Click to download in MP4 format (7.42MB)
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տեղեկատվական տեխնալոգիաների զարգացման կենտրոնը ստեղծվել է 2010թ-ին, հանդիսանում է ԵՊԼՀ կառուցվածքային ստորաբաժանում և ղեկավարվում է համալսարանի կանոնադրությամբ, Խորհրդի, Գիտական խորհրդի, ռեկտորատի որոշումներով, ռեկտորի հրամաններով ու ներկա կանոնակարգով:
Կենտրոնի գործունեության նպատակն է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և կիրառումը ուսումնական պրոցեսում ու գիտական հետազոտություններում:
ԿԵՆՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և կիրառումը ուսումնական պրոցեսում ու գիտական հետազոտություններում
- Ուսումնասիրել և քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերվող նորամուծությունները
-
- Կենտրոնի հնարավորությունների սահմանում կազմակերպել փորձնական կիրառում
- Կայքի հետագա զարգացում
- Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում տարբեր ոլորտներում
- «Հեռավար դասախոսություններ, գիտաժողովներ» մեթոդների հետազոտություն, խորհրդատվություն և փորձնական կիրառում:
- Ուսումնասիրել հեռավար դասախոսությունների, կոնֆերանսների տարբերկները և ծրագրային փաթեթները
- Կազմակերպել փորձնական կիրառում
- Համակարգչային նոր ուսումնական դասընթացների ծրագրերի մշակումը և կազմակերպումը:
- Գրադարանային համակարգչային համակարգերի զարգացում:
- Տարբեր բնույթի փաստաթղթերի ստանդարտացում, համակարգչային մշակում և փաստաթղթերի ավտոմատ մշակման համակարգի կիրառում:














