Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Կառուցվածք » Ամբիոններ » Եվրոպական և ասիական լեզուների

ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF
1Ispania1italia1Ruminia1hunastan1Korean_Flag21iran1Turkey
 1izrael1flag1japan_flag_Abali.ru_1India_flag1Georgia
 

Եվրոպական և ասիական լեզուների ամբիոնը ստեղծվել է 2-րդ օտար լեզվի ամբիոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է 1975թ., իր մեջ ներառելով հետևյալ լեզուները` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն: 1997թ. անգլերենը որպես 2-րդ օտար լեզու, դասավանդվում է համապատասխան ամբիոնում: 1975-1997թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ. պրոֆ. Ի. Ն. Առաքելյանը: 1997-2008թթ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ. դոց. Վ. Ա. Ստեփանյանը: 2007-2008 ուստարում ֆրանսերենը որպես 2-րդ օտար լեզու դասավանդվում է ֆրանսերենի ամբիոնում, իսկ  գերմաներենը և հոլանդերենը  որպես 2-րդ լեզու դասավանդվում են համապատասխանաբար գերմաներենի ամբիոնում: 2008-2010թթ. ամբիոնը  ղեկավարել է ամբիոնի վարիչի պաշտոնակատար` բ.գ.թ. դոց. Ֆ. Հովհաննիսյանը: 2010թ. առ այսօր Ֆ. Հովհաննիսյանը եվրոպական և ասիական  լեզուների  ամբիոնի վարիչն է: 

2010թ.-ից  ամբիոնում որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու դասավանդվող պարսկերենը, չինարենը, հունարենը, կորեերենը, արաբերենը, հինդին,  դասավանդվում են արևելյան լեզուների ամբիոնում:
2012թ. ռոմանական լեզվաբանության ամբիոնը վերանվանվում է եվրոպական լեզուների ամբիոն: Արդյունքում արևելյան լեզուների ամբիոնում դասավանդվող հունարենը տեղափոխվում է եվրոպական լեզուների ամբիոն:

2014թ. փետրվարի 24-ին արևելյան լեզուների ամբիոնը լուծարելու և եվրոպական լեզուների ամբիոնին միավորվելու արդյունքում ամբիոնը վերանվանվում է  եվրոպական և ասիական լեզուների ամբիոն՝ իր մեջ ներառելով նաև հետևյալ լեզուները՝  պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, հինդի, չինարեն, կորեերեն, ճապոներեն,  վրացերեն,    եբրայերեն :

Այսօր ամբիոնում դասավանդվում են հետևյալ լեզուները` իտալերեն, կորեերեն, և չինարեն՝ որպես 1-ին, 2-րդ, և 3-րդ օտար լեզու, իսպաներեն, հունարեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն՝  որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու, ռումիներեն, հինդի, վրացերեն, ճապոներեն և եբրայերեն՝ որպես 3-րդ օտար լեզու, իսկ հին լեզուների շարքում՝  նաև   լատիներեն: Ամբիոնին կից գործում են Չ. Տրաբալցայի անվան իտալերենի լսարանը, որտեղ գործում է Դ. Ալիգիերիի միության երևանյան  կենտրոնը, կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնը,   հունարենի կենտրոնը, ինչպես նաև ռումիներենի, արաբերենի, պարսկերենի, հինդիի լսարանները:


Հեռ. 010 535550 (ներքին 122)

Էլ. փոստ`romancelinguistics@brusov.am

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ