Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐ

Նամակ գրել Տպել PDF
Լ Ե Զ ՈՒ Ն Ե Ր Ի  Ե Վ Ր Ո Պ Ա Կ Ա Ն  Օ Ր 

 EDL_image_1Լեզուների եվրոպական օրն ամենամյա իրադարձություն է և նշվում է սեպտեմբերի 26-ին: Այն սկիզբ է առնում Եվրախորհրդի Լեզվաքաղաքականության բաժանմունքի և Եվրամիության կողմից 2001թ. կազմակերպված Լեզուների եվրոպական տարուց, որին իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերեցին 45 երկրներ: Նրանց բոլորի նպատակը մեկն էր` հնարավորինս նպաստել լեզվական բազմազանության, միջմշակութային հաղորդակցման և լեզուների ուսումնառության խթանմանը: Տարին բնորոշվեց ավելի քան 26.000 միջոցառումներով` սկսած լեզվական փառատոններից, մրցույթներից մինչև լեզվակրթության առանցքային խնդիրներին նվիրված համաժողովներ:
Տարին նպատակ ուներ ընդգծելու լեզվակրթության քաղաքականության նշանակությունը ոչ միայն տնտեսական հաջողության, այլ նաև հասարակական ներգրավվածության, լեզվական իրավունքների, ժողովրդավարական քաղաքացիության և միջմշակութային փոխըմբռնման համար: Լեզուների եվրոպական տարվա տրամաբանական շարունակությունը դարձան նոր քաղաքական նախաձեռնություններն անդամ-երկրներում, այդ թվում` Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (arm., eng.) լայն կիրառումը, ինչպես նաև Լեզվակրթական քաղաքականության ուրվագծի Ազգային զեկույց   և Փորձագետների զեկույց.  Հայաստան) և Եվրոպական լեզուների թղթապանակի (arm., eng.) ներդրման ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերը: 2010թ. մայիսից Եվրոպայի Խորհրդի կայքում տեղադրվել է ԵԽ լեզվաքաղաքականության բաժանմունքի փորձագետների և Հայաստանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված Հայաստանի Հանրապետության լեզվակրթության քաղաքականության ուրվագծի անգլերեն տարբերակը, որի համար որպես հիմք են ծառայել ավելի վաղ պատրաստված Փորձագետների և Ազգային զեկույցները: 
Լեզուների եվրոպական տարվա երկարաժամկետ բոլոր նպատակներն իրենց արտացոլումն են գտնում Լեզուների եվրոպական օրվա մեջ:   
Լեզուների եվրոպական օրվա նպատակն է`
  • իրազեկել մարդկանց Եվրոպայի լեզվական հարուստ բազմազանության մասին, որը պետք է պահպանվի և խթանվի,
  • խթանել զանազան լեզուների ուսումնառությունը,
  • խրախուսել ամբողջ կյանքի ընթացքում լեզուների ուսումնառությունը` որպես Եվրոպայում տնտեսական, հասարակական և մշակութային փոփոխություններին արձագանքելու միջոց:
Լեզուների եվրոպական օրվան նվիրված կայքն է` http://www.coe.int/edl, որտեղ կարող եք գտնել.
  • Լեզուների եվրոպական օրվան նվիրված իրադարձությունների ցանկը և բովանդակությունը, նյութեր տեղադրել Ձեր անդամ-երկրում կազմակերպված տոնակատարության մասին,
  • ինտերակտիվ խաղեր, շնորհավորական բացիկներ և այլն,
  • լեզուների եվրոպական օրը խորհրդանշող պաստառներ և այլ նյութեր: 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ