Արագ հղում

Yerevan State Linguistic University after V. Brusov

 



 
Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Անգլերենի հնչյունաբ. և քերականություն » Կրթական ծրագրեր

Կրթական ծրագրեր

Նամակ գրել Տպել PDF

<Թարգմանչական գործ>
Լեզվաբանության բ
ակալավր և մագիստրոս (032300)


Թարգմանչական գործ բակալավրիական և մագիստրոսական ծրագրերի հիմնական նպատակն է պատրաստել ոչ միայն բարձրորակ բանավոր և գրավոր թարգմանիչների, այլ նաև զինել նրանց միջմշակութային հաղորդակցման հմտություններով:

Ուսուցումն իրականացվում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ:


Մեր ուInterpreter_1111սանողների մասնագիտական հմտությունները ձևավորվում են մասնագիտական անգլերենի, հայերենի և ռուսերենի խորը և հիմնարար ուսումնասիրությամբ: Մեր առաքելությունն է պատրաստել թարգմանիչ, որն ունի համալիր լեզվական, հաղորդակցական և գիտահետազոտական հմտություններ և մրցունակ է այսօրվա աշխատաշուկայում:


Դասավանդումը իրականացվում է հանրապետության առաջատար գործնական թարգմանիչների կողմից:

Ուսանելու ընթացքում համալսարանը ուսանողներին գործուղում է մի շարք պետական և հասարակական կազմակերպություններ, միջազգային և հանրապետական միջոցառումների իրենց մասնագիտական կարողությունները ցուցաբերելու և իրական միջավայրում որպես թարգմանիչ թրծվելու: 


Թարգմանչական
գործ ծրագիրն ամփոփվում է ավարտական թեզով, որն իրենից ներկայացնում է կամ գիտահետազոտական աշխատանք, կամ թարգմանություն` հիմնավորված լեզվաբանական վերլուծությամբ:


Դասընթացները միտված են զարգացնեու ապագա թարգմանչի մասնագիտական անգլերենը, հայերենը և ռուսերենը, բանավ
որ և գրավոր թարգմանության հմտությունները, մասնագիտական տեքստեր թարգմանելու կարողությունը (իրավագիտություն, ֆինանսներ և բանկ, առևտուր, տնտեսագիտություն, ճշգրիտ և հումանիտար գիտություններ, գրականություն և այլն):


Դասընթացների ամբողջական ցանկին և դրանց նկարագրությանը կարող եք ծանոթանալ ամբիոնի կայք-էջի Դասընթացներ բաժնից:




<Անգլերեն լեզու և լեզվաբանություն>

 Լեզվաբանության բակալավր (031100)

 

Անգլերենի հնչյունաբանության և քերականության և Անգլերենի հաղորդակցման ամբիոնները առաջարկում են լեզվաբանության (Անգլերեն լեզու և լեզվաբանություն) բակալավրական ծրագիր: Այն ներառում է անգլերենի բազմակողմանի ուսումնասիրություն երեք ասպեկտներով` քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում: Լեզվի յուրացումը և լեզվի գործառումը ևս ուսումնասիրվում են դասընթացի շրջանակներում:

 

Դասավանդումը իրականացվում է դասախոսությունների, փոքր խմբային աշխատանքների և արտալսարանային դասերի ձևով: Դասերին կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ: Տարատեսակ սեմինարներն ու
խմբ
dictionariesային աշխատանքները դասընթացի պարտադիր մաս են կազմում: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր դասընթաց ներառում է շաբաթական դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ներկայացումներ և քննարկումներ:  

 


Առաջին կուրսում առաջակվող առարկաները պարտադիր են: Երկրորդ և երրորդ կուրսերում դասավանդվում են մի շարք խորացված դասընթացներ լեզվական երեք ասպեկտներից (քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում): Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողները գրում են գիտահետազոտական աշխատանքներ (կուրսային աշխատանք և թեզ), որոնք ներառում են ուսումնասիրվող լեզվի և/կամ մասնագիտության մանրամասն ուսումնասիրություն:

 

Բոլոր կուրսերում ուսանողի առաջադիմությունը գնահատվում է ըստ մի շարք բաղադրիչների, որոնք մանրամասն ներկայացված են առարկայական նկարագրերում:

 

Երկրորդ կուրսից սկսած, ուսանողներին առաջարկվում է մի շարք կամընտրական առարկաներ:

 

Գնահատումը կատարվում է յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում` հիմնված համացանցային թեստերի, գրավոր աշխատանքների, խոհագրությունների, ներկայացումների և քննությունների վրա:


Դասընթացների ամբողջական ցանկին և դրանց նկարագրությանը կարող եք ծանոթանալ ամբիոնի կայք-էջի Դասընթացներ բաժնից:



Անգլերեն և 2-րդ օտար լեզու

 Մանկավարժության  բակալավր (031300)


Անգլերենի հնչյունաբանության և քերականության, Անգլերենի հաղորդակցման և Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնները համատեղ իրականացնում են Մանկավարժության բակալավր (անգլերեն և 2-րդ օտար լեզու) միջգիտակարգային ծրագիրը, որը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են անգլերենի խորացված ուսուցմամբ և դասավանդմամբ: Եթե ցանկանում եք ուսումնասիրել անգլերեն, կարիերա հարթել անգլերենը որպես օտար լեզու դասավանդելու ասպարեզում, ապա այս ծրագիրը Ձեզ համար է: 

 

Մենք առաջարկում ենք չորսամյա նորարարական այս ծրագիրը, որը համալսարանի` լեզվի դասավանդման և մանկավարժության երկարամյա փորձի դրսևորումներից է: Այն համադրում է անգլերենի բազմակողմանի ուսումնասիրությունը կրթական համատեքստում:

 

Ծրագիրը բաղկացած է ուսումնառության երեք տարբեր, բայց միևնույն ժամանակ փոխկապակցված ոլորտներից

 krtutyun

  1. Լեզվական, որը տալիս է լեզվի յուրցման և դասավանդման հիմունքները:

  2. Մանկավարժական, տալիս է հիմնարար գիտելիքներ երեխայի զարգացման հասարակական, հոգեբանական և կրթական ասպեկտների մասին: Այն համատեքստ է ստեղծում լեզվի դասավանդման ուսումնասիրության համար:

  3. Օտար լեզվի ուսումնասիրությունը ապահովում է խորացված անգլերենի յուրացմանը միտված մոդուլներ:

 

Ծրագիրը պատրաստում է բազմալեզու ուսուցիչներ, որը անգլերենը որպես օտար լեզու դասավանդելու հավատարմագրված մասնագիտական որակավորում է:

Առաջին կուրսում առաջակվող առարկաները պարտադիր են: Երկրորդ և երրորդ կուրսերում դասավանդվում են մի շարք խորացված դասընթացներ լեզվական երեք ասպեկտներից (քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում): Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողները գրում են գիտահետազոտական աշխատանքներ (կուրսային աշխատանք և թեզ), որոնք ներառում են ուսումնասիրվող լեզվի և/կամ մասնագիտության մանրամասն ուսումնասիրություն:

Բոլոր կուրսերում ուսանողի առաջադիմությունը գնահատվում է ըստ մի շարք բաղադրիչների, որոնք մանրամասն ներկայացված են առարկայական նկարագրերում:


Երկրորդ կուրսից սկսած, ուսանողներին առաջարկվում է մի շարք կամընտրական առարկաներ:

 

Ծրագրի վերջին փուլում ուսանողները անցնում են պարտադիր մանկավարժական պրակտիկա, համալսարանի փորձառու մասնագետների ղեկավարությամբ:


Գնահատումը կատարվում է յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում` հիմնված համացանցային թեստերի, գրավոր աշխատանքների, խոհագրությունների, ներկայացումների և քննությունների վրա:

Դասընթացների ամբողջական ցանկին և դրանց նկարագրությանը կարող եք ծանոթանալ ամբիոնի կայք-էջի Դասընթացներ բաժնից:




Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բակալավր (031200)

 

 

Համագործակցելով համալսարանի մի շարք ամբիոնների և կենտրոնների հետ՝ անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը պատրաստում է Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բակալավրներ հինգ մասնագիտացմամբ՝

 

  • անգլերեն լեզու և երկրագիտություն
  • անգլերեն լեզու և քաղաքագիտություն
  • անգլերեն լեզու և միջազգային լրագրություն
  • անգլերեն լեզու և միջազգային տուրիզմ
  • անգլերեն լեզու և հոգեբանություն

 

Այս փոխկապակցված աշխարհում լեզուների և մշակույթների ուսումնսիրությունը յուրաքնչյուր ուսանողի կրթության հիմնական մասն է կազմում: Առնվազն մեկ օտար լեզվի իմացությունը և տարբեր հասարակությունների հետ շփումը, որպես այսօրվա աշխարհի քաղաքացի, ընդլայնում են շրջանավարտների՝ կարիերա ստեղծելու հեռանկարները և հնարավորությունները բազմաթիվ ասպարեզներում. տուրիզմ, լրագրողություն, բիզնես, կրթություն, բանկային համակարգ, սոցիալական աշխատանք, կառավարմուն, միգազգային հարաբերություններ և այլ ինչպես հանրային, այնպես ել մասնավոր համակարգերում: Լեզվաբանության և մարդկային հաղորդակցության ուսումնասիրությունը զարգացնում է ճկուն, վերլուծական միտք, որն անհրաժեշտ է մարդկային գործունեությունում ցանկացած ասպարեզում:

 

Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը առաջարկում է նորարական պարտադիր և կամընտրական դասընթացներ երկակի ուղղվածությամբ` լեզու և հասարակություն: Դասընթացները նախատեսված են խորացնելու ուսանողի լեզվական գիտելիքները: Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության բաժինը ապահովում է լեզվի տարբեր ասպեկտների մանրամասն ուսուցում՝ քերակնություն (շարահյուսություն), արտասանություն (հնչյունաբանություն և հնչյունագիտություն), բառապաշար: imt_com

 

Ծրագրի կառուցվածքը: Ուսուցումը կատարվում է դասախոսությունների համակցությամբ` փոքր խմբերով ուսուցում (անհատական կամ արտալսարանային դասեր) և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասընթացներ:  Գործնական պարամպունքները և սեմինարները որոշ դասընթացների պարտադիր մաս են կազմում: Որպես կանոն, յուրաքանչյուր դասընթաց ներառում է լսարանային և արտալսարանային պարապմունքներ, որի ժամանակ տեղի են ունենում թեմատիկ ներկայացումներ և քննարկումներ:

           

Առաջին կուրսում առաջակվող առարկաները պարտադիր են: Երկրորդ և երրորդ կուրսերում դասավանդվում են մի շարք խորացված դասընթացներ լեզվական երեք ասպեկտներից (քերականություն, հնչյունաբանություն և բառապաշարի զարգացում): Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողները գրում են գիտահետազոտական աշխատանքներ (կուրսային աշխատանք և թեզ), որոնք ներառում են ուսումնասիրվող լեզվի և/կամ մասնագիտության մանրամասն ուսումնասիրություն:

Բոլոր կուրսերում ուսանողի առաջադիմությունը գնահատվում է ըստ մի շարք բաղադրիչների, որոնք մանրամասն ներկայացված են առարկայական նկարագրերում:

Երկրորդ կուրսից սկսած, ուսանողներին առաջարկվում է մի շարք կամընտրական առարկաներ:

 Ծրագրի վերջին փուլում ուսանողները անցնում են պարտադիր մանկավարժական պրակտիկա, համալսարանի փորձառու մասնագետների ղեկավարությամբ:

Գնահատումը կատարվում է յուրաքանչյուր դասընթացի շրջանակներում` հիմնված համացանցային թեստերի, գրավոր աշխատանքների, խոհագրությունների, ներկայացումների և քննությունների վրա:

           

Զբաղվածությունը: ԼՄՀ շրջանավարտները հաջողությամբ մասնագիտացել են կրթության, հոգեբանության, լրագրության, տուրիզմի, սոցիալական աշխատանքի և միջազգային բիզնեսի ասպարեզներում:

           

Դասընթացների ամբողջական ցանկին և դրանց նկարագրությանը կարող եք ծանոթանալ ամբիոնի կայք-էջի Դասընթացներ բաժնից:





ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ