Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններն են` ժամանակակից հայերենի համակարգի ուսումնասիրություն, ոճաբանություն, բառարանագրություն, համեմատաբանություն: Աշխատանք է տարվում հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու մեթոդիկա և դասընթաց ստեղծելու ուղղությամբ: Հեղինակային խումբը պրոֆ. Ֆ.Խլղաթյանի ղեկավարությամբ պատրաստել է այդ դասընթացի առաջին` տարրական մասը: Տարիներ շարունակ հրտարակվում է "Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն՚" գիտական աշխատությունների ժողովածուն: Տպագրվել է 7 պրակ: Ամբիոնը ճանաչված է որպես Հայաստանի առաջատար հայագիտական կենտրոններից մեկը: Նրա անդամների ջանքերով ստեղծվել են դպրոցական ու բուհական դասագրքեր, ձեռնարկներ, բառարաններ, տեղեկատուներ: Ամբիոնը աշխատանք է տանում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ հայցորդների միջոցով:
Վերջին տարիներին ամբիոնի մի շարք դասախոսներ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել (Ա.Ղուկասյան, Ա.Հակոբջանյան, Վ.Խաչատրյան, Գ.Վարդանյան, L.Գևորգյան): Արտաքին կարծիքի համար ամբիոնի քննարկմանն են ուղարկվում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:
ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
Սեպտեմբերի 29-30-ը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացավ համալսարանի և ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի համատեղ հայագիտական գիտաժողով` նվիրված համալսարանի 75-ամյակին:
Գիտաժողովի թեմատիկան խիստ արդիական էր` «Հայոց լեզվի և հայագիտության զարգացման հեռանկարները նոր հազարամյակում»: Քննարկվեցին արևելահայ գրական լեզվի ներկայիս վիճակին, արևմտահայերենի կարգավորմանը և երկու լեզուների մերձեցմանը, գիտատեխնիկական երմինաբանությունը երկու գրական լեզուներում միասնականացնելուն, բարբառների ապագային վերաբերող հարցեր: Զեկուցումներով հանդես եկան Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ֆ. Խլղաթյանը, նույն ամբիոնի դոցենտներ Դ. Գյուրջինյանը, Ն. Հեքեքյանը, Գ. Գևորգյանը, Ս. Տիոյանը, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ա. Սարգսյանը, ԵՊՀ պրոֆեսորներ Յու. Ավետիսյանը, Ռ.Սաքապետոյանը, դոցենտ Ն. Դիլբարյանը, ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ Ն. Սարգսյանը, Ա. Մանուկյանը, Ջ. Բառնասյանը, Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լ. Խաչատրյանը, Հ. Զաքարյանը, պարսիկ հայագետ Մ. Մալեքը և ուրիշներ:
Գիտաժողովի վերջում մասնակիցները իրենց ամփոփիչ ելույթներում նշեցին այն հրամայական խնդիրները, որոնք կանգնած են հայոց գրական լեզվի երկու տարբերակների և հայագիտության առջև:
ԳԻՏԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ 2011-2012 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՊԼԱՆԸ
Մեր հրապարակումները















