Կենտրոնի նպատակներն են`
-
- ապահովել տուրիզմի ոլորտի որակյալ և մասնագիտական կրթություն
- համակարգել ոլորտի առարկայացանկի կազմման աշխատանքները և կազմակերպել ծրագրերի և դասավանվող առարկաների ձևավորման, առարկաների նկարագրերի կազմման աշխատանքները, ուսումնամեթոդական ծրագրերի և նյութերի մշակումն ու իրականացումը
- միջազգային տուրիզմի ոլորտի դասավանդվող առարկաները համապատասխանեցնել համաեվրոպական կրթական մակարդակին
- ուսանողների հետ իրականացնել խորհրդատվական և արտալսարանային աշխատանքներ միջազգային և ՀՀ-ում տուրիզմի ոլորտին առնչվող խնդիրների շուրջ
- աջակցել ԵՊԼՀ համագործակցությանը ՀՀ և արտերկրի համապատասխան կրթական և գիտական հաստատությունների հետ
- աջակցել ՀՀ-ում տուրիզմի նոր կենտրոնների ձևավորմանը ժամանակակից ծրագրերի և մոդելների առաջադրման միջոցով
- նպաստել ՀՀ-ում մշակութային և բնական ժառանգության պահպանմանը
- նպաստել ՀՀ-ում նոր, մրցունակ տուրիստական արդյունքի ձևավորմանը և դրա առաջխաղացմանը հիմնական շուկաների ուղղությամբ
- ստեղծել ուսանողական տուրիստական բյուրո, կազմակերպել և համակարգել վերջինիս աշխատանքները
Կենտրոնի գործառույթներն են`
-
- կազմել միջազգային տուրիզմի ոլորտի դասավանդվող առարկայացանկը
- կազմակերպել ուսանողների ուսումնաարտադրական և գիտաարտադրական պրակտիկան
- մշակել, կազմել և հրատարակել դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բուկլետներ և ուղեցույցեր
- հետազոտություններ անցկացնել ՀՀ-ում ներքին, ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտում ընթացող զարգացումների շրջանակներում
- կազմակերպել գիտակրթական միջոցառումներ /գիտաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլն/ միջազգային տուրիզմի ոլորտում տեղի ունեցող ընթացիկ զարգացումների շուրջ
- կապեր հաստատել Հայաստանի և արտերկրի կրթական հաստատությունների հետ
- մասնակցել տուրիզմի ոլորտի խնդիրների վերաբերյալ հանրապետական և միջազգային քննարկումներին ու գիտաժողովներին
- ԵՊԼՀ ուսանողների համար կազմակերպել տուրիստական թեմատիկ դասընթացներ, կինոդիտումներ, էքսկուրսիաներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ
- նպաստել ՀՀ-ում տուրիստական ակտիվների արդիականացմանը և հզորությունների ընդլայնմանը` համագործակցելով համապատասխան ինստիտուտների` նախարարությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, տուրիզմի ենթակառուցվածքների, մշակութային կենտրոնների, լրատվամիջոցների հետ:














