Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Անգլերենի հնչյունաբ. և քերականություն

Ամբիոնի վարիչի ուղերձը

Նամակ գրել Տպել PDF

Tovmasyan-Hranush Ամբիոնի վարիչ ժ/պ բ.գ.թ., դոցենտ Հրանուշ Թովմասյան

    
Օգտվելով ինձ ընձեռնված հնարավորությունից՝ ցանկանում եմ իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլոր ուսանողներին: Մեծ ուրախությամբ ողջունում եմ Ձեզ մեր նոր կայք-էջում: Եթե պատահաբար դուք դեռևս ունեք որևէ կասկածներ մեր գլոբալացող աշխարհում անգլերենի բացառիկ կարևորության վերաբերյալ, պարզապես հիշեք, որ մոտ 375 միլիոն մարդկանց համար անգլերենը մայրենի լեզու է: Այն երևի թե երրորդն է աշխարհում՝ որպես մայրենի` այս լեզվին տիրապետողների թվով՝ զիջելով միայն չինարենին և իսպաներենին: Այն շարունակում է մնալ հիմնական միջազգային լեզուն կենսագործունեության այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունը, գիտությունը, բիզնեսը, ավիացիան և այլն:

Ավելորդ է նշելը, որ մասնագիտական զբաղվածության առումով հաջողության հասնելու հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ են անգլերենին վարժ տիրապետողների համար: Եվ եթե Դուք ճիշտ պլանավորեք ձեր ուսումնառությունը և ցուցաբերեք ջանասիրություն, ապա մեր ամբիոնը կարող է օգնել Ձեզ այս հնարավորությունները իրականություն դարձնելու գործում: Ինչպես գիտեք, բազային ակադեմիական կրթությունը պահանջում է, որ Դուք պատրաստակամություն ցուցաբերեք և  բավականաչափ ժամանակ տրամադրեք Ձեր ուսումնառությանը: Վերջին շրջանում մենք ձևափոխել ենք գոյություն ունեցող շեշտադրումները՝ արդիականացնելով լեզվական նյութերը և դասավանդման մեթոդները: 

Մենք ակնկալում ենք ևս մեկ արդյունավետ տարի և հույս ունենք, որ Ձեզ համար այն նույնպես կլինի երջանիկ և հիշարժան:


ԱՄԲԻՈՆԻ ՄԱՍԻՆ
     
Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը պաշտոնապես հիմնադրվել է 1975թ., երբ աստիճանաբար տարածում գտավ անգլերենի ասպեկտների, այդ թվում հնչյունաբանության և քերականության, առանձնացված դասավանդումը: Ամբիոնի հիմնական գիտական ուղղվածության հիմքը դրվեց 1977թ. ամբիոնի վարիչ Ս. Բաղդասարյանի նախաձեռնությամբ, որը էապես խթանեց հնչյունաբանության ասպեկտների ձևավորումն ու զարգացումը: Գիտական գործունեության ընթացքում ամբիոնը զբաղվել է տեսական հնչյունաբանության, զուգադրական հնչյունաբանության, հաղորդակցական հնչյունաբանության, հնչյունաոճաբանության և փորձարարական հնչյունաբանաության հարցերով` սերտորեն համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի կիրառական հնչյունաբանության բաժնի հետ:


Քերականության ոլորտի հետազոտությունների զարգացման գործում զգալի ներդրում է ունեցել Անգլերենի ամբիոնի հիմնադիր` Հ. Ասմանգուլյանը: Ասմանգուլյանը ակնառու գիտնական և դասախոս էր: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը հիմնականում ներառում էր անգլերենի պատմության ոլորտը: Իր գիտական գործունեության ընթացքում նա անդրադարձել է քերականության տեսության և քերականության դասավանդման բազմաթիվ առանցքային հարցերի: Նա հեղինակել է մի շարք  հոդվածներ և դպրոցական դասագրքեր: Ասմանգուլյանին է պատկանում նաև ազգակցության տերմիններին նվիրված լայնածավալ աշխատությունը նաև մեծածավալ անգլերեն-հայերեն բառարանի հեղինակն է:


Հետագայում ամբիոնը ղեկավարել են նաև բ.գ.թ., դոցենտ Գ. Գասպարյանը 1994-2003, բ.գ.թ., դոցենտ Ս. Մարգարյանը 2003-2009, բ.գ.թ., դոցենտ Ն. Հովհաննիսյանը 2009-2010:


2010 թ-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ Հրանուշ Թովմասյանը:



Էլ. փոստ` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար  

Հեռ` (+374)10531618  ներքին 120
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ