Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն » ՈԱԿ գործունեություն

ՈԱԿ գործունեություն

Նամակ գրել Տպել PDF
Որակի ապահովման կենտրոնն իր առաքելության շրջանակներում նպաստում է ԵՊԼՀ ամբիոնների, ֆակուլտետների, կրթական ծրագրերի, գիտահետազոտական գործունեության և բուհի կողմից տրամադրվող հանրային ծառայությունների որակի ապահովման գործընթացների համակարգմանն ու կանոնակարգմանը, տարբեր հայեցակարգերի ձևավորման, դրանց հիման վրա կանոնակարգերի ու ընթացակարգերի, ինչպես նաև տարբեր գնահատման գործիքների մշակմանն ու գործադրմանը՝ ԵՊԼՀ բոլոր ստորաբաժանումների, ներքին և արտաքին շահակիցների հետ սերտ համագործակցության միջոցով:

1. Դասալսումների միջոցով առարկայի ու դասախոսի գնահատման գործիք
2. Կրթական ծրագրի գնահատում ուսանողների հարցման միջոցով
3. Դասախոսների ծրագրային կատարողականի համեմատական վերլուծություն
4.
Ըստ կրթական ծրագրերի շրջանավարտների և ավարտական կուրսի ուսանողների հարցում
5. Ռազմավարական ծրագրավորման արդյունքահենք գործիք


 

Դասալսումների միջոցով առարկայի ու դասախոսի գնահատման գործիք. ՈԱԿ-ը մշակել է հարցաթերթիկ, որի միջոցով ամբիոնի դասախոսները կարող են գնահատել դասալսման արդյունքները որոշակի օբյեկտիվ ցուցանիշների միջոցով: Հարցումների ավարտից հետո ՈԱԿ-ը 5-10 օրվա ընթացքում ամբիոնին կներկայացնի ամբողջական գնահատման զեկույցը, որտեղ հստակ կնշմարվեն դասի վարման թույլ և ուժեղ կողմերը ընդհանուր առմամբ, ինչպես նաև առանձին դասախոսի դասավանդման մեթոդաբանության թույլ և ուժեղ կողմերը: Սա թույլ կտա ամբիոններին անհատական աշխատանք տանել պրոֆեսորադասախոսական կազմի հետ և աստիճանաբար բարելավել դասավանդման որակը, ինչպես նաև հղկել այս կամ այն կրթական ծրագրի առարկայական նկարագրերը: Առավել մանրամասն գործիքի հետ կարող եք ծանոթանալ ներբեռնելով այն աստեղից:   



 Կրթական ծրագրի գնահատում ուսանողների հարցման միջոցով. Փորձնական նպատակով ԵրՊԼՀ ՈԱԿ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի հետ համատեղ որոշեց փորձարկել կրթության կառավարիչների մագիստրոսական կրթական ծրագրի գնահատումը, որի նպատակով 2010թ.-ին ընդունված ուսանողների շրջանակում իրականացվեց հարցում: Հարցմանը 24 ուսանողից մասնակցեց 17-ը ինքնահայտագրման սկզբունքով, քանի որ այդ հարցման նպատակով, կիրառվել էր SurveyMonkey գործիքը: Արդյունքում մշակվեց ծրագրի պրոֆիլը թույլ և ուժեց կողմերի հաշվառմամբ, ինչպես նաև գնահատվեց ուսանողների սպասելիքների ու պատկերացումների և փաստացի կրթական ծառայությունների միջև առկա ճեղքվածքը: Փաստաթուղթը կարող եք ներբեռնել այստեղից: Նշված գնահատման գործիքի հետ ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով կարող եք ներբեռնել համապատասխան հարցաշարը:


 Դասախոսների ծրագրային կատարողականի համեմատական վերլուծություն. Կրթական ծրագրի գնահատում պատվիրած ամբիոնները ըստ ցանկության կարող են նաև պատվիրել առանձին դասախոսների կրթական ծրագրի կատարողականի հետ համեմատած առանձնացված գնահատման գործիքը, որը թույլ կտա առանձին դասախոսների մոտ վերհանել թույլ կողմերը և մշակել մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, ինչպես նաև գործընկերային աջակցության ամբիոնական միջոցառումների պլան, որը կօգնի յուրաքանչյուր դասախոսին աստիճանաբար բարելավել թույլ կողմերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնում մեկ դասախոսի օրինակով արդեն իսկ կատարվել է փորձարկումը և ներկայացվել ամբիոնի դատին: Որոշում է ընդունվել այն 2011-2012 ակադեմիական տարվա ընթացքում փորձարկել այլ դասախոսների ներգրավմամբ: Այլ ամբիոնները ցանկության դեպքում կարող են միանալ այս փորձարկմանը և 2 շաբաթվա ընթացքում կստանան իրենց դասախոսների կատարողականի անհատականացված զեկույցները: Ավելի մանրամասն գործիքի հետ ծանոթանալու նպատակով կարող եք ներբեռնել այս հարցաշարը:


 Ըստ կրթական ծրագրերի շրջանավարտների և ավարտական կուրսի ուսանողների հարցում. Այս գործիքը Բաց հասարակության ինստիտուտի ֆինանսական աջակցության միջոցով ստեղծվեց 2010թ.-ին: Ձեռքբերված առցանց աշխատող վիճակագրական վերլուծությունների և հարցումների գործիքը (SurveyMonkey) թույլ տվեց ձևավորել հարցված շրջանավարտների /389 մարդ/ և ավարտական կուրսի ուսանողների /431 մարդ/ տվյալների բազան: Իհարկե այս ամենը հնարավոր չէր լինի, եթե կարիերայի կենտրոնի միջոցով արդեն իսկ ստեղծված չլիներ 2010թ. շրջանավարտների էլեկտրոնային բազան, ինչպես նաև ամբողջական աջակցությունը հարցման ընթացքում: Արդյունքում բազան թույլ է տալիս ըստ ֆակուլտետի կամ ամբիոնի վերլուծել շրջանավարտների ուժեղ և թույլ կողմերը, դիտարկել գիտելիքների, հմտությունների ու ձեռնահասությունների ձևավորման թույլ և ուժեղ կողմերը: Բացի այդ այս բազան բացառիկ հնարավորություն է տվել ձևավորելու որակավորումների շրջանակի հետ համեմատության մեջ ԵՊԼՀ կրթական ծրագրերի թույլ և ուժեղ կողմերը: Ցանկության դեպքում, թե ֆակուլտետները, թե ամբիոնները կարող են նախապես պատվիրել ՈԱԿ-ին առանձնացված պրոֆիլների հիման վրա վերլուծությունների իրականացումը: Մինչ այդ առաջարկվում է ծանոթանալ շրջանավարտների և ավարտական կուրսի ուսանողների հարցման գործիքներիր հետ:   


Ռազմավարական ծրագրավորման արդյունքահենք գործիք. Ամբիոնները իրենց ռազմավարությունները մշակելիս կարող են օգտվել ռազմավարական ծրագրավորման տրամաբանական շրջանակից, որը թույլ է տալիս ճշգրիտ ծրագրավորել գործողությունները, դրանք հստակ պատճառահետևանքային կապի միջոցով կապել, թե նպատակների, թե արդյունքների հետ, ինչն էլ թույլ կտա հետագայում հստակ մշտադիտա8կել կատարողականը և գնահատել այն: Բացի այդ այս գործիքը թույլ է տալիս հստակ հետևել հասցեատերերի կատարողականին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջամտել և վերածրագրավորել: Առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք գործիքը ներբեռնել այստեղից:


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ