
«Միջազգային տուրիզմ»ԳՈւ կենտրոնը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ստորաբաժանում է, որը գործում է 2002թ.-ից, իսկ որպես ԵՊԼՀ ինքնուրույն կենտրոն` 2010թ. սեպտեմբերից:
Կենտրոնը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում է ուսումնական գործընթացը, իրականացնում է ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, պատրաստում է զբոսաշրջության ոլորտի բարձրորակ մասնագետներ:
Կենտրոնում բարձրագույն կրթությունն իրականացվում է 2 աստիճանով` բակալավր և մագիստրատուրա: Միջազգային տուրիզմ մասնագիտությամբ բակալավրում բազմալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն, պարսկերեն, արաբերեն) մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտացումներով`
-
- հյուրընկալության մենեջեր
- տուրօպերատոր և տուրգործակալ
- գիդ-էքսկուրսավար
- անիմատոր
- հյուրընկալության մենեջեր
Իսկ մագիստրատուրայում բազմալեզու մասնագետներ են պատրաստվում հետևյալ մասնագիտացումներով`
-
- տուրօպերատորական գործ
- հյուրընկալության կառավարում
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հեռ.` (010) 535550 ներքին 524














