Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Որակի ապահովման կենտրոն » Որակ 2015

Որակ 2015

Նամակ գրել Տպել PDF

ՈՐԱԿ 2015

ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ռազմավարական ծրագիրն ու գործողությունների պլանը
 

1.   ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համալսարանական որակի ներքին ապահովման համակարգի ձևավորման և բնականոն գործառնության կայացմանն ուղղված միջոցառումների տրամաբանությունը առաջնորդվում է ԵՊԼՀ ռազմավարական ծրագրով և կենտրոնի կանոնադրությամբ: Համալսարանն իր ռազմավարական ծրագրում սահմանված առաքելությամբ վերահաստատում է դասական լեզվաբանական բուհական հենքի պահպանումն ու արժևորումը, որը պիտի հումանիտար և միջմշակութային հաղորդակցմանը վերաբերող ուղղությունները զարգացնելու և ընդլայնելու նպատակադրությամբ: Մասնավորապես, իր առաքելության շրջանակներում բուհը ձգտում է  լինել համաշխարհային և ազգային կրթական համակարգի մաս կազմող, գիտահենք հասարակության, աշխատուժի շուկայի հարափոփոխ պահանջներին բավարարող անհատի մտավոր, քաղաքացիական ու բարոյական որակների ձևավորմանը նպաստող բուհ, լեզվաբանության ու կրթության նորագույն ուղղությունների և հետազոտական մեթոդների արմատավորման ու տարածման օջախ, պատրաստել խորը գիտելիքներով օժտված և գործնական հմտություններ ունեցող բարձրորակ կադրեր:

Համալասարանն իր առաքելության շրջանակներում նպատակադրվելով ապահովել գիտելիքահենք հասարակության մրցունակությանն ուղղված գիտակրթական կարիքների սպասարկումը իր առջև խնդիր է դրել դառնալ գիտահետազոտական և կրթամշակութային կենտրոն: Այսպիսի համալսարանի կայացումը հնարավոր է, եթե մի շարք խնդիրների հաղթահարմանը համընթաց բուհը մասնավորապես հետամուտ լինի ներքոնշյալ խնդիրների լուծմանը`

 

  1. ինտեգրվել եվրոպական կրթական համակարգին,
  2. դառնալ հումանիտար, բանասիրական, լեզվաբանական և լեզվամշակութային դասական և նորագույն ուղղությունների ու մեթոդների զարգացման, հիմնարար և կիրառական հետազոտությունների կենտրոն,
  3. պատրաստել տեղեկատվական հասարակության պահանջներին համապատասխանող մասնագետներ,
  4. պատրաստել լեզվաբանական, բանասիրական, միջմշակութային հաղորդակցման բնագավառի՝ աշխատուժի շուկայի պահանջներին համարժեք մասնագետներ:

 

Համալսարանի խնդիրների առանցքում գլոբալ և լոկալ կրթական ու աշխատանքային շուկային համապատասխանության ապահովումն է, որն առանց որակյալ կրթության և հետազոտության հնարավոր չէ: Կրթության որակի երաշխավորման պետական, իսկ այս դեպքում համալսարանական մակարդակը պահանջում է որակի մշակույթի ձևավորում և դրա ապահովմանն ուղղված որակի ներքին համակարգի կազմավորում և գործառնության նորմավորում: Սրանից զատ, ինչպես նշված է համալսարանի ռազմավարական ծրագրում «եթե նախորդ Ռազմավարական ծրագրի հիմնական խնդիրն էր ապահովել Բոլոնիայի գործընթացին համապատասխան կառուցվածքային և բովանդակային վերափոխումներ` համաեվրոպական համակարգին համադրելի դառնալու համար, ապա այսօր համալսարանը շատ ավելի բարդ ու պատասխանատու գերխնդիր ունի` պահպանելով և ամրապնդելով իր կայուն տեղը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում` միաժամանակ ինտեգրվել և դառնալ միջազգային բարձրագույն կրթական համակարգի մրցունակ եվ գործունակ դերակատար», անհրաժեշտություն է առաջանում սահմանել այս ներքին և արտաքին հրամայականների ապահովմանը միտված որակի ապահովման 2015 ռազմավարության նպատակը, դրանից բխող խնդիրներն ու միջոցառումները:

ՈՐԱԿ 2015 ռազմավարության նպատակն է աջակցել համալսարանի ռազմավարական նպատակների իրագործմանը, մասնավորապես որակյալ կրթության և հետազոտության միջավայրի, չափորոշիչների, գործառնական կարգերի ու ուղղենիշների ԵԲԿՏ համադրելի և համեմատելի համակարգի ձևավորմամբ հետևյալ խնդիրների լուծման միջոցով`

  1. որակի ապահովման ներքին համակարգի ամբողջականացումը և համապատասխանեցումը ՈԱ եվրոպական չափորոշիչներին և ուղղենիշներին (ESG),
  2. համալսարանի ենթակառուցվածքային հավատարմագրման նախապատրաստական փաթեթի ամբողջականացումը,
  3. ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթի ամբողջականացումն ու առնվազն մեկ միջազգային լեզվով դրա տրամադրումը` միտված ԿՓԵՀ պիտակի (ECTS label) ձեռքբերման աշխատանքների մեկնարկին,
  4. Համալսարանի երեք կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրման նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

2.   ՀԱՄԱՏԵՔՍՏ

Որակի ապահովման համակարգի կազմակերպվածությունը

 2009 թվականին ԵրՊԼՀ-ում ստեղծվեց որակի ապահովման կենտրոնը: Վերջինս Կենտրոնի առաքելությունն է աջակցել ԵՊԼՀ-ում որակի մշակույթի արմատավորմանը, որի հենասյուները կանգնած են վստահության հողի վրա։ Այն հույսի ու վստահության հարաբերություն է, այսինքն` առաջնորդվում է թափանցիկության սկզբունքով ու պարզ քաղաքականությամբ (կանոններ, ընթացակարգեր ու նորմեր), որոնք խրախուսում են մարդկանց համատեղ աշխատել ու սովորել։ Համալսարանը մի միջավայր է, որտեղ տարբեր խմբեր ու անհատներ մուտք են գործում նոր հորիզոններ փնտրելու՝ անքննելին քննելու ու նորույթներ հայտնագործելու նպատակով։ Այսպիսի պայմաններում մեկի վստահության չափը մյուսի նկատմամբ բախտորոշ է դառնում ԵրՊԼՀ ընհանուր հաջողության և առաքելության իրականացման համար։ Այդպիսով, որակի ապահովման վստահության հենքի վրա կառուցված համակարգը պետք է հիմնված լինի երեք հիմնական սյուների՝ ազնվության, բարի կամքի և ձեռնահասության / կոմպետենտության/ վրա։ Մինչ օրս  համալսարանի ամբիոնները տարեկան հաշվետվությունների ու աշխատանքային պլանների միջոցով նախանշել են գալիք տարվա համար ծրագրավորված միջոցառումներն ու դրանց իրականացման նպատակները: Բացի այդ, որակի ապահովման ներքին համակարգի ձևավորման ու առաջիկա ռամզավարության մշակման շրջանակներում վերանայվելու և առավել համակարգային բնույթ են ստանալու առկա բոլոր ստորաբաժանումների որակի ապահովման գործառույթները:

Իրականացվել է առաջին ինքնավերլուծական աշխատանքը, որը հիմք է հանդիսանալու բուհի առաջիկա ռազմավարության մշակման ու որակի ապահովման ընթացակարգերի ձևավորման համար: Ներկայումս գործում է համալսարանի 2006-2010 թվականների ռազմավարական ծրագիրը իր տարեկան իրականացման և համապատասխան հաշվետվություններով: Իրականացվել է գործող ռազմավարական ծրագրի ամփոփիչ վերլուծություն, որի արդյունքները տեղադրվել են համալսարանի վեբկայքում:

 
Որակի ապահովման ներքին համակարգը

1.1 Որակի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր. Ներկայումս որակի ապահովման գործառույթն ու կրթական ու հետազոտական գործընթացների որակի կառավարումն իրականացվում է մի շարք փաստաթղթերի միջոցով: Սակայն, հասունացել է դրանց համադրման ու համակարգված հայեցակարգային ու քաղաքական փաստաթղթրի ձևակերպման առարկայական պահանջը, որը ԵԲԿՏ ՈԱ ուղղենիշային պահանջ է և հավատարմագրման համար նախապայման: Հետևաբար, բուհն իր առաջիկա ծրագրերի շրջանակներում պիտի համապատասխանեցնի քաղաքական փաստաթղթին ներկայացվող պահանջներն առկա իրականության հետ:

1.2 Կրթական ծրագրերի ու որակավորումների հաստատման, մշտադիտարկման, պարբերական վերանայումների համակարգը. Համալսարանի ֆակուլտետի խորհրդի կանոնադրություն և գիտական խորհրդի և ֆակուլտետի խորհրդի ընտրությունների անցկացման ընթացակարգը, ԵՊԼՀ մագիստրատուրայի գիտամեթոդական խորհրդի կարգը /տես կայքէջ/ առարկայի ուսումնամեթոդական փաթեթի ձևավորման կարգի հետ միասին ապահովում են կրթական ծրագրերի մշտադիտարկման ու բարելավման գործընթացը: Դրան զուգահեռ ներկայումս փորձարկվում է դասալսումների, առարկայական նկարագրերի ու կրթական ծրագրերի ուսանողների գնահատման էլեկտրոնային գործիքներն ու բազան, որոնք թույլ են տալիս ընթացիկ վերլուծությունների միջոցով աջակցել ծրագրերի բարելավմանը: Վերջապես շրջանավարտների տարեկան հարցումները համապատասխանության և որակավորումների շրջանակի տեսանկյունից ըստ որակավորումների, ինչպես նաև ընդհանուր գնահատման հնարավորություն են տրամադրում:

1.3 Ուսանողների գնահատման համակարգ. Առարկայի ուսումնամեթոդական փաթեթի ձևավորման, ԵՊԼՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների գիտելիքների գնահատման, ԵՊԼՀ ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման կազմակերպման և գնահատման, ԵՊԼՀ շրջանավարտի ավարտական պետական որակավորում /հիմնական դրույթներ/, ԵՊԼՀ-ում ուսումնական գործընթացի կրեդիտավարկանշային համակարգի կազմակերպման, ԵՊԼՀ մագիստրատուրայի ավարտական պետական որակավորման, ԵՊԼՀ-ում ուսանողների փորձնական շրջանի, հեռացման, վերականգնման և առարկաների վերահանձնման կարգերը ամբողջացնում են ուսանողների ընթացիկ, միջանկյալ, ավարտական գնահատման համակարգը: Բոլոր կարգերը տեղադրված են կայքէջում:

1.4 Պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովում. Բուհում գործում է պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգը, որտեղ ներկայացված են հստակ պահանջներ ըստ տարրակարգերի և կատարվելիք աշխատանքի բնույթի ու ծավալի: Բուհն ունի նաև պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման և վերապատրաստման կարգը: Այդ երկու կարգերը միտված են ապահովելու պրոֆեսորադասախոսական կազմի որակավորումների ու որոշակի փորձառության նվազագույն պահանջները և դրանց շարունակական զարգացման համակարգը: Փաստաթղթերը, ըստ որակի ներքին ապահովման եվրոպական չափորոշիչների և ուղղենիշների, տեղադրված են բուհի կայքէջում և հասանելի են բոլորին: 2009 թվականի հունիսի 18-ին ԵրՊԼՀ ռեկտորի հմ. 1Մ-101 հրամանով հաստատվել է ԵրՊԼՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածության նորմերը, որտեղ հաշվարկվում է նաև դասախոսի հետազոտական աշխատանքը:

1.5 Ուսումնառության ռեսուրսները և ուսանողների աջակցության համակարգը. Առարկայի ուսումնամեթոդական փաթեթի ձևավորման կարգի 1.5 կետը սահմանում է տվյալ առարկայի դասավանդման համար ռեսուրսային ապահովման քարտը, որտեղ ներառված են պարտադիր ու հավելյալ գրականության, դրանց առկայության, նյութատեխնիկական ռեսուրսների, առարկայի ուսումնական նյութի ապահովման տեխնիկական և էլեկտրոնային միջոցների մասին տեղեկատվություն: Բացի այդ գրադարանի մասին տեղադրված է ամբողջական տեղեկատվություն
վեբկայքում, որտեղ ներկայացված են էլեկտրոնային և պահոցից օգտվելու կանոնները, ինչպես նաև այլ ծառայություններ: Ավելին, գործում են ուսանողական ակումբներ, տպագրվում է Պոլիգլոտ
ուսանողական պարբերականը, որոնք ի հավելումն բուն ուսումնական գործընթացին արտալսարանային ուսումնառության ռեսուրսների առկայության տեսանկյունից միտված են աջակցելու ուսանողների հմտությունների ձևավորմանը:

1.6 Տեղեկատվական համակարգ. Բուհում կադրերի բաժնում, գիտական մասում, ուսումնական մասում, կարիերայի և որակի ապահովման կենտրոններում հավաքվում են տվյալներ պրոֆեսորադասախոսական կազմի, կատարած գիտական աշխատանքի, ուսանողների թվի, առաջադիմության, շրջանավարտների ու գործատուների մասին: Էլեկտրոնային գործիքի միջոցով ընդհանուր /դեռևս հասանելի սահմանափակ թվով ստորաբաժանումներին/ տեղեկատվական բազա է ձևավորվում, որը թույլ է տալիս արագ, արդյունավետ և որակով հարցումներ իրականացնել, կուտակել տվյալները և իրականացնել տարբեր համադրությունների միջոցով վերլուծություններ: Բազայի մասին տեղեկատվությունը և դրա միջոցով ձևավորված գործիքներով տվյալների հավաքման մասին տեղեկատվությունը տեղադրված է որակի ապահովման կենտրոնի կայքէջում:

1.7 Հանրային տեղեկատվություն. ԵՊԼՀ կայքէջում տեղադրված է նախորդ շրջանի ռազմավարության, դրա հիման վրա ներկայացված տարեկան հաշվետվությունների, որակի ապահովման կենտրոնի կայքէջում ռազմավարության ամփոփիչ գնահատման մասին տեղեկատվությունները: Բացի այդ, ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի գործառնության համար անհրաժեշտ հիմնական իրավական ակտերը տեղադրված են կայքէջում, ինչպես նաև բոլորին հասանելի է բուհի կանոնադրությունը, կառուցվածքը և առանձին ստորաբաժանումների կանոնադրությունները:

 

ՈՐԱԿ 2015-ի շրջանակներում որակի ներքին համակարգի 7 ուղղություններով կիրականացվեն գնահատման աշխատանքներ, որոնց վերլուծության ընթացքում հղման կետը կհանդիսանան ԵԲԿՏ ՈԱ չափորոշիչներն ու ուղղենիշները: Վերլուծական աշխատանքների շրջանակներում նաև կիրականացվեն ըստ տվյալ ուղղության ինքնագնահատումներ, ինչպես օրինակ շրջանավարտների, դասախոսների, ուսանողների, գործատուների հարցումները, գնահատման համակարգի երկրորդային վերլուծությունները, առկա նորմատիվ փաստաթղթերի ու դրանց համապատասխանության գնահատականները և այլն: Դրանց զուգընթաց կձևավորվի ԿՓԵՀ տեղեկատվական փաթեթն ու երեք` «հանրային կառավարում», «թարգմանչական գործ», «բազմալեզու ուսուցիչ» որակավորումների կրթական ծրագրերի ծրագրային հավատարմագրման համար անհրաժեշտ գործիքակազմի ձևավորումն ու փորձարկումը:
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ