Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 

ԺԼԵԿ

Նամակ գրել Տպել PDF
Որպես Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) համակարգող մարմին Հայաստանում` Կենտրոնը զբաղվում է ԺԼԵԿ-ին, դրա գործունեության ոլորտներին և ծրագրերի արդյունքներին վերաբերող տեղեկատվության և փաստաթղթերի տարածմամբ լեզվակրթության ոլորտի շահագրգիռ անձանց և հաստատությունների շրջանում:
 
Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոն (ԺԼԵԿ)

 

1
Միասին ներդաշնակ ապրելու նախապայմանը միմյանց հասկանալն է: Ուստի առանց սահմանների մայրցամաք ունենալու երազանքին հասնելու համար Եվրոպան իր սահմաններում խոսվող բազմաթիվ լեզուներից մի քանիսով հաղորդակցվել կարողացող քաղաքացիների կարիք ունի:
 
Այս նպատակով 1994թ. Ավստրիայի Գրաց քաղաքում հիմնադրվեց Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը (ԺԼԵԿ): Համագործակցելով Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) լեզվաքաղաքականության բաժնի հետ` ԺԼԵԿ-ը լեզուների ուսուցման և ուսումնառության բնագավառում հանդես է գալիս որպես բարեփոխումների կատալիզատոր: Կենտրոնն աջակցում է անդամ-երկրների լեզվակրթության ոլորտի ներկայացուցիչների երկխոսությանն ու փորձի փոխանակմանը:
 
2
1949թ. հիմնադրված Եվրոպայի Խորհուրդն ամենահին և աշխարհագրական առումով ամենաընդգրկուն եվրոպական կազմակերպությունն է: Կազմակերպության իրավասությունների շրջանակում են գտնվում մի շարք հիմնախնդիրներ.
 
 
 
  • մարդու իրավունքներ
  • հանրային կապեր և կրթություն
  • մշակութային ժառանգություն
  • երիտասարդություն և սպորտ


1960-ական թվականներից ի վեր ԵԽ-ն ակտիվ գործունեություն է ծավալում լեզվական կրթության բնագավառում: Այս գործունեության նպատակն է խթանել Եվրոպայի քաղաքացիների բազմալեզվությունն ու բազմամշակութայնությունը` ի նպաստ հետևյալ խնդիրների լուծման.
 

  • պայքարել անհանդուրժողականության ու օտարատյացության դեմ` բարելավելով անհատների միջև շփումը, հաղորդակցությունն ու փոխըմբռնումը,
  • պահպանել և զարգացնել Եվրոպայի լեզվական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը`, որպես փոխադարձ հարստացման աղբյուր,
  • դյուրացնել անհատների տեղաշարժման հնարավորությունը և մտքերի փոխանակումը,
  • մշակել լեզուների ուսուցման`ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ներդաշնակ մոտեցում,
  • խթանել բազմալեզվությունը:
 
3
Լեզվակրթության ոլորտում ԵԽ-ի գործունեությունը համակարգվում է երկու մարմնի` ԺԼԵԿ-ի և Լեզվաքաղաքականության վարչության կողմից:
Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը հիմնադրվել է 1994թ. ապրիլի 8-ին եվրոպական ութ երկրների` Ավստրիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Նիդեռլանդների, Սլովենիայի և Շվեյցարիայի կողմից` որպես Եվրոպայի Խորհրդի «Ընդլայնված մասնակի համաձայնագիր»: Մասնակի համաձայնագիրը սահմանվում է որպես համագործակցության ձև, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել որոշակի գործունեություն` առանց Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամների համաձայնության: Հետևաբար, միայն շահագրգիռ անդամները կարող են մասնակցել նման համաձայնագրերին և հոգալ դրա ծախսերը: Այսօր «Մասնակի համաձայնագիր»-ն ընդլայնվել է և ԺԼԵԿ-ն ընդգրկում է 34 անդամ-երկիր, ինչը նշանակում է, որ Կենտրոնին կարող են միանալ ոչ միայն Եվրախորհրդի անդամ-երկրները:
 
2010թ. դրությամբ ԺԼԵԿ-ի անդամ-երկրներն են` Ալբանիա, Անդորա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լեհաստան, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Խորվաթիա, Կիպրոս, Հայաստան, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Մակեդոնիա (նախկին Հարավսլավիա), Մոնտենեգրո, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա:
 
1998թ. հուլիսից Նախարարների կոմիտեի որոշմամբ ԺԼԵԿ-ը դարձել է մշտապես գործող հաստատություն:
 
Ինչ վերաբերում է Լեզվաքաղաքականության վարչությանը, դրա գործունեության ծրագրերն առնչվում են հանրակրթության դասավանդման լեզուների, ժամանակակից (օտար) լեզուների, փոքրամասնությունների և գաղթականների լեզուների եվրոպական չափորոշիչներին և քաղաքականությանը:
 
2006-2009 թվականների միջնաժամկետ ծրագիրը ներառում էր 4 փոխկապակցված ենթածրագիր.
 
  • հանրակրթության դասավանդման լեզուների քաղաքականությունը և չափորոշիչները,
  • լեզվակրթություն քաղաքականություն ուրվագծեր,
  • լեզուների տիրապետման եվրոպական չափորոշիչները` հանուն միասնական մոտեցումների և որակի,
  • եվրոպական լեզվական թղթապանակ:
 

ԺԼԵԿ-ի առաքելությունն ու ռազմավարական նպատակները


ԺԼԵԿ-ը բացառիկ մի հաստատություն է, որի նպատակն է խրախուսել լեզուների ուսուցման ոլորտում որակը և նորարարությունը` օգնելով եվրոպացիներին առավել արդյունավետ կերպով լեզուներ սովորել:
ԺԼԵԿ-ի ռազմավարական նպատակն է օգնել իր անդամ-երկրներին լեզուների ուսուցման արդյունավետ քաղաքականություն իրագործել`
 
  • կենտրոնանալով լեզուների ուսուցման և ուսումնառության փորձի վրա և նպաստելով այդ ոլորտի մասնագետների երկխոսությանն ու փորձի փոխանակմանը,
  • օժանդակելով վերապատրաստողներին,
  • աջակցելով ծրագրային ցանցերին և հետազոտական նախագծերին,
 
ԺԼԵԿ-ում գործում է ոլորտի առաջատար մասնագետներից կազմված փորձագիտական ցանց, որն իրականացնում է 4-ամյա ծրագրեր կրթության ոլորտի արդիական խնդիրների շուրջ:
 

Միջազգային ծրագրերի փորձագիտական խմբերը`

1. համագործակցում են եվրոպական 34 երկրների փորձագետների հետ,
2. վերապատրաստման մոդելներ են տրամադրում ուսուցիչ վերապատրաստողներին` համապատասխան հաստատություններում կիրառելու համար,
3. հրատարակում են դրական փորձի օրինակներ, որոնք կիրառելի են զանազան համատեքստերում:
 
 
 
ԺԼԵԿ-ում իրականացվող ծրագրերը
 
ԺԼԵԿ-ն իրականացնում է 4-ամյա միջնաժամկետ ծրագրեր, որոնց բովանդակությունն ու նպատակներն առնչվում են լեզվակրթության ոլորտի ազգային և միջազգային նորագույն զարգացումներին: Ծրագրերի ընթացքն ու արդյունքները կիրառելի են եվրոպական ամենատարբեր կրթական համատեքստերում: Յուրաքանչյուր ծրագրի բանաժողովների կամ հանդիպումների մասնակիցները հետագայում հանդես են գալիս որպես ԺԼԵԿ-ի գործունեության մասին տեղեկատվության տարածողներ իրենց անդամ-երկրում:
 
Ներկայումս ԺԼԵԿ-ում իրականացվում է 2008-2011թթ. միջնաժամկետ ծրագիրը` Լեզվի մասնագետների ներգրավվածության ապահովում, որը ներառում է 23 ենթածրագրեր հետևյալ թեմատիկ ոլորտներում`
 
4
  • Գնահատում
  • Լեզվի ուսումնառության շարունակականություն
  • Այլ առարկաների բովանդակության և լեզվի միասնական ուսուցում
  • Բազմալեզու կրթություն:
 
  
Ենթածրագրերի օրինակներ`

 
ԺԼԵԿ-ի հրապարակումները`
 
 
5ԺԼԵԿ-ի հրատարակումները գլխավորապես նախատեսված են կրթության բոլոր մակարդակներում լեզու դասավանդողների համար, սակայն կարող են մեծապես օգտակար լինել նաև ուսուցիչ վերապատրաստողներին, հետազոտողներին և կրթության կառավարիչներին: ԺԼԵԿ-ի բոլոր հրատարակումները կարելի է գտնել հետևյալ կայքում` www.ecml.at/publications:

ԺԼԵԿ-ի կառուցվածքը`
 
 
  • ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչությունը կենտրոնի գործադիր մարմինն է, որի կազմում ընդգրկված են մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր անդամ-երկրից: Վարչությունը քննարկում և ընդունում է միջնաժամկետ ծրագրերը, դիտարկում է այդ ծրագրերի կենսագործման ընթացքը, տնօրինում է Կենտրոնի ռեսուրսները և Կենտրոնի գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում ԵԽ Նախարարների կոմիտեին:
 
 
  • ԲՅՈՒՐՈ
Բյուրոն անմիջականորեն առնչվում է Կենտրոնի գործունեության հետ: Բյուրոյի անդամները հանդիպում են տարին 2-3 անգամ և ընդունում ու հաստատում են Կենտրոնի գործունեության տարեկան ծրագիրը: ԺԼԵԿ-ի բյուրոյի կազմում ընդգրկված են վարչության նախագահը, երկու փոխնախագահները և 4 անդամ:
 
 
  • ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Անդամ-երկրներում պաշտոնական ներկայացուցիչ կամ ներկայացչություն, որը պատասխանատու է Կենտրոնի միջոցառումներին մասնակիցներ ընտրելու համար:
Հայաստանում ԺԼԵԿ-ի լիազորված ներկայացուցիչն է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը:
 
 
  • ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Նպաստում է Կենտրոնում ստեղծված նյութերի տարածմանը անդամ-երկրներում և տեղեկություններ է տրամադրում ԺԼԵԿ-ի գործունեության մասին:
Հայաստանում ԺԼԵԿ-ի առաջին համակարգող մարմինը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնն էր, պատասխանատուն` ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը (method@brusov.am):
 
Մ.Գ. Աստվածատրյանը մեր երկրում և արտասահմանում հրատարակված շուրջ 130 գիտական աշխատությունների, այդ թվում` 2 մենագրությունների, 7 կոլեկտիվ մենագրությունների, տարրական և միջին դպրոցների համար ուսումնական ծրագրերի, բազմաթիվ դասագրքերի, ձեռնարկների հեղինակ է:
Մ. Աստվածատրյանի գիտական հետազոտություններն ու աշխատությունները նվիրված են երկլեզվության, օտար լեզուների ուսուցման տեսության և պրակտիկայի, ուսուցիչների որակավորման, կրթության ռազմավարության և մեթոդների, օտար լեզուների դասավանդման դպրոցական ծրագրերի, թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մանկավարժության մեթոդիկայի և օտար լեզուների յուրացման ստուգման, գնահատման այլընտրանքային միջոցների զարգացման և այլ հարցերի:
Մ.Գ. Աստվածատրյանը վարում է նաև ակտիվ հասարակական գործունեություն.

  • Եվրախորհրդի` Հայաստանում «Եվրոպական լեզվական թղթապանակ» ծրագրի համակարգող,
  • Հայաստանի գերմանագետների և գերմաներենի ուսուցիչների ասոցիացիայի նախագահ,
  • Հայաստանի գերմանական ուսումնամշակութային կետրոնի նախագահ,
  • ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի գերմաներենի առարկայական հանձնաժողովի նախագահ:
 
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում և արտասահմանում մասնակցել է շուրջ 15 միջազգային գիտաժողովների և սեմինարների:
 
2010թ. փետրվարից ԺԼԵԿ-ի հայաստանյան համակարգող մարմնի դերը ստանձնել է ԵրՊԼՀ-ի Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, իսկ պատասխանատուն Կենտրոնի ղեկավար Աննա Ազարյանն է:
 
  • ԺԼԵԿ-Ի ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
 
 
Սա ավստրիական իշխանությունների ներկայացչությունն է, որն ապահովում և ղեկավարում է Կենտրոնի ենթակառուցվածքը, տարածաշրջանում գործընկերների հետ կապեր է հաստատում:
 
ԺԼԵԿ-ի կողմից առաջարկվող ծառայություններ
 
 
 
coe Լեզուների եվրոպական օրն ամենամյա իրադարձություն է և նշվում է սեպտեմբերի 26-ին: Այն սկիզբ է առնում Եվրախորհրդի Լեզվաքաղաքականության բաժանմունքի և Եվրամիության կողմից 2001թ. կազմակերպված Լեզուների եվրոպական տարուց, որին իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերեցին 45 երկրներ: Նրանց բոլորի նպատակը մեկն էր` հնարավորինս նպաստել լեզվական բազմազանության և լեզուների ուսումնառության խթանմանը: Տարին բնորոշվեց ավելի քան 26.000 միջոցառումներվ` սկսած լեզվական փառատոններից, մրցույթներից մինչև լեզվակրթության առանցքային խնդիրներին նվիրված համաժողովներ:
Տարին նպատակ ուներ ընդգծելու լեզվակրթության քաղաքականության նշանակությունը ոչ միայն տնտեսական հաջողության, այլ նաև հասարակական ներգրավվածության, լեզվական իրավունքների, ժողովրդավարական քաղաքացիության և միջմշակութային փոխըմբռնման համար: Լեզուների եվրոպական տարվա տրամաբանական շարունակությունը դարձան նոր քաղաքական նախաձեռնություններն անդամ-երկրներում, այդ թվում` Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (arm., eng.) լայն կիրառումը, ինչպես նաև Լեզվակրթական քաղաքականության ուրվագծի Ազգային զեկույց   և Փորձագետների զեկույց.  Հայաստան) և Եվրոպական լեզուների թղթապանակի (arm., eng.) ներդրման ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերը: 2010թ. մայիսից Եվրոպայի Խորհրդի կայքում տեղադրվել է ԵԽ լեզվաքաղաքականության բաժանմունքի փորձագետների և Հայաստանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված Հայաստանի Հանրապետության լեզվակրթության քաղաքականության ուրվագծի անգլերեն տարբերակը, որի համար որպես հիմք են ծառայել ավելի վաղ պատրաստված Փորձագետների և Ազգային զեկույցները:
 
 
Լեզուների եվրոպական տարվա երկարաժամկետ բոլոր նպատակներն իրենց արտացոլումն են գտնում Լեզուների եվրոպական օրվա մեջ:  
 
 
Լեզուների եվրոպական օրվա նպատակն է`
 
  • իրազեկել մարդկանց Եվրոպայի լեզվական հարուստ բազմազանության մասին, որը պետք է պահպանվի և խթանվի,
  • խթանել զանազան լեզուների ուսումնառությունը,
  • խրախուսել ամբողջ կյանքի ընթացքում լեզուների ուսումնառությունը` որպես Եվրոպայում տնտեսական, հասարակական և մշակութային փոփոխություններին արձագանքելու միջոց:
Լեզուների եվրոպական օրվան նվիրված կայքն է` http://www.coe.int/edl , որտեղ կարող եք գտնել.
 
  • Լեզուների եվրոպական օրվան նվիրված իրադարձությունների ցանկը և բովանդակությունը, նյութեր տեղադրել Ձեր անդամ-երկրում կազմակերպված տոնակատարության մասին,
  • ինտերակտիվ խաղեր, շնորհավորական բացիկներ և այլն,
  • լեզուների եվրոպական օրը խորհրդանշող պաստառներ և այլ նյութեր` տարածքը զարդարելու համար:
     
 
 

ԺԼԵԿ-ից ԵՊԼՀ-ին տրամադրված գրականություն

 
  • First steps in teacher training: A practical guide - The TrainEd Kit (English, French) (with CD)
  • Gabriela S.Matei, Mercedes Bernaus, Frank Heyworth, Uwe Pohl, Tony Wright
  • Group Facilitation in Language Teacher Education (with CD)
  • Margit Szesztay, Rod Bolitho, Meg Einhorn
  • QualiTraining. A Training Guide for Quality Assurance(English, French) (with CD)
  • Laura Muresan, Frank Heyworth, Galya Mateva, Mary Rose
  • From Profile to Portfolio: A Framework for Reflection in Language Teacher Education (French) (with CD)
  • David Newby, Rebecca Allan, Anne-Brit Fenner, Barry Jones, Hanna Komorowska, Kristine Soghikyan

              Read more


COUNCIL OF EUROPE INFORMATION OFFICE IN ARMENIA NEWSLETTER N 7, 2006
T.Hakobyan European Day of Languages at YSLU
 
 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ