Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն » Նորություններ

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF

ԵՊԼՀ ՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ Ի ՆՊԱՍՏ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ֆՈՐՈՒՄԻՆ

QAC1_1410.16QAC2_14.10.16QAC3_1410.16

2016 թ. հոկտեմբերի 14-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Կայուն զարգացման կրթության մոդելի գործարկումը ՀՀ-ում ի նպաստ մրցունակ և որակյալ կրթության» խորագրով ֆորումը, որը նվիրված էր ՄԱԿ-ի 2030 թ. զարգացման օրակարգին: Միջոցառմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատու Արմինե Հալաջյանը, ԵՊՄՀ էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթության հարցերով պատասխանատու Ալվարդ Պողոսյանը, որոնք ներկայացրին կայուն զարգացման նպատակները, այդ թվում նաև 4-րդ նպատակը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունները: Ֆորումին մասնակցություն ցուցաբերեց նաև ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնը՝ ներկայացնելով որակյալ կրթության և կայուն զարգացման նախադրյալները ԵՊԼՀ տեսանկյունից: 
 

«SWOT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ

SWOT_1_15.01.2016SWOT_2_15.01.2016SWOT_3_15.01.2016
2016 թ. հունվարի 15-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «SWOT վերլուծություն» թեմայով վերապատրաստում ԵՊԼՀ դեկանների ու ամբիոնների վարիչների մասնակցությամբ: Վերապատրաստման ընթացքում Որակի ապահովման կենտրոնը ներկայացրեց SWOT վերլուծության իրականացման մեթոդաբանությունը, առավելություններն ու թերությունները, SWOT վերլուծության մատրիցաները, ինչպես նաև SWOT վերլուծության մի քանի օրինակների միջոցով տեղի ունեցավ քննարկում՝ վերլուծության այդ գործիքի կիրառման վերաբերյալ: SWOT վերլուծությունը կարող է օգտակար գործիք լինել ԵՊԼՀ տարբեր ստորաբաժանումների ինքնավերլուծության կամ կատարողականի գնահատման գործընթացների իրականացման համար: 



«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ

HRM3_QAC_14.01.16HRM1_QAC_14.01.16
2016 թ. հունվարի 14-ին ԵՊԼՀ ՈԱԿ-ը կազմակերպեց և իրականացրեց «Մարդկային ռեսուրսների կառավարումը բուհերում» թեմայով վերապատրաստման դասընթացներ ԵՊԼՀ վարչական կազմի ներկայացուցիչների համար: Վերապատրաստումների ընթացքում ներկայացվեցին մարդկային ռեսուրսների համալրման, աշխատուժի պլանավորման, աշխատակազմի կատարողականի գնահատման, աշխատանքային հարաբերությունների կարգավորման, ՊԴ կազմի խրախուսման, վերապատրաստման և մասնագիտական զարգացման և հարակից այլ թեմաներ: 



ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՔՆՆԱՐԿԱՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

edited2
     edited1
2014թ. հուլիսի 9-ին ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Բ. Մարգարյանը մասնակցեցին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից կազմակերպված քննարկմանը, որով մեկնարկեց բուհերի հավատարմագրման փաստաթղթերի բարելավման գործընթացը: Քննարկումը նվիրված էր ինքնավերլուծության կազմակերպման և իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, հավատարմագրման չափանիշների ու չափորոշիչների մեկնաբանությանը: Աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով ԵՊԼՀ ներկայացուցիչները ևս քննարկման ընթացքում ներկայացրին հավատարմագրման գործընթացի խնդիրներն ու մի շարք առաջարկություններ՝ միտված բուհերի հետագա աշխատանքների բարելավմանը:


 

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՅՑԸ ԵՊԼՀ ՈԱԿ


Froyen
ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը Լյուվենի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում 2014թ. մայիսի 16-17-ը հյուրընկալեց Բելգիայից ժամանած որակի ապահովման ոլորտի փորձագետ Դրիես Ֆրոյենին: Փորձագետի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ԵՊԼՀ որակի ապահովման համակարգի հիմնախնդիրները, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև վերանայվեց ԵՊԼՀ որակի ապահովման ձեռնարկը:
Փորձագետի դիտարկումները նպաստեցին ԵՊԼՀ որակի ապահովման համակարգի բարելավման և զարգացման նոր քայլերի մշակմանը:  






«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

2014թ. ապրիլի 15-ին ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնն ու կրթության կառավարման և պլանավորման ամբիոնը Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքի կիրարկման համակարգի հզորացման ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպեցին գիտաժողով «Հեղինակային իրավունքի կիրարկում և պահպանություն» թեմայով: Գիտաժողովը մեկնարկեց ԵՊԼՀ ռեկտոր Գայանե  Գասպարյանի բացման խոսքով, որին հաջորդեցին Դանիայից և Հունաստանից ժամանած ԵՄ փորձագետների (Jorgen Blomqvist, Bjorn Juell-Sundbye, Dionysia Kallinikou, Pierrina Koriatopoulou, Galatea Kappellakou), ինչպես նաև ՀՀ Մտավոր սեփականության գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժնի ղեկավար Քրիստինե Համբարյանի զեկույցները: 
 

IMG_1 IMG_2

Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունը ՀՀ-ում մտավոր սեփականության ոլորտի, հեղինակային իրավունքի պահպանման և առնչվող այլ արդի խնդիրների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ներկայացման միջոցով: Գիտաժողովին մասնակցում էին ինչպես ԵՊԼՀ ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմերի, այնպես էլ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են մտավոր սեփականության ոլորտի բարեփոխումներին առնչվող խնդիրներով: Փորձագետները շեշտեցին նաև մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի դերն ու կիրարկման անհրաժեշտությունը կրթության ոլորտում:

Գիտաժողովի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և զեկուցողներին՝ շնորհակալագրեր:



ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՊԼՀ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

 
2013թ. նոյեմբերի 1-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԼՀ վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի, ինչպես նաև կառուցվածքային այլ ստորաբաժանումների անձնակազմերի համար ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի աշխատակազմը կազմակերպեց և իրականացրեց ռազմավարական պլանավորման ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստումները միտված են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի կողմից ռազմավարական ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, ԵՊԼՀ-ում ռազմավարական պլանավորման,  բուհի ներքին և արտաքին միջավայրերի համապարփակ գնահատմանը, համապատասխան մեխանիզմների և գործիքակազմի քննարկմանը և այլ բաղադրիչների վերաբերյալ իրազեկմանը:
SP_training_1 SP_training_2
Վերապատրաստմանը մասնակցած ԵՊԼՀ վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանակ կազմերի 391 ներկայացուցիչներին ներկայացվել են հետևյալ հիմնական թեմաները.
   ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները 

  • բուհի կրթական միջավայրի բաղադրիչները
  • կառավարման և պլանավորման գործընթացները
  • ռազմավարություն և ռազմավարության տեսակները
  • ռազմավարական պլանավորման փուլերը, նպատակներն ու խնդիրները
  • ռազմավարական վերլուծության գնահատման մի շարք գործիքներ / SWOT, PEST, SMART համակարգ, ԳԱԱՑ-եր և այլն/

Յուրաքանչյուր դասընթացից հետո հարցաթերթիկների միջոցով գնահատվել է վերապատրաստումների արդյունավետությունը, և ներկայացվել են առաջարկություններ: Հարցաթերթիկների արդյունքերով վերապատրաստման մասնակիցները հիմնականում բարձր են գնահատել դասընթացի օգտակարությունը: ԵՊԼՀ անձնակազմին հնարավորություն է տրվել թեմատիկ-գործնական առաջադրանքների և քննարկումների միջոցով պարզաբանել ներկայացված թեմաների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը: 
 


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՊԼՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ


2013թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնը կազմակերպեց և իրականացրեց «Որակի ներքին ապահովում և ենթակառուցվածքային հավատարմագրում» թեմայով վերապատրաստման դասընթացներ ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական (ՊԴ) կազմի համար: Վերապատրաստումները միտված էին համալսարանում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, որակի մշակույթի ձևավորմանն ու որակի ներքին ապահովման համակարգի շարունակական կատարելագործմանը:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին ԵՊԼՀ բոլոր ամբիոնների ու ԳՈՒ կենտրոնների դասախոսները (թվով 248 հոգի):

PD_training3 PD_training2

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին՝

  • որակի ապահովման ներքին ու արտաքին համակարգերը
  • որակի մշակույթը և դրա մեխանիզմները
  • որակի ապահովման համակարգում գործածվող տերմինները
  • հավատարմագրման տեսակները, փուլերն ու չափանիշներ-չափորոշիչները
  • ԵՊԼՀ ՊԴ կազմի գնահատման մեխանիզմները
  • մասնագիտության կրթական ծրագրի մշակման ընթացակարգը և այլ հարակից թեմաներ:

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցներին բաժանվեցին նաև վերապատրաստման նյութերի փաթեթները, տեղի ունեցան քննարկումներ, և մասնակիցները հնարավորություն ունեցան գնահատելու վերապատրաստման դասընթացների արդյունավետությունն ու ներկայացնելու առաջարկություններ:



ԵՊԼՀ ՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈԱԱԿ-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻՆ

2013թ. ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնը և ԵՊԼՀ որակի ապահովման գործընթացներում ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած ԵՊԼՀ այլ ներկայացուցիչներ մասնակցեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: «Որակի ապահովման համակարգերի մշակում և ներդրում» խորագրով վերապատրաստումներն ընթացան երեք փուլով՝ ապրիլի 15-20, հուլիսի 1-10 և նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 9:
Վերապատրաստումների առաջին փուլի (ապրիլի 15-20) ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին որակի ապահովման ներքին համակարգի մշակման ու ներդրման, մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) մշակման, ուսանողակենտրոն մոտեցման և հետադարձ կապի մեխանիզմների մշակման վերաբերյալ թեմաները:

April_18 April_19


Վերապատրաստումների երկրորդ փուլում (հուլիսի 1-10) ամփոփվեցին վերապատրաստման առաջին փուլի արդյունքները, ու դրանց տրամաբանական փոխկապակցվածությամբ մասնակիցներին ներկայացվեցին որակի մշակույթի ձևավորման ու զարգացման հիմնախնդիրները, ինքնավերլուծության ու հավատարմագրման դերը բուհերի գործունեության գնահատման և բարելավման գործընթացում:

hulis July7Վերապատրաստումների երրորդ փուլը (նոյեմբերի 6 - դեկտեմբերի 9) նախատեսված էր իրականացնել մասնակից բուհերում, և համապատասխանաբար ԵՊԼՀ ներկայացուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացը անցկացվեց ԵՊԼՀ-ում: Հանդիպման նպատակն էր կազմել գնահատման գործընթացի քարտեզ, քննարկել բենչմարքինգի արդյունքներն ու դրանց արդյունքում ձևավորված SWOT վերլուծությունը, ներկայացնել գործնական օրինակներ ԵՊԼՀ-ի գործընթացների հիման վրա:

nov2    nov_3nov_4Վերապատրաստումների արդյունքում ձեռք բերված և ամրապնդված գիտելիքները  բուհում ներդնելու գործընթացի հաջողված փորձը նախատեսվում է ներկայացնել 2014թ. մայիսին:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ