2011թ. մայիսի 9-ին և 10-ին ԵՊԼՀ ուրախ էր հյուրընկալել Եվրախորհրդի փորձագետներ Ջոզեֆ Շիլսին և Ժան-Կլոդ Բեակկոյին երկօրյա գիտաժողով վարելու կապակցությամբ: Գիտաժողովը կրում էր “Ազգային և տարածաշրջանային լեզուների իմացության մակարդակի բնութագրիչներ” խորագիրը: Գիտաժողովին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմը, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները: Գիտաժողովին արծարծվեցին լեզվակրթության ոլորտին առնչվող մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսին են լեզվաքաղաքականությունը, բազմալեզվությունը, Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի, ուսումնառության, դասավանդման և գնահատման խնդիրների տեղայնացումը ՀՀ կրթական համակարգում: Նման համագործակցությունները նպաստում են Հայաստանում լեզվակրթական ոլորտի մի շարք խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելուն և բազմալեզվության տարածմանը:
“Ուսումնառություն լեզուների միջոցով. ներառական, բազմալեզու և միջմշակութային կրթության խթանումը” գիտաժողով Վ. Մարտինյուկի գլխավորությամբ
2011թ. մարտի 11-ին և 12-ին ԵՊԼՀ-ը ողջունեց Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) գործադիր տնօրեն Վալդեմար Մարտինյուկին “ուսումնառություն լեզուների միջոցով. Ներառական, բազմալեզու և միջմշակութային կրթության խթանումը” խորագրով գիտաժողովին մասնակցելու համար: Գիտաժողովին ներկա էին ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ԵՊԼՀ ամբիոնի վարիչներ, դասախոսներ: Գիտաժողովի ընթացքում Վ. Մարտինյուկը ողջունեց ԵՊԼՀ ակտիվ մասնակցությունը ԺԼԵԿ-ի գործունեության մեջ, ներկայացրեց ԺԼԵԿ-ի առկա և իրականացվելիք լեզվակրթական ծրագրերի շարքը: Նա հույս հայտնեց, որ ԺԼԵԿ-ի գործունեությունը կնպաստի հայկական համատեքստում առկա լեզվակրթական մի շարք հիմնախնդիրների լուծմանը:
Մենք հարուստ ենք լեզուներով2011թ. սեպտեմբերի 27-ին ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, որի գործունեության նպատակներից է նպաստել ժամանակակից լեզուների ուսումնառությանը, դասավանդմանն ու գնահատմանը, կազմակերպեց գիտաժողով` նվիրված Լեզուների եվրոպական օրվան: 2001թ.-ից ի վեր` ԵՊԼՀ-ն ակտիվորեն համագործակցում է Եվրախորհրդի Լեզվաքաղաքականության վարչության և Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) հետ: Վերջինիս կողմից սեպտեմբերի 26-ը հռչակվել է Լեզուների եվրոպական օր, որն ամեն տարի նշվում է ԵՊԼՀ-ի կողմից:
Գիտաժողովում ընդգրկված էին տարբեր լեզուներով զեկույցներ բազմալեզվության, միջմշակութային հաղորդակցման, օտար լեզուների դասավանդման և նման այլ թեմաների շուրջ: Նմանատիպ գիտաժողովները հաճախակի են անցկացվում ԵՊԼՀ-ում և միտում ունեն տարեցտարի ընդլայնել իրենց շրջանակները` ընդգրկելով ավելի շատ լեզուներով զեկույցներ ու քննարկումներ: Գիտաժողովի մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ:
Մենք նշում ենք Լեզուների եվրոպական օրը
2011թ. սեպտեմբերի 26-ին ԵՊԼՀ-ը, ինչպես և նախորդ տարիներին, նշեց Լեզուների եվրոպական օրը: ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնի և Ուսխորհրդի համատեղ ուժերով կազմակերպվեց միջոցառում` լեզուների և մշակույթների բազմազանության խորհրդանիշ դարձած այս տոնի առիթով: Միջոցառման ընթացքում ԵՊԼՀ մի շարք տաղանդավոր ուսանողներ ներկայացրին տարբեր ազգերի ու մշակույթների երգեր: Միջոցառմանը ներկա էին ԵՊԼՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր լրավտամիջոցների ներկայացուցիչներ:
Օտար լեզվի դասավանդման խնդրի լուծմանն ուղղված քայլեր
2011թ. հունիսի 8-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ «Իրազեկության մակարդակի բնութագրիչներ» թեմայով սեմինար` ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի գլխավորությամբ: Սեմինարի ընթացքում քննարկվեցին օտար լեզուների դասավանդման ու իրազեկության մակարդակի, լեզվակրթական քաղաքականության արդի խնդիրները, ինչպես նաև Եվրախորհրդի կողմից մշակված Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (ԼԻՀՀ) տեղայնացման կարևորագույն խնդիրը, որի լուծմամբ հատկապես աջակցություն է ցուցաբերել և կշարունակի աջակցել ԵՊԼՀ մանկավարժական պրոֆեսորադասախոսական կազմը:
Լեզուների եվրոպական միջազգային օր
2010թ. սեպտեմբերի 27-ին ԵՊԼՀ նշեց ԵԽ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) կողմից հռչակված Լեզուների եվրոպական օրը: ԵՊԼՀ-ը կարևորում է միջազգային այս օրը և մշտապես միջոցառումներ է իրականացնում այդ օրվա կապացկությամբ: Այս տարի անցկացվեցին ռուսական և ֆրանսիական մշակույթներին նվիրված միջոցառում և «Օտար լեզուների դասավանդումը բազմալեզու պայմաններում» գիտամեթոդական սեմինար: Արդեն ավանդույթ դարձած կարգով ուսանողներին, ամբիոններին և այլ ստորաբաժանումներին տրվեցին Գրացի ԺԼԵԿ-ի կողմից տրամադրած պաստառներ և հուշանվերներ:
ԵՊԼՀ – ԺԼԵԿ համատեղ գիտաժողով2010թ. հունիսի 17-19-ին ԵՊԼՀ-ը Եվրախորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) հետ համատեղ անցկացրեց գիտաժողով «Օտար լեզվի քննությունների համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգին» թեմայով` հաշվի առնելով ՀՀ կրթական համակարգում աշակերտների և ուսանողների լեզվական գիտելիքների գնահատման գործընթացում իրականացվող բարեփոխումների կարևորությունն ու արդիականությունը: Եռօրյա գիտաժողովի կոորդինատորը ԵԽ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետ, «Օտար լեզվի քննությունների համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգին» միջնաժամկետ ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Խոսե Նոյջոնսն էր, ով սիրով համաձայնեց իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել Հայաստանի գործընկերներին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի բարձրագույն և հանրակրթական ուսումնական մի շարք հաստատությունների օտար լեզուների դասավանդման ոլորտի շուրջ 40 առաջատար մասնագետներ:














