Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Կենտրոններ » Ֆրանկաֆոնիայի թվայնաց. տեղեկատ. կենտրոն

Ֆրանկաֆոնիայի թվայնաց. տեղեկատ. կենտրոն

Նամակ գրել Տպել PDF
Ռուզաննա Ղալթաղչյան         կենտրոնի համակարգող

E-mail: cnferevan@brusov.am 

Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոնը ԵՊԼՀ–ի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որի հիմնական նպատակը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով կատարվող գիտահետազոտությունների և կրթական գործընթացի արդիականացումն է:
Կենտրոնը ստեղծվել է Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի նախաձեռնությամբ և գործում է 2008թ.–ի սեպտեմբերի 1–ից:


Կենտրոնի նպատակներն են

  • Հայաստանի հանրությանը իրազեկել Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի գործունեության և նրա բոլոր ծրագրերի մասին:
  • Հատուկ տեղեկատվական ցանցի միջոցով առավել մատչելի դարձնել տարատեսակ բնույթի, ինչպես նաև դասավանդման գործընթացին վերաբերող էլեկտրոնային նյութերը ևփաստաթղթերը:
  • Համատեղ աշխատանք կատարել գործընկեր համալսարանների հետ առկա դասընթացները լրացնող on-line ռեժիմով գործող նյութերի շտեմարան ստեղծելու նպատակով:
  • Աստիճանաբար, տեղական մակարդակում, համակարգից օգտվելու համար պատրաստել դասախոսներին օժանդակող մասնագետներ ցանցի կառուցվածքին տեղեկանալու, կայքեր ստեղծելու և, մասնավորապես, էլեկտրոնային դասընթացներ ստեղծելու նպատակով:
  • Աջակցել գիտահետազոտական և մեթոդական ուսումնասիրությունների իրականացմանը և ապահովել դրանց միջազգային տարածումը:
  • Ստեղծել on-line ռեժիմով դասընթացներ, որոնք հնարավոր կլինի ներդնել հեռավար ուսուցման մեջ միջհամալսարանական դիպլոմ կամ դիպլոմներ ձեռք բերելու նպատակով:
  • Բուհական ուսուցման և գիտահետազոտական աշխատանքների արդիակնացման նպատակով մատչելի դարձնել գիտական ամսագրերում և պարբերականներում, ինչպես նաև այլ աղբյուրներում զետեղված տեղեկությունները:
  • Նպաստել գիտական համագործակցությանը` պաշտպանելով մասնակիցների հեղինակային իրավունքները:

Գործունեության ուղղություններն են

  • Իրազեկել ԵրՊԼՀ–ի և Հայստանում գործող այլ ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ուսանողներին և գիտաշխատողներին կենտրոնի հնարավորությունների և օգտվելու կարգի մասին:
  • Օժանդակել ԵրՊԼՀ–ի և Հայաստանի այլ բուհերի ուսանողներին և դասախոսներին գիտահետազոտական աշխատանքների ընթացքում:
  • Ծառայություններ մատուցել հեռավար ուսուցում իրականացնող անձանց ուսուցման և քննությունների անցկացման ընթացքում:
  • Կապեր հաստատել տարածաշրջանի այլ կենտրոնների հետ:

Կենտրոնից օգտվելու կարգը

Կենտրոնը բաց է համալսարանի տարբեր անդամների և համալսարանից դուրս այն մարդկանց համար, ովքեր դրա ծառայություններից օգտվելու կարիքն ունեն£Այն նախատեսված է ՖՀԱ–ի անդամ հաստատությունների ուսանողների, դասավանդողների և գիտահետազոտողների համար, ովքեր ուզում են ծանոթանալ մասնավորապես սկզբնաղբյուրներին և օգտվել տեխնիկական և գիտական տվյալների շտեմարաններից:

Կենտրոնի ծառայությունները վճարովի են` հազար դրամ տարեկան անդամավճար և երկու եվրոյին համարժեք դրամ պատվիրված յուրաքանչյուր փաստաթղթի համար:

CNF_1CNF_2CNF_3
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ