Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Գերմաներենի » Գործունեություն

Գործունեություն

Նամակ գրել Տպել PDF

ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ

Համալսարանի բակալավրիատում ութ կիսամյակների ընթացքում լեզվաբանություն, մանկավարժություն, երկրագիտություն մասնագիտությունների գծով դասավանդվում է գերմաներեն լեզու` որպես առաջին մասնագիտություն: Բոլոր կուրսերում անցկացվում են գերմաներեն լեզվի գործնական պարապմունքներ: 2-րդ կուրսի առաջին կիսամյակում ,,Մասնագիտության ներածություն,, դասընթացի շրջանակներում ուսանողները ծանոթանում են բարձր կուրսերում դասավանդվող տեսական դասընթացների հիմնադրույթներին: Արդեն 3-րդ կուրսից սկսած նրանք անցնում են դասընթացներ հետևյալ տեսական առարկաներից` բառագիտություն, ոճաբանություն, տեսական քերականություն: 2-րդ կուրսից սկսած յուրաքանչյուր կիսամյակ առաջարկվում են կամընտրական տեսագործնական առարկաներ ըստ համապատասխան մասնագիտության առանձնահատկությունների:

Մագիստրատուրայի բաժնում գերմաներենի ամբիոնը մշակել է մասնագիտության ծրագիրը, որը իրականացվելու է 2011-2012թթ. ուս.տարվանից` ապահովելով գրավոր և բանավոր թարգմանության հմտությունների զարգացումը: 
Մագիստրոսական բաժնում և մասնագիտությունների համապատասխան մասնագիտացումների համար գերմաներենի ամբիոնը առաջարկում է գործնական առարկաներ /մասնագիտական լեզու/, ինչպես նաև կամընտրական տեսագործնական առարկաներ գերմաներեն լեզվով:
Ամբիոնը առաջարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներում նաև դասընթացներ գերմաներենը որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու /գրեթե 600 ուսանող/, ինչպես նաև հոլանդերենը որպես 3-րդ օտար լեզու Օտար լեզուների ֆակուլտետի լեզվաբանություն բաժնում:
 
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
 
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից իրականացվում են բազմաբնույթ գիտահետազոտական աշխատանքներ: Գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքները խթանող միջոցառումները կազմակերպվում են ԵՊԼՀ-ի, ՀՀ այլ ԲՈՒՀ-երի և արտասահմանյան գործընկեր համալսարանների մի շարք ամբիոնների և կենտրոնների, միջազգային ուսումնական և գիտական հիմնադրամների և կազմակերպությունների հետ համատեղ: 
Հետազոտական արդի խնդիրների վերաբերյալ պարբերաբար անցկացվում են ներամբիոնային և միջամբիոնային սեմինարներ: 
Ամբիոնի գիտահետազոտական գործունեությունը տարվում է հիմնականում հետևյալ ուղղություններով` գերմաներենի բառագիտություն և քերականություն, գերմաներենի դասավանդման խնդիրները միջմշակութային հաղորդակցության լույսի ներքո, համեմատական-զուգադրական վերլուծություններ /գերմաներեն-հայերեն, հայերեն-գերմաներեն/, թարգմանաբանության արդի խնդիրներ:  
 
Ամբիոնը ունի երեք հայցորդ և մեկ հեռակա ասպիրանտ հետևյալ հետազոտական ուղղություններով` քերականություն, իմաստաբանություն, գործաբանություն, բառակազմություն: 

 

 
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հանձն է առել ստեղծելու հայերեն-գերմաներեն, գերմաներեն-հայերեն նոր բառարան, ինչպես նաև ուսումնաօժանդակ ձեռնարկներ ըստ մասնագիտացումների:
Ամբիոնին կից գործում է Ուսանողական գիտական ընկերություն /ՈՒԳԸ/, որի շրջանակներում 2009թ.-ից անցկացվում են սեմինարներ և կոնֆերանսներ ԵՊԼՀ-ի այլ ամբիոնների հետ համատեղ /պատասխանատուներ` Ե. Էթարյան, Լ. Սաֆարյան/: 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ