Ներկայումս Երևանի պետական լեզվաբանական համալսարանում գործում են լրացուցիչ և շարունակական կրթության տարրերից մի քանիսը։ Դրանք են.
- դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ, այդ թվում՝ այլ բուհերում, հետազոտական հաստատություններում և արտերկրում կազմակերպվող
- լրացուցիչ լեզվական դասընթացներ
| ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ԼԵԶՎԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ | |
| ԱՆԳԼԵՐԵՆ | Գայանե Բարսեղյան | B2 նախապատրաստական |
| Քրիստինա Գևորգյան | B2 նախապատրաստական | |
| A1-A2 / B1-B2 / B2-C1 | ||
| Սոնա Խլղաթյան | A1-A2 / B1-B2 | |
| ԳԵՐՄԱՆԵՐԵՆ | Արևիկ Ավետիսյան | А1-А2 / B1-B2 |
| ԻՍՊԱՆԵՐԵՆ | Անժելիկա Խաչատրյան | A1 A2 |
| ԻՏԱԼԵՐԵՆ | Անահիտ Մկրյան | A1 A2 |
| ՀԱՅՈՑ | Ալիսա Ղուկասյան | B2 նախապատրաստական |
| Արմինե Մարտիրոսյան | A2 B1 | |
| ՀՈԼԱՆԴԵՐԵՆ | Ղրատյան Վաղարշակ | A1 A2 |
| ՌՈՒՍԵՐԵՆ | Հոսեփյան Կարինե | A1-A2 / A2-B1 |
| Իննա Վոսկրեսենսկայան-Դարբինյան | A1 A2 | |
| ՖՐԱՆՍԵՐԵՆ | Լիլիթ Բաբայան | A1 A2 |
- միջազգային և միջբուհական համագործակցության շրջանակներում իրականացվող սեմինարներ/աշխատաժողովներ/վարպետ-դասեր, այդ թվում՝ արտերկրում կազմակերպվող,
- ամբիոններում և ուսումնական այլ ենթակառուցվածքներում (կենտրոններ, կաբինետներ) իրականացվող կոնֆերանսներն ու գիտական քննարկումները, մեթոդական սեմինարները
Կենտրոնի կառուցվածքը.
Կենտրոնի կառուցվածքը ներառում է երկու ծրագիր, որոնց շրջանակներում կազմակերպվում են վերոնշյալ գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքները.
- Լեզվական դասընթացների ծրագիր որը ընդգրկում է տարաժամկետ և տարանպատակ լեզվական դասընթացների մասնագիտացված փաթեթներ ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուների ողջ սպեկտրով, այդ թվում՝
- բուհական ընդունելության նախապատրաստման փաթեթ,
- հանրային, մասնավոր և պետական հատվածներին առաջարկվող գործնական մասնագիտացված փաթեթներ,
- արտասահմանյան քաղաքացիներին առաջարկվող հայերենի դասընթացներ,
- միջազգային լեզվական հավաստագրերի պահանջներին համապատասխանող քննությունների նախապատրաստական փաթեթներ,
- հիմնական կրթական ծրագրով նախատեսված լրացուցիչ (երկրորդ, երրորդ) լեզուների փաթեթներ։
- Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիր Աշխատակարողությունների ընդլայնման ծրագիրն ընդգրկում է տարաբնույթ կոմպետենցիաներ ձևավորող լրացուցիչ կարճաժամկետ դասընթացներ, այդ թվում՝
- հասարակագիտական բնույթի խտացված դասընթացային փաթեթներ (սոցիոլոգիա/տնտեսագիտություն/քաղաքագիտություն, քաղաքականություն/փիլիսոփայություն/տնտեսագիտություն և այլն)
- առանձին ընդհանրական (հումանիտար) և գործնական (գործիքային) կոմպետենցիաներ զարգացնող դասընթացներ (CV կազմում, նախագծերի ներկայացում, գործարար պլանների մշակում և այլն)
- հիմնական կրթական ծրագրի կատարմանն օժանդակող դասընթացներ (ակադեմիական գրելաոճ, վերլուծական ունակությունների վարժեցում և այլն)
Մասնագիտական զարգացման եվ վերապատրաստման ծրագիր
Մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագիրը սպասարկում է հարատև կրթության շրջանակներում դասախոսների մասնագիտական և դասավանդման կոմպետենցիաների մակարդակի շարունակական զարգացման պահանջարկը՝ թե՛ սեփական կադրային ռեսուրսի որակավորումը բարձրացնելու և թե՛ ԵՊԼՀ առաքելության տիրույթի շրջանակում որակավորման բարձրացման պահանջմունքներ ունեցող այլ մասնագետների կարիքները։
Առարկայական նկարագրեր














