«Միջազգային լրագրություն» ԳՈւ կենտրոնը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ստորաբաժանում է, որը գործում է 2004թ.-ից, իսկ որպես ԵՊԼՀ ինքնուրույն ստորոբաժանում` 2010թ. սեպտեմբերից:Կենտրոնը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում է ուսումնական գործընթացը, իրականացնում է ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, պատրաստում է լրագրության ոլորտի բարձրակարգ մասնագետներ:
Կենտրոնում բարձրագույն կրթությունն իրականացվում է 2 աստիճանով` բակալավր և մագիստրատուրա: «Միջազգային լրագրություն» մասնագիտությամբ բակալավրում բազմալեզու (անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն) մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտացումներով`
- հեռուստալրագրություն
- ռադիոլրագրություն
- տպագիր եւ on-line մամուլ

Իսկ մագիստրատուրայում մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտացումներով`
- հեռուստառադիո լրագրություն
- նոր մեդիա / new media
Հեռ.` (+374) 530272 (233)














