Կենտրոնն իր գործառույթներն իրականացնում է ԵՊԼՀ-ի համապատասխան ամբիոնների և կենտրոնների հետ` գործակցելով հետևյալ ոլորտներում.
- ԵԽ-ի լեզվակրթությանն առնչվող իրավական և ուսումնամեթոդական փաստաթղթերի հավաքում, համակարգում և տեղեկատվական բազայի ստեղծում,
- ԵրՊԼՀ-ի և այլ բուհերի պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսանողական կազմի շրջանում ԵԽ-ի լեզվակրթությանն առնչվող տեղեկատվության տարածման նպատակով միջբուհական և բուհական քննարկումների, համաժողովների և գիտաժողովների կազմակերպում,
- ՀՀ բարձրագույն կրթության համակարգում ԵԽ-ի լեզվակրթությանն առնչվող ուսումնամեթոդական փաստաթղթերի, նյութերի և գործիքների ներդրման հնարավորություններն ու ուղիները սահմանելու նպատակով հետազոտությունների անցկացում,
- ոլորտին առնչվող փաստաթղթերի, նյութերի և գործիքների կիրառման վերաբերյալ ուսումնամեթոդական նյութերի /ուղեցույցներ, դասագրքեր, ձեռնարկներ և այլն/ և ժամանակակից նորարարական դասընթացների մշակում,
- ԵԽ-ի լեզվակրթական ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներին ՀՀ կրթական համակարգի ներկայացուցիչների ներգրավվածությանը նպաստում,
- միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերի պատրաստում և ներկայացում Եվրախորհուրդ ու այլ առնչակից միջազգային կազմակերպություններ:














