Էլեկտրոնային ուսուցման, հրատարակման, թեստավորման և ռեսուրսների կենտրոնը ստեղծվել է 2010թ.։
Կենտրոնի նպատակն է.
- ապահովել համալսարանում էլեկտրոնային ուսուցման և թեստավորման ներդրումն ու զարգացումը,
- իրականացանել «Լինգվա» հրատարակչություն տպագրության ներկայացվող նյութերի ձևավորումը և մակետավորումը,
- ապահովել տեղական և արտասահամնյան տեղեկատվական նյութերի, էլեկտրոնային գրքերի, շտեմարանների և այլ էլեկտրոնային ռեսուրսների առցանց մատչելիությունը։
Կենտրոնը, իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար, լուծում է հետևյալ խնդիրները.
- Համակարգում է էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ առարկայացանկի կազմման աշխատանքները և նպաստում դասավանդվող առարկաների էլեկտրոնային տարբերակների ձևավորմանը
- Իրականացնում է խորհրդատվություններ, հետազոտություններ, գիտակրթական միջոցառումներ /գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն/
- Իրականացնում է ԵՊԼՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի, մագիստրոսական փուլի ուսանողների էլ. ուսուցման վերապատրաստում
- Աջակցում է բուհում էլեկտրոնային թեստավորման համար թեստավորողների պատրաստմանը և վերապատրաստմանը, թեստավորման կանոնակարգի մշակմանը
- Թեստավորման արդյունքների գնահատման համար իրականացնում է թեստերի վերլուծություն՝ համապատասխան մասնագետների հետ մեկտեղ
- Աջակցում է էլեկտրոնային թեստերի բանկի ստեղծմանը
- Պարբերաբար իրականացնում է էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու սեմինարներ,
- Իրականացնում է ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ նյութերի թվայնացում
- Աջակցում է թվայնացված ուսումնա-մեթոդական նյութերի բազայի ստեղծմանը և դրանց մատչելիության ապահովմանը:
- Իրականացնում է տարբեր հրատարակչական աշխատանքներ`բուկլետների, գրքերի, մենագրությունների, գիտական հոդվածների, ձեռնարկների և այլնի ձևավորում և մակետավորում
- Համագործակցում է «Լինգվա» հրատարակչության հետ
- Ստեղծում է «Լինգվա» հրատարակչության կողմից հրատարակված նյութերի լազերային սկավառակներ:














