Երկաստիճան կրթակարգի անցնելու պատճառով այժմ համալսարանի բակալավրիատում բոլոր մասնագիտությունների գծով դասավանդվում է հայոց լեզու չորս կիսամյակների ընթացքում, իսկ թարմանչություն՚ մասնագիտության գծով` ութ կիսամյակի ընթացքում: Դասընթացը շերտավորված է` ըստ համալսարանում գոյություն ունեցող մասնագիտությունների` բանասեր-լեզվաբան, մանկավարժ, թարգմանիչ, լրագրող և այլն:
«Հայերենը որպես երկրորդ օտար լեզու» մագիստրոսական ծրագրով /պատասխանատու` Ն.Հեքեքյան/ դասավանդվում են հետևյալ առարկաները` Հայերենի հաղոդակցական-գործառական բառագիտություն, Հայերենի հաղորդակցական-գործառական քերականություն, Հայերենի գործառական ոճերը: Որպես կամընտրական առարկաներ` ներկայացվում են "Արևմտահայերեն", "Հայերենի բառապաշարի դասակարգումը ըստ իմաստային դաշտերի", "Բարեկիրթ խոսքի դրսևորումները հայերենում" դասընթացները:Ամբիոնի դասախոսները հանդես են գալիս որպես զուգադրական թեմաներով բակալավրական և մագիստրոսական դիպլոմների համաղեկավարներ կամ խորհրդատուներ:
ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ամբիոնին կից գործում է ՈՒԳԸ հայագիտական խմբակ /պատասխանատու` Ա.Ղուկասյան/, որի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են ամենամյա ուսանողական գիտաժողովներում:
Արտաժամյա կարգով ուսանողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ` Մատենադարան, թանգարաններ, Երևանի և Հայաստանի տեսարժան վայրեր:
ՈՒսանողական ինքնագործունեությանը օժանդակելու նպատակով կազմակերպվում են գրական-երաժշտական ցերեկույթներ, համերգներ (պատասխանատու` Գ. Վարդանյան, Ս.Աբազյան): Ուսանողների ինքնուրույն աշխատանքին օգնելու և վերահսկելու նպատակով տեղի են ունենում դասախոսների և ուսանողների ամենշաբաթյա հանդիպումներ` ըստ հաստատված ժամանակացույցի:
Ս/թ ապրիլի 19-ին` ժամը 11.00-ին, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ ուսանողական հայագիտական գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների ուսանողները և հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար բ.գ.թ. դոցենտ Գ.Գևորգյանը: Պլենար նիստում լսվեցին չորս ուսանողների զեկուցումներ: Այնուհետև` ժամը 13.00-ին, գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները` բաժանվելով Հայերենագիտության և Զուգադրական լեզվաբանության սեկցիաների: Յուրաքանչյուր սեկցիայում կարդացվեցին համապատասխանաբար ինը և յոթ գիտական զեկուցումներ:
Ժամը 15.00-ին համալսարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի արդյունքների ամփոփում և մտքերի փոխանակություն, արվեցին դիտողություններ և առաջարկություններ: Հնչեցին նաև գոհունակության կարծիքներ`գիտաժողովի աշխատանքն արժանացնելով բարձր գնահատականի:
Որոշեցին՝ ապրիլի 19-ին կազմակերպված ՈՒԳԸ հայագիտական կոնֆերանսում համալսարանի ուսանողների կարդացած լավագույն զեկուցումներից մի քանիսը երաշխավորել և այդ ուսանողներին ուղարկել Վանաձոր` մասնակցելու Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կողմից կազմակերպված ՈՒԳԸ հանրապետական գիտաժողովին:



Ս/թ մարտի 29-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ ուսանողական գիտական ընկերության հայագիտական խմբակի 2011-12 ուստարվա վերջին սեմինարը:
Սեմինարին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների այն ուսանողները, որոնք խմբակի անդամ են և ունեն գիտահետազոտական աշխատանքների թեմաներ:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:
Որոշեցին` ապրիլի 19-ին կազմակերպել ՈՒԳԸ հայագիտական կոնֆերանսը:
Ս/թ մարտի 1-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնը անցկացրեց ուսանողական գիտական ընկերության հայագիտական խմբակի հերթական սեմինարը:
Սեմինարին մասնակցում էին հայագիտության ամբիոնի դասախոսները և ԵՊԼՀ-ի բոլոր ֆակուլտետների այն ուսանողները, որոնք խմբակի անդամ են և ունեն գիտահետազոտական աշխատանքների թեմաներ:
Ուսանողները կարճ զեկուցումներով ներկայացրին իրենց գիտական աշխատանքների ընթացքը, հավաքած փաստական նյութը: Ծավալվեց գիտական լուրջ քննարկում ներկայացվող թեմաների շուրջ: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում, արվեցին դիտողություններ և առաջարկություններ:
Որոշեցին՝
2. ապրիլի վերջին կազմակերպել ՈՒԳԸ հայագիտական ամենամյա կոնֆերանսը:
Կոնֆերանսի թեմատիկան.
1. Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, ոճաբանություն)
2. Արևմտահայ գրական լեզու
3. Հայ բարբառագիտություն
4. Նորագույն հայ գրականություն
5. Հայերենի և այլ լեզուների զուգադրական վերլուծություն
ՕԼԻՄՊԻԱԴԱ
Ապրիլի 17 –ին անցկացվել է միջֆակուլտետային օլիմպիադա, որին մասնակցել են 38 ուսանող ՕԼ, ԼՄՀ, ՌՕԼ ֆակուլտետների 2-րդ կուրսերից: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին 5 դասախոս: Մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ ուսանողները.
Հակոբյան Օլյա (ՕԼՖ, 2-րդ խումբ, գերմ.) – 1-ին մրցանակ (98.5 միավոր)
Մանուկյան Քնարիկ (ՕԼՖ, 6-րդ խումբ, անգլ.) – 2-րդ մրցանակ (97 միավոր)
Ադամյան Ելիզավետա (ՕԼՖ, 8-րդ խումբ, անգլ.) – 3-րդ մրցանակ (94 միավոր)
Սարգսյան Էմմա (ՕԼՖ, 3-րդ խումբ, անգլ.) – 3-րդ մրցանակ (94 միավոր)
90-ից բարձր միավոր վաստակած 3 ուսանողներ արժանացել են խրախուսանքի: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և մրցանակների հանձնումը պաշտոնապես տեղի կունենա մայիսի սկզբին:

ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
- 2012 թ. ապրիլի 28-ին անցկացվեց հայագիտության ամբիոնի գիտամեթոդական սեմինարը «Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության ամբիոնի և ընդհանուր լեզվաբանական ու տիպաբանական հետազոտությունների գիտական կենտրոնի գործունեությունը» թեմայով: Զեկուցումով հանդես եկավ Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, ընդհանուր լեզվաբանական ու տիպաբանական հետազոտությունների գիտական կենտրոնի ղեկավար, դոկտոր Անահիտ Տոնապետյանը: Նա ներկայացրեց վերոնշյալ հաստատությունների ծավալած գործունեությունը ինչպես այլ լեզուների, այնպես էլ հայերենի երկու ճյուղերի բնագավառում: Զեկուցումը շարունակվեց վտանգված լեզուների (մասնավորապես արևմտահայերենի) հիմնախնդիրներին վերաբերող հարցերով, ներկայացվեց այդ լեզուների քարտեզը և արևմտահայերենի տեղն այդ քարտեզում:
Վերջում ծավալվեց բուռն քննարկում արևմտահայերենի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև սփյուռքում լեզվի պահպանման առումով հայագիտական կենտրոնների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ:
- 2012 թ. մարտի 30-ին կայացավ ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի և գրադարանի համատեղ սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր ԵՊԼՀ-ի տեղեկատվական ռեսուրսներին ծանոթանալու և դրանց ընձեռած հնարավորություններից օգտվելու նպատակով:
Ելույթ ունեցավ գրադարանի տնօրեն Ա. Չուլյանը: Մասնակիցները տեղեկացան գրադարանում և նրա կայքէջում կատարված նորամուծություններին: Տիկին Ա. Չուլյանը մանրամասնորեն ներկայացրեց գրադարանի կայքէջի բոլոր ենթաբաժինները և դրանցից օգտվելու կանոններն ու սկզբունքները:
Ա. Չուլյանի ելույթից հետո ծավալվեց քննարկում, արվեցին փոխադարձ առաջարկներ:
- 2012 թ. մարտի 16-ին հայագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր գիտամեթոդական սեմինար: Սեմինարը նվիրված էր ԵՊԼՀ հավատարմագրման գործընթացով պայմանավորված դասընթացների փաթեթների փոփոխության հարցին:
Դասախոսությամբ հանդես եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռ. Խաչատրյանը: Նա ներկաներին ծանոթացրեց ԵՊԼՀ-ում Բոլոնիայի կրթական ծրագրի չափանիշներին համապատասխան «Դասընթացի մշակման փուլերը՚>> ծրագրին:
Ելույթից հետո զեկուցողին տրվեցին բազմաթիվ հարցեր, և ծավալվեց քննարկում: Կարծիք հայտնեցին ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ. Գևորգյանը, դոցենտ Ն. Հեքեքյանը, ավագ դասախոս Ա. Ղուկասյանը: Վերջում որոշվեց վերանայել առարկայական ծրագրերը և համապատասխանեցնել այսօրվա կրթական պահանջներին` հիմք ընդունելով ներկայացված ծրագրի օրինակը:
- Ապրիլի 17-ի հայագիտության ամբիոնի գիտամեթոդական սեմինարի հերթական նիստը նվիրված էր «Հայագիտությունը Իրանում և հայ-իրանական լեզվական կապեր» թեմային: Դասախոսությամբ հանդես եկավ ԻԻՀ դեսպանատան խորհրդական, Սպահանի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին վարիչ Մոհամմադ Մալեք Մոհամմադին: Սեմինարին ներկա էին ԻԻՀ դեսպանատան մշակույթի կցորդը, խորհրդականը և Հայաստանի ազգային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր պրն. Դիվանյանը: Դասախոսությունից հետո կայացավ հետաքրքրական քննարկում և բանավեճ: Ելույթ ունեցավ ամբիոնի վարիչ, պրոֆ. Ֆ. Խլղաթյանը, դոցենտներ Հ. Մեսրոպյանը, Ս. Տիոյանը, Ռ. Թոխմախյանը, ավ. դասախոս Վ. Խաչատրյանը:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ
1. Ֆ.Խլղաթյան, Ս.Տիոյան, Հայերենի ուղղախոսության գործնական ձեռնարկ
2. Ֆ.Խլղաթյան, ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ
3. Ֆ.Խլղաթյան, ՎԱՆԿԸ ԵՎ ՎԱՆԿԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
4. Ֆ.Խլղաթյան, ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
5. Ֆ.Խլղաթյան, ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ














