Կենտրոնի նպատակը - ապահովել լրագրության ոլորտի մասնագիտական որակյալ կրթություն,
- համակարգել ոլորտի առարկայացանկի կազմման աշխատանքները և կազմակերպել ծրագրերի և դասավանդվող առարկաների ձևավորման, առարկաների նկարագրերի կազմման աշխատանքները
- միջազգային լրագրության ոլորտի դասավանդվող առարկաները համապատասխանեցնել համաեվրոպական կրթական մակարդակին
- ուսանողների հետ իրականացնել խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ` միջազգային և Հայաստանի Հանրապետությունում լրագրության ոլորտին առնչվող խնդիրների շուրջ
- նպաստել Հայաստանի Հանրապետությունում լրագրության ոլորտի ուսումնասիրություններին
- աջակցել ԵՊԼՀ համագործակցությանը Հայաստանի Հանրապետության և արտերկրների համապատասխան կրթական և գիտական հաստատությունների հետ

Կենտրոնի գործառույթները
- կազմել միջազգային լրագրության ոլորտի դասավանդվող առարկայացանկը
- կազմակերպել ուսանողների ուսումնաարտադրական եւ գիտաարտադրական պրակտիկան
- մշակել, կազմել եւ հրատարակել դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բուկլետներ, ուղեցույցներ
- գիտական հետազոտություններ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ էլեկտրոնային մամուլի ոլորտում ընթացող զարգացումների շրջանակներում
- կազմակերպել գիտա-կրթական միջոցառումներ /գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն/ միջազգային լրագրության ոլորտում տեղի ունեցող ընթացիկ զարգացումների շուրջ
- կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի համապատասխան կրթական հաստատությունների հետ
- մասնակցել միջազգային լրագրության ոլորտի խնդիրների վերաբերյալ հանրապետական և միջազգային քննարկումների, գիտաժողովների
- ուսանողների համար կազմակերպել գործնական պարապմունքներ առաջատար ԶԼՄ-ներում, կինոդիտումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ
- նպաստել ՀՀ-ում լրագրության ոլորտում որակական փոփոխությունների իրականացմանը` համագործակցելով համապատասխան ինստիտուտների` զանգվածային լրատվության միջոցների, պետական մարմինների, միջազգային եւ տեղական լրագրողական կազմակերպությունների հետ














