու այլ մեղմացնող հանգամանքների դեպքերը

 Կրեդիտավարկանիշային համակարգի կարգի 3.5.6 կետը հստակ սահմանում է, որ “Ամփոփիչ ստուգման թույլատրվում են միայն այն ուսանողները, որոնց հաճախման տոկոսը տվյալ առարկայի համար ուսումնական պլանով հաստատված նվազագույն միավորից, 50%-ից ոչ պակաս, բարձր է: Տվյալ առարկայից 50%-ից ավել բացակայություններ ունեցող ուսանողները չեն թույլատրվում ամփոփիչ ստուգման առանց վերահանձնելու տվյալ առարկան լուծարման շրջանում, հետևաμար և` չեն ստանում կրեդիտ:” Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.3.8 Գնահատումը իրականացվում է հաստատության հայտարարված ընթացակարգերի շրջանակներում

 ԵրՊԼՀ-ում գնահատման ձևերը սահմանված են կրեդիտավարկանիշային համակարգի կարգի երրորդ բաժնում և դասախոսները իրենց ուսումնամեթոդական փաթեթները մշակելիս հետևում են գնահատման այս համակարգին` Ուսանողների գիտելիքների որակի վերահսկման և գնահատման համակարգին: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 Բացի այդ, նաև գործում է համալսարանի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների գնահատման կարգը /տես http://www.brusov.am/docs/GITELIQGNAHATUM.pdf/, ինչես նաև մնացորդային գիտելիքի ստուգման կարգը /տես http://www.brusov.am/docs/Manual_Assessment_mnacord.pdf/ և վերջապես ավարտական որակավորման հիմնական դրույթները /տես http://www.brusov.am/arm/about_university.asp?id=2/:


3.3.9 Գնահատման գործող ընթացակարգը վարչարարության տեսանկյունից վերահսկելի է

 Գնահատականներն ըստ բաղադրիչների, ինչպես նկարագրված են ուսումնամեթոդական փաթեթում, փոխանցվում են մատյաններ, գրավոր աշխատանքների դեպքում, դրանց հիմնավորող փաստաթղթերը արխիվացվում են համապատասխան ամբիոններում: Գործում է գնահատականների գրանցման UNISTUDENT էլեկտրոնային համակարգը, որտեղ կիսամյակի ավարտին մուտքագրվում են համապատասխան գնահտականներն ըստ բաղադրիչների և պահպանվում: Անհրաժեշտության և/կամ բողոքի առկայության դեպքում էլեկտրոնային համակարգի, մատյանների ու գրավոր արխիվացված աշխատանքների օգնությամբ վերահսկվում է համապատասխանությունը և առկայության դեպքում դուրս են բերվում շեղումներն ու քննության ենթարկվում:

 3.4 Դասախոսների որակի ապահովում

3.4.1 Նվազագույն բավարար պայմանները

 Բուհում գործում է պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կարգը /տես http://www.brusov.am/arm/about_university.asp?id=2/: Բացի այդ հաստատված է պայմանագրային, համատեղության ու ժամավճարային հիմունքներով դասախոսների աշխատանքի ընդունման կարգը /տես http://www.brusov.am/arm/about_university.asp?id=2/

3.4.2 Դասախոսների որակավորման բարձրացման համակարգ

ԵրՊԼՀ-ում գործում է պրոֆեսորդասախոսական կազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման կարգը /տես http://www.brusov.am/docs/FPK_karg.pdf/

 3.5 Ուսումնական ռեսուրսներ ու ուսանողների աջակցություն

3.5.1 Թյութորներ, խորհրդատուներ, թեղերի ղեկավարներ

ԵրՊԼՀ կրեդիտավարկանիշյաին համակարգի մասին կարգի 7-րդ բաժինը «Ուսումնական գործընթացի կազմակերպումը և ուղեկցումը» կարգավորում է նաև ուսանողներին համապատասխան աջակցություն տրամադրելու կարգը: Ըստ այդմ, կարգի 7,4 կետով սահմավում է ադմինիստրատորի, խորհրդատուի /թյութոր/, դեկանատի և ամբիոնների գործառույթները և պարտականությունները ուսումնական գործընթացի կազմակերպման և ուղեկցման համար: Մասնավորապես, 7,4,2 կետով սահմավում է ակադեմիական խորհրդատուի /թյութորի/ գործառույթը: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 3.6 Տեղեկատվական համակարգ

3.6.1 Ուսանողների առաջխաղացումը և ավարտական ցուցանիշը

ԵրՊԼՀ-ում ուսանողների առաջխաղացումը սահմանված է կրեդիտավարկանիշային համակարգի կարգի երրորդ բաժնում և դասախոսները իրենց ուսումնամեթոդական փաթեթները մշակելիս հետևում են գնահատման այս համակարգին` Ուսանողների գիտելիքների որակի վերահսկման և գնահատման համակարգին: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

 Բացի այդ, նաև գործում է համալսարանի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների գնահատման կարգը /տես http://www.brusov.am/docs/GITELIQGNAHATUM.pdf/, ինչես նաև մնացորդային գիտելիքի ստուգման կարգը /տես http://www.brusov.am/docs/Manual_Assessment_mnacord.pdf/ և վերջապես ավարտական որակավորման հիմնական դրույթները /տես http://www.brusov.am/arm/about_university.asp?id=2/:


  
3.6.2 Շրջանավարտների զբաղվածությունը

 2009 թվականին տեղծվեց Կարիերայի ու շրջանավարտների կենտրոնը /տես http://www.brusov.am/arm/career_center.asp/, որը կոչված է համակարգելու և ուսումնասիրելու շրջանավարտների զբաղվածության կառուցվածքն ու ընդհանուր պատկերը: Տես http://www.brusov.am/docs/CareerCenter_Manual-2007.pdf

3.6.3 Ուսանողների բավարարվածությունը կրթական ծրագրից

 Ամբողջական վերլուծությունը բացակայում է

 3.6.4 Դասախոսների արդյունավետությունը

 Հայեցակարգը մշակվել է, գնտվում է փորձնական փուլում, հետևաբար, դեռևս չի կիրառվում:

3.6.5 Ուսանողական համակազմի կառուցվածքը

 Կառուցվածքը դեռևս ամբողջապես չի վերլուծվում, սակայն առկա են ընդհանրական տվյալներ: Մշտադիտարկման համակարգի կառուցմանը զուգահեռ կներառվեն անև այս ցուցանիշները: Այնուամենայնիվ, առկա են որոշակի վիճակագրական տվյալներ /տես http://www.brusov.am/docs/Statistics-2008.pdf/


3.6.6 Ուսումնառության ռեսուրսները և դրանց գինը

 
 
 3.6.7 Բուհի կատարողականը գնահատող ցուցանիշները

 Դեռևս մշակված չէ

3.7 Հանրային տեղեկատվություն

3.7.1 Տեղեկատվություն ծրագրերի մասին

Բակալավրիատի և մագիստրատուրայի առարկայական ծրագրերն ու դասախոսությունները տրված են http://www.brusov.am/arm/education.asp?id=11

 3.7.2 Տեղեկատվություն կրթական արդյունքների մասին

Ուսումնամեթոդական փաթեթներում /տես Առարկայի ուսումնամեթոդական փաթեթի ձևավորման կարգը http://www.brusov.am/arm/about_university.asp?id=2/
պահանջվում է նկարագրել առարկային նպատակը և համապատասխան կրթական արդյունքները: ըստ այդմ, բակալավրիատի ու մագիստարտուրայի առարկայական ծրագրերն ու դասախոսությունները տրված են http://www.brusov.am/arm/education.asp?id=11

 3.7.3 Տեղեկատվություն որակավորումների մասին

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան ուսուցումը նախատեսում է մասնագիտացման կոնկրետ ոլորտի ընտրություն` խորը գործնական և տեսական գիտելիքներ ստանալու նպատակով: Ուսումնական գործընթացի մեջ ներգրավված են հայտնի հայ և արտասահմանյան մասնագետներ: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան առաջարկում է հետևյալ մասնագիտությունները` տես http://www.brusov.am/arm/education.asp?id=12
Տես նաև` http://www.brusov.am/arm/education.asp?id=10

 3.7.4 Տեղեկատվություն ուսումնական ու գնահատման ընթացակարգերի մասին

 Կրեդիտավարկանիշային համակարգի կարգը նաև սահմանել է “ուսանողների գիտելիքի բութագիրը”, որը պարտադիր է բոլոր դասախոսների համար, իրենց գնահատման ընթացիկ ու վերջնական գործընթացը կազմակերպելիս: Համապատասխան սանդղակը, առաջադիմության հաղթահարման շեմերի սահմանմամբ բերված է կարգի 15-րդ էջում: Տես http://www.brusov.am/docs/YSLU_Credits_Maunal.pdf

  3.7.5 Տեղեկատվություն առկա կրթական հնարավորությունների մասին

 2007 թվականին մշակվել է ուսանողի ուղեցուցյը, որտեղ հստակ սահմանված են նրա իրավունքներն ու պարտականությունները, նկարագրված են առկա կրթական ծրագրերը, մասնագիտություները, կրթական ռեսուրսները, ինչպիսիք են օրինակ` գրադարանը, դրանից օգտվելու կարգը, համակարգչային լսարանները և այլն: Տես http://www.brusov.am/docs/usanoghi-ughecuyc-2007-final.pdf

IV. ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՀԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

 V. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ /ԴԻՊԼՈՄ ԵՎ ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾ/

 VI. ԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
 Բուհը քննարկումների շարքով մեկնարկել է 2010-2015 թվականների ռազմավարության մշակման գործընթացը, որտեղ առանձնահատուկ ուշադրություան է արժանանալու որակի ներքին ապահովման համակարգի ամբողջացումն ու դրա համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի ձևավորումը: Բացի այդ, իրականացվել է առաջին ինքնավերլուծական աշխատանքը, որը հիմք է հանդիսանալու բուհի առաջիկա ռազմավարության մշակման ու որակի ապահովման ընթացակարգերի ձևավորման
համար /տես
http://www.brusov.am/docs/YSLU-Assessment-report-edited.pdf/

 Մինչ օրս  համալսարանի ամբիոնները տարեկան հաշվետվությունների ու աշխատանքային պլանների միջոցով նախանշել են գալիք ակադեմիական տարվա համար ծրագրավորված միջոցառումներն ու դրանց իրականացման նպատակները: Տես http://www.brusov.am/docs/chair_report_plan_2009.doc

 Բացի այդ, որակի ապահովման ներքին համակարգի ձևավորման ու առաջիկա ռամզավարության մշակման շրջանակներում վերանայվելու և առավել
համակարգային բնույթ են ստանալու առկա բոլոր ստորաբաժանումների որակի ապահովման գործառույթները:

 

 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ